Back

ⓘ Ակսել Բակունց




Ակսել Բակունց
                                     

ⓘ Ակսել Բակունց

Ակսել Բակունց, հայ խորհրդային արձակագիր, գրականագէտ, թարգմանիչ, գիւղատնտես, ԽՍՀՄ գրողներու միութեան անդամ 1934-էն։ ԽՄԿԿ անդամ 1930-էն:

                                     

1. Կենսագրութիւն

Ծնած է 13 Յունիս 1899-ին, Գորիս։ Գորիսի ծխական դպրոցը աւարտելէ ետք, Բակունց 1910-ին ընդունուած է Էջմիածինի Գէորգեան ճեմարան, որուն ընթացքը աւարտած է 1917-ին։ Հետագային մանկավարժութեամբ զբաղած է Զանգեզուրի Լոր գիւղին մէջ։ 1917-1918 թուականներուն իբրեւ շարքային զինուոր մասնակցած է Աշկալայի, Իլլիջայի եւ Արտահանի կռիւներուն եւ Սարդարապատի ճակատամարտին։ Ուսումը ստացած է Թիֆլիսի ճարտարագիտական հիմնարկին մէջ, ապա մեկնած է Խարկով եւ 1923-ին աւարտած է Խարկովի գիւղատնտեսական հիմնարկը, վերադարձած եւ 1924-1926 աշխատած է Գորիսի մէջ իբրեւ Զանգեզուրի գաւառական գիւղատնտես, 1926-1931՝ Երեւանի մէջ, իբրեւ "հողժողկոմատ" ի հող-վարչութեան պետի տեղակալ։

1927-1928 թուականներուն աշխատած է նաեւ "Մաճկալ" թերթին մէջ։ 1928-ին մասնակցած է Երեւանի անասնաբուծական-անասանաբուժական հիմնարկին կազմակերպման եւ հոն աշխատած։ 1931-ին աշխատած է "Նոր ուղի" հանդէսին մէջ։ Այնուհետեւ գլխաւորաբար զբաղած է գրական աշխատանքով։ Գրած է "Զանգեզուր" եւ "Արեւի զաւակը" ֆիլմերը։ Գնդակահարուած է 8 Յուլիս 1937-ին Ստալինի ցուցմունքով։

                                     

2. Երկեր

  • Եղբայրութեան ընկուզենիները, Երեւան, Հայպետհրատ, 1959, 184 էջ։
  • "Սեւ ցելերի սերմնացանը", Երեւան, Պետհրատ, 1936, 23 էջ։
  • "Մթնաձոր", "Քիորես", Երեւան, 2007, 388 էջ
  • Երկեր, Երեւան, 1999, 385 էջ
  • "Քեռի Դաւօն", Երեւան, Պետհրատ, 1936, 22 էջ։
  • Երկեր, Երեւան, "Լոյս", 1985, 398 էջ։
  • Մուրոյի "զրոյց" ը, Երեւան, Հայպետհրատ, 1960, 12 էջ։
  • Ալպիական մանուշակ երկու պատմուածք՝ "Ալպիական մանուշակ", "Միրհաւ", Երեւան, Հայպետհրատ, 1962, 36 էջ։
  • Անձրեւը, Երեւան, "Հայաստան", 1970, 12 էջ։
  • Պատմուածքներ, հատ. Ա-Բ, Վենետիկ, 1991
  • Մուրոյի "զրոյց" -ը, "Նամակ ռուսաց թագաւորին", Երեւան, "Հայաստան", 1969, 24 էջ։
  • Ծիրանի փողը ընտրանի, Երեւան, 2003, 352 էջ
  • Ստեղծագործութիւններու ժողովածու, Երեւան, 2011, 208 էջ
  • Անձրեւը պատմուածքներու ժողովածու, Երեւան, Պետհրատ, 1935, 80 էջ։
  • Վերածնունդ, Երեւան, "Սովետական գրող", 1977, 552 էջ։
  • "Խաչատուր Աբովեանի "անյայտ բացակայումը", Երեւան, Պետհրատ, 1932, 64 էջ։
  • "Սպիտակ ձին" պատմուածքներ, Մոսկուա, ԽՍՀՄ ժող. կեդր. հրատ., 1927, 72 էջ։
  • Ակսել Բակունցի ամբողջական գործը երեք հատորով։ Պատմուածքներ, Ա. հատոր, Պէյրութ, տպարան "Սեւան", 1955, 219 էջ։
  • Ալպիական մանուշակ, Երեւան, "Հայաստան", 1969, 256 էջ։
  • Ակսել Բակունցի ամբողջական գործը երեք հատորով, պատմուածքներ եւ վիպակներ, Բ. հատոր, Պէյրութ, տպարան "Սեւան", 1956, 171 էջ։
  • Պատմուածքներ, Երեւան, 2013, 216 էջ
  • Պատմուածքներ, Երեւան, Պետհրատ, 1928, 44 էջ։
  • Երկեր չորս հատորով, հատոր 3 վէպեր եւ վիպակներ, Երեւան, ՀՍՍՀ ԳԱ, 1982, 712 էջ։
  • Երկեր չորս հատորով, հատոր 2, Երեւան, ՀՍՍՀ ԳԱ, 1979, 716 էջ։
  • Երկեր, Երեւան, Հայպետհրատ, 1955, 688 էջ։
  • Երկեր 2 հատորով, հատոր երկրորդ, Երեւան, Հայպետհրատ, 1964, 624 էջ։
  • "Յովնաթան մարչ", Երեւան, Պետհրատ, 1927, 87 էջ։
  • "Խոտորջուրի քոմունան", Երեւան, հրատարակութիւն հողժողկոմատի, 1927, 51 էջ։
  • Պատմուածքներ, Երեւան, "Լոյս", 1975, 191 էջ։
  • "Սեւ ցելերի սերմնացանը" պատմուածքներ, Երեւան, Պետհրատ, 1933, 205 էջ։
  • Փունջ, Սովետահայ մանկական գրականութիւն գիրքին մէջ տեղ գտած են նաեւ Ա. Բակունցի գործերէն, Երեւան, Հայպետհրատ, 1961, 356 էջ։
  • Բան ու գործ զրոյցներ, հրապարակախօսութիւն, Երեւան, 2000, 186 էջ
  • "Մուրոյի զրոցը", Երեւան, "Սովետական գրող", 1983, 13 էջ։
  • Երկեր, Երեւան, 1986, 672 էջ
  • "Գալուստի վիկը", Երեւան, հրատարակութիւն հողժողկոմատի, 1926, 19 էջ։
  • Ընտրանի, Երեւան, 2009, 720 էջ
  • Երկեր չորս հատորով, հատոր 1, Երեւան, ՀՍՍՀ ԳԱ., 1976, 672 էջ։
  • "Քարթոֆիլի մշակութիւնը", Երեւան, հրատարակութիւն հողժողկոմատի, 1926, 35 էջ։
  • "Սպիտակ ձին" պատմուածքներ, Մոսկուա, ԽՍՀՄ ժող. կեդր. հրատ., 1929, 72 էջ։
  • Եղբայրութեան ընկուզենիները համանուն պատմուածքը եւ Քիորես, Երեւան, Պետհրատ, 1936, 155 էջ։
  • Պատմուածքներ, Ա. շարք, Փարիզ, գրատուն Հրանդ-Սամուէլ, 1938, 80 էջ։
  • Երկեր 2 հատորով, հատոր առաջին, Երեւան, Հայպետհրատ, 1964, 746 էջ։
  • Գրականութեան մասին, Երեւան, ՀՍՍՀ ԳԱ., 1959, 144 էջ։
  • Երկեր չորս հատորով, հատոր 4, Երեւան, ՀՍՍՀ ԳԱ, 1984, 664 էջ։
  • "Մթնաձոր", Երեւան, Պետհրատ, 1927, 184 էջ։
  • Միրհաւ պատմուածքներ, Երեւան, "Սովետական գրող", 1979, 172 էջ։