Back

ⓘ Աշոտ Մելքոնեան




Աշոտ Մելքոնեան
                                     

ⓘ Աշոտ Մելքոնեան

Աշոտ Ա. Մելքոնեան պատմաբան, դոկտոր, համալսարանի դասախօս, եւ Հայաստանի Գիտութիւններու Ազգային Ակադեմիոյ մէջ ակադեմիկոս: 2002 թուականէն ի վեր ան գլխաւոր տնօրէնն է նոյն ակադեմիոյ:

                                     

1. Կենսագրութիւն

Մելքոնեան աւարտած է Երեւանի Պետական Համալսարանէն 1982 թուականին, եւ ստացած է իր Դոկտորի վկայականը, դարձեալ Երեւանի Պետական Համալսարանէն, 1989 թուականին: 2002 թուականէն մինչեւ այժմ ան կը դասախօսէ Հայոց Պատմութեան բաժանմունքին մէջ, Երեւանի Պետական Համալսարան:

Մելքոնեան գրած է բազմաթիւ պատմական հետազոտութիւներ գրեթէ 350 յօդուածներ: Իր գործերը մեծաւ մասամբ կը կեդրոնանան Արեւմտահայաստանի վրայ, ինչպէս նաեւ Հայոց ցեղասպանութեան, Ջաւախքի, Հայ-Վրացական յարաբերութիւններու, եւ Հայաստանի պատմական ժողովրդագրութեան շուրջ:

                                     

2. Երկերու մատենագիտութիւն

  • Հայոց պատմութիւն դասախոսութիւնների ձեռնարկ, Երեւան, 1998, 277 էջ։
  • Նյութեր Ախալցխայի եւ Ախալքալաքի դպրոցների պատմութիւնից 19–րդ դար – 20–րդ դարի սկիզբ, Երեւան, 2005, 178 էջ։
  • Ցեղասպանութիւն եւ հայրենազրկում. ճանաչումից հատուցում յօդուածներ եւ հարցազրոյցներ, Երեւան, 2015, 440 էջ։
  • Ջավախքը 19–րդ դարում եւ 20–րդ դարի առաջին քառորդին, Երեւան, 2003, 543 էջ։
  • Էրզրում նահանգի հայ ազգաբնակչութիւնը 19–րդ դարի առաջին երեսնամյակին, Երեւան, 1994, 180 էջ։
  • Մեր դժվար ժամանակների մեծ հայը՝ Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճյան կեանքն ու գործը, կազմող՝ Աշոտ Մելքոնյան, Երեւան, 2007, 340 էջ։
  • Մելքոնյան Աշոտ, Դանիելյան Էդուարդ, Հայոց պատմութիւն Հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը, Երեւան, 2008, 352 էջ։
  • Հայաստանը պետական գաղտնի փաստաթղթերում 1922–1929 թթ., կազմող՝ Աշոտ Մելքոնյան, Երեւան, 2008, 352 էջ։
  • Արարատ. Հայոց անմահութեան խորհուրդը, Երեւան, 2008, 96 էջ։
  • Ջավախք պատմութեան ուրվագծեր, Երեւան, 1999, 103 էջ։
  • Հայոց պատմութեան դասերն ու պատգամները յօդուածներու ժողովածու, Երեւան, 2013, 632 էջ։
  • Հայաստանի պատմութեան եւ ժողովրդագրութեան հիմնահարցեր հոդվածների ժողովածու, Երեւան, 2011, 456 էջ։
                                     

3. Պարգեւներ եւ մրցանակներ

  • Մովսես Խորենացու մետալ, 2003 թ.
  • ՀՀ ՊՆ "Գարեգին Նժդեհ" մետալ 2011 թ.
  • Թեքեյան մշակութային միութեան "Հայկաշեն Ուզունյան" մրցանակ, 2004 թ.
  • "Ֆրիտյոֆ Նանսեն" մետալ 2010 թ.
  • ՀՀ վարչապետի յուշամետալ 2015 թ.
  • ԵՊՀ ոսկէ մետալ 2011 թ.
  • "Հայաստան" համահայկական հիմնադրամի մրցանակ, 1994 թ.
  • "Մանկավարժական Համալսարան" հուշամետալ, 2011 թ.
  • Երեւանի բժշկական համալսարանի Ոսկէ մետալ 2006 թ.
                                     
  • պատմութեան 11 - րդ դասարանի դասագիրք ընդհանուր եւ բնագիտամաթեմատիկական հոսք: Աշոտ Մելքոնեան ՀՀ ԳԱԱ թղթակէն անդամ, Երեւան - 2010, Մաս Բ, Բաժին 2, գլուխ 1, 1, - էջ
  • Վլատիմիր Ոսկանեան - մենանուագ կիթառ Արտաշ Յարութիւնեան - պաս - կիթառ Հրանդ Մելքոնեան - պաս - կիթառ Արմէն Սարգսեան - պաս - կիթառ Մուրատ Գասապեան - պաս - կիթառ Արմէն
  • Հայկական Թանգարան անգլերէն Խնձորեսկ Քարանձաւային քաղաքի առեղծւածը, Հայկ Մելքոնեան 26 Ապրիլ 2013 Կիւմրիի Քանդակագործութեան Ազգային պուրակ - թանգարանի պաշտօնական
  • 17 Մարտ 2015 - ին դարձաւ 93 տարեկան Ամենաերիտասարդ ակադեմիկոսը պատմաբան Աշոտ Մելքոնեանն է, ծնած է 16 Փետրուար 1961 - ին Ակադեմիայի ներկայ կազմին ամենաերիտասարդ