Back

ⓘ Ալ Պանօ




Ալ Պանօ
                                     

ⓘ Ալ Պանօ

Ալ Պանօ, Ալ Պանօ Քարիզի Albano Carrisi, 20 Մայիս 1943, Քելինօ Սան Մարքօ Cellino San Marco, Պրինտիզի Brindisi, հարաւային Իտալիա․ ուր եւ կ՛ապրի մինչեւ այսօր։ Իտալացի երգիչ, երաժշտագէտ, դերասան եւ գինեգործ։

                                     

1. Կեանքը

Ալ Պանօ ծնած է 20 Մայիս 1943-ին, հարաւային Իտալիոյ Քելինօ Սան Մարքօ աւանին մէջ։ Մինչեւ այսօր հոն կ՛ ապրի։ Մայրը զայն Ալպանօ կոչած է, որովհետեւ ծնած տարին Բ․ Համաշխարհային պատերազմին, հայրը՝ իտալական բանակի զինուոր, կը կռուէր Ալպանիոյ մէջ։

                                     

1.1. Կեանքը Ալ Պանօ երգիչը

Երգիչի իր ասպարէզը կը սկսի 1966-ին երբ կը մասնակցի "Festival delle rose" երգի փառատօնին։ 1967-ին "Արեւուն" Nel Sole երգը մեծ յաջողութիւն կ՛ունենայ։ Յաջորդաբար կը հրապարակէ "Io di notte" Ես՝ իրիկունը երգը՝ որ բացառիկ յաջողութիւն կ՛արձանագրէ Իտալիոյ մէջ, ինչպէս նաեւ Յունաստանի, Ֆրանսայի, Պուլկարիոյ, Սպանիոյ երկիրներուն մէջ, "Loro del mondo" Աշխարհի ոսկին եւ "Il ragazzo che sorride" Տղան որ կը ժպտի՝ Միքիս Թէոտորաքիսին յօրինումը որ կ՛անդրադառնայ 1967-ի Յունաստանի եղելութիւններուն։ Նոյն տարին կը մասնակցի իտալական երգի "Սան Րեմօ Փառատօն" ին "La siepe" Թուփը երգով եւ կ՛արժանանայ լաւագոյն երգի մրցանակին։ 1969-ին "Pensando a te" երգը կ՛արժանանայ "Ամառուան Ձայնապնակ" Disco per lEstate մրցանակին։

26 Յուլիս 1970-ին կ՛ամուսնանայ Րոմինա Փաուըրին Romina Power հետ դուստրը ամերիկացի Թայրոն Փաուըր Tyrone Power եւ Լինտա Քրիստեան Linda Christian դերասաններուն․ 1969-ին միասնաբար երգած են "Սիրահարներուն պատմութիւնը" Storia di due innamorati ։ Միասին կ՛ երգեն մօտաւորապէս 30 տարի։ Իրենց գործերը մեծ ժողովրդականութիւն ունին Աւստրիոյ, Ֆրանսայի, Սպանիայի, Պուլկարիոյ, Ռումանիոյ, Յունաստանի եւ Գերմանիոյ մէջ։ 1975-ին կ՛ երգեն "Երկխօսութիւն" ը Dialogo ։ 1976-ին եւ 1985-ին Եուրոտեսիլի երգի փառատօնին Իտալիան կը ներկայացնեն յաջորդաբար "Noi lo rivivremo di nuovo" եւ "Magic oh magic" երգերով։

1981-ին կը հրապարակեն "Շարազան" Sharazan երգը։ 1982-ին եւ 1983-ին կը մասնակցին "Սան Րեմօ Փառատօն" ին եւ յաջորդաբար "Երջանկութիւն" Felicità ու "Պիտի ըլլայ" Ci sarà երգերով կը գրաւեն 2-րդ եւ առաջին դիրքերը։ Նոյն Փառատօնին կը մասնակցին նաեւ 1987-ին "Nostalgia canaglia", 3-րդ դիրք եւ 1989-ին "Cara terra mia", 3-րդ դիրք։

2007-ին Ալ Պանօ "Nel perdono" երգով կը գրաւէ 2-րդ դիրքը։

26 Նոյեմբեր 1991-ին, երբ կը հրապարակուի Մայքլ Ճաքսընի "Վտանգաւոր" ալպոմը, Ալ Պանօ կը յայտարարէ թէ ան "գողցած" է իր "I Cigni di Balaka" բներգին երաժշտութեան մեծ մասը եւ օգտագործած է "Will You Be There" երգին մէջ։ Կը սկսի դատավարութիւններու շարք մը։ 1999-ին, Հռոմի դատարանը Մայքլ Ճաքսըն բանագողութեամբ կ՛ ամբաստանէ եւ կը դատապարտէ 4․000․000 իտալական լիրայի փոխ-յատուցումով․ երաժշտագէտ մը կը յայտնաբերէ թէ Ճաքսըն իւրացուցած է 40 խազերէն 37-ն։ Ճաքսընի փաստաբանները կը յաջողին կասեցնել փոխ յատուցումը։ Նոյն հարցով, Միլանոյի դատարանը Մայքլ Ժաքսըն անպարտ կ՛ արձակէ։

1996-ին, Ալ Պանօ իր երգիչի ասպարէզը մինակ կը շարունակէ։ Կը հրապարակէ "Իմ կեանքս է" È la mia vita երգը, իսկ 1997-ին՝ "Դէպի արեւ" Verso il sole եւ 1999-ին՝ "Դեռ թռիչքի մէջ" Ancora in volo երգերը։

1999-ին Ալ Պանօ եւ Րոմինա Փաուըր կ՛ ամուսնալուծուին։

2013-ի ամրան, Ալ Պանօ եւ Րոմինա Փաուըր վերստին կը միանան արուեստի սիրոյն համար եւ Մոսկուա ելոյթ կ՛ ունենան։ 2015-ին, իրենց բաժանումէն 20 տարի ետք, "Սան Րեմօ Փառատօն" ին անակնկալ ներկայացում մը կ՛ունենան Ալ Պանօ 72 տարեկան է, իսկ Րոմինա՝ 63․ անոնց վերջին ներկայացումը եղած էր 22 տարի առաջ Միլանօ քաղաքի "Սան Սիրօ" մարզադաշտին բեմէն, Յուլիս 1994-ին։ Ապա, 2015-ի գարնան ելոյթներ կ՛ունենան յաջորդաբար Աթլանթիք Սիթի եւ Լոս Անճըլես Ա․Մ․Ն․։

30 Մայիս 2015-ին, "Արենա տի Վերոնա" հռոմէական ամփիթատրոնին մէջ 11 000 հանդիսականներու ներկայութեամբ տոմսերը առաջին ժամերէն արդէն սպառած էին Ալ Պանօ ներկայացում շոու մը կը կազմակերպէ։ Բացառիկ յաջողութիւն կ՛ ունենայ․ հեռատեսիլի պետական կայանէն՝ RAI, կը սփռուի նաեւ ուրիշ երկիրներ․ 51 000 հոգի կը դիտեն։

Օգոստոս 2016-ին, Ալ Պանօ եւ Րոմինա Փաուըր միասին ելոյթ կ՛ունենան Թաորմինա եւ նոյն տարուան Սեպտեմբերին կը սկսին շրջապտոյտ մը աշխարհի զանազան երկիրներու մէջ․ առաջին համերգը տեղի կ՛ունենայ Թորոնթօ, Քանատա։

                                     

1.2. Կեանքը Օփերա

Փոքր տարիքէն Ալ Պանօ Օփերայի հանդէպ յատուկ սէր մը կը ցուցնէ։ Իբրեւ թենոր, օփերայի քանի մը ձայնապնակներ կը հրապարակէ։ 1997-ին "Concerto Classico" ձայնապնակը արագօրէն երկու անգամ բլատինի platinum կ՛արժանանայ։ Ձայնապնակը կ՛ընդգրկէ հետեւեալ երգերը՝ "Una furtiva lagrima", "Va, pensiero", "La nostra serenata", "E lucevan le stelle", "Ave Maria" ։

                                     

2. Ալ Պանօ ժապաւէնագրութեան եւ հեռատեսիլի բնագաւառներէն ներս

Իր երգիչի ասպարէզին զուգահեռ, Ալ Պանօ մասնակցած է ժապաւէններու, ինչպէս նաեւ հեռատեսիլի ժապաւէնաշարքերու մէջ, ըլլալով գլխաւոր կամ կարեւոր դերակատարներէն մէկը։

                                     

2.1. Ալ Պանօ ժապաւէնագրութեան եւ հեռատեսիլի բնագաւառներէն ներս Ժապաւէնագրութիւն

  • Poveri ma ricchi 2016
  • Il ragazzo che sorride 1969
  • Angeli senza paradiso 1970
  • Champagne in paradiso 1984
  • Loro del mondo 1968
  • Pensando a te 1969
  • Mezzanotte damore 1970
  • Quo vado? 2016
  • Il suo nome è Donna Rosa 1969
  • Nel sole 1967
                                     

2.2. Ալ Պանօ ժապաւէնագրութեան եւ հեռատեսիլի բնագաւառներէն ներս Րոմինա Փաուըրին հետ

2018-ին, Ալ Պանօ եւ Րոմինա, կ՛ընդառաջեն հրաւէրի մը եւ միասին կը պարեն "Ballando con le stelle" Աստղերուն հետ պարելով ժապաւէնաշարքի մէկ յայտագրին մէջ։

                                     

3. Ինքնակենսագրութիւն

Նոյեմբեր 2006-ին, "Մոնտատորի" Mondadori հրատարակչատունը կը հրատարակէ Ալ Պանոյի ինքնակենսագրականը "È la mia vita" "Աս է իմ կեանքս" խորագրով։ Ինքնակենսագրութեան մէջ, երկու կիներուն մասին ոչինչ կ՛ ակնարկէ եւ 2 էջ պարապ կը ձգէ։

                                     

4. Անձնական կեանք

Ընտանիք

26 Յուլիս 1970-ին կ՛ամուսնանայ Րոմինա Փաուըրին եւ կը բախտաւորուին 4 զաւակներով․ Իլենիա 1970, Եարի 1973, Քրիստել 1985 եւ Րոմինա Ճիւնիոր 1987։ 1999-ին կ՛ ամուսնալուծուի առաջին կնոջմէն ու կ՛ամուսնանայ հեռատեսիլի հաղորդավար Լորետանա Լեչիզոյին Loredana Lecciso հետ ու կ՛ունենան 2 զաւակ՝ Եասմին 2001 եւ Պիտօ 2002։

Այգեգործը

Ալ Պանօ հորմէն կը ժառանգէ այգեգործութեան եւ պանդոկատիրութեան ձեռնարկութիւնը՝ "Tenute Al Bano" ։ Կ՛ օգտագործէ ծանօթութիւնները առեւտուրի եւ այգեմշակութեան բնագաւարներուն մէջ եւ կ՛ արտադրէ իր վաճառանիշով լաւ որակի գինիներ։ Ի պատիւ հօրը յիշատակին, գինիներէն մէկը կը կոչէ Տոն Քարմելօ Don Carmelo ։

                                     

5. Պարգեւներ

16 Հոկտեմբեր 2001-ին, Մ․Ա․Կ․ի "Սնունդ եւ Երկրագործութիւն Կազմակերպութեան" FAO կողմէ կը նշանակուի "Բարեցակամութեան Դեսպան" Goodwill Ambassador ։

Յունիս 2016-ին, կը յայտարարուի թէ Ալ Պանոյին կը շնորհուի Ալպանիոյ քաղաքացիութիւնը։

15 Հոկտեմբեր 2016-ին խտրականութեամ դէմ իր տարած պայքարին համար, Մոթա Սանթա Լուչիա աւանի Motta Santa Lucia, Քաէանծարօ, Քալավրիա, հարաւային Իտալիա, պատուոյ քաղաքացիի պարգեւին կ՛արժանանայ։

                                     

6. Արտաքին յղումներ

  • Ալ Պանօ․ ժապաւէնագրութիւն
  • Ալ Պանօ․ youtube կայանի պաշտօնական հարթակը
  • Ալ Պանօ․ պաշտօնական կայքէջ
  • Ալ Պանօ եւ Րոմինա Փաուըր․ իրենց վերադարձի մասին Al Bano & Romina Power: Comeback interview!
  • Գեներանի եւ այգեստանի սեփականատէր համբաւաւոր անձերու ցուցակ անգլերէն