Back

ⓘ Բիւրականի Աստղադիտարան




                                     

ⓘ Բիւրականի Աստղադիտարան

Վիքտոր Համբարձումեանի անուան Բիւրականի Աստղադիտարան, աստղադիտարան՝ Հայաստանի Բիւրական գիւղին մէջ։ Կը պատկանի Հայաստանի Գիտութիւններու Ճեմարանին։ Արեւելեան Եւրոպայի և Միջին Արեւելքի կարեւորագոյն աստղադիտարաններէն մէկն է:

                                     

1. Պատմութիւն

Հիմնուած է 1946 թուականին հայ աստղագէտ Վիքտոր Համբարձումեանի կողմէ, որ եղած է աստղադիտարանի առաջին տնօրէնը։ Ճարտարապետն է Սամուէլ Սաֆարեան։

Բիւրականի աստղադիտարանի առաջին աստղագետներէն եղած են Հայկ Բադալեանը, Բենիամին Մարգարեանը, Ռուբէն Սահակեանը, Գրիգոր Գուրզադեանը, Լուդվիք Միրզոեանը, Նինա Իվանովեանը, Վաղարշակ Սանամեանը, Մարատ Առաքելեանը, Էտուարտ Խաչիկեանը և Գարլոս Գրիգորեանը:

Վ. Համբարձումեանի անուան Բիւրականի աստղադիտարանը Միջազգային աստղագիտական միութեան որոշումով հռչակուած է տարածաշրջանային աստղագիտական կեդրոն:

                                     

2. Կառուցուածք

Բիւրականի աստղադիտարանը կը գտնուի Արագած լերան հարաւային լանջին՝ Հայաստանի Արագածոտնի մարզի Բիւրական գիւղին մէջ։ Անոր աստինաճանակիցներն են 40°20′07″Հյ 44°16′25″Աե: Կը գտնուի նաեւ Երեւանի 50 քմ հիւսիսը, 1500 մ․ բարձրութեան վրայ:

Աստղադիտարանը կազմուած է երկու մասերէ՝ բնակելի աւան և արհեստական բաժին, որ կը պարունակէ՝ դիտաշտարակները, վարչական և տարրալուծարանային շէնքերը, ժողովասրահը և հիւրանոցները: Արտաքին մուտքի սանդուխները ունի իւրայատուկ ճարտարապետական ոճ:

                                     

3. Աստղադիտակները

Խոշոր աստղադիտակներ

  • ZTA-2.7 - 2.7 մետր Կասէքրէյնի հեռադիտակը, Բիւրականի հիմնական աստղադիտակն է։ Աշխատած է 1975ին։ Նախագծած է Բագրատ Յովհաննէսեանը, Ռուսաստանի LOMO ընկերութենէն։
  • 103/136/213 սմ Շմիդի համակարգի աստղադիտակը։ Գործածուած է 1960ին
  • 53/53/180 սմ Շմիդի հեռադիտակ

Radio Optical աստղադիտակ

  • PDS-1010A - միքրօտենսիտոմեդր խտութիւնը չափելու գործիք
                                     

4. Արտաքին յղումներ

  • Հայկական Աստղագիտական Ընկերություն անգլերեն Archived 2014-08-29 at the Wayback Machine.
  • Բյուրական աստղադիտարանի պաշտոնական կայքը Archived 2012-07-20 at Archive.is
  • Բյուրականի աստղադիտարանը avproduction.am կայքում
  • Բյուրականի աստղադիտարանը անգլերեն