Back

ⓘ Արամայիս Սահակեան




Արամայիս Սահակեան
                                     

ⓘ Արամայիս Սահակեան

Աւարտած է Խ.Աբովեանի անուան պետական մանկավարժական հիմնարկի պատմալեզուական բաժանմունքը։ Նաեւ մասնակցած է Մոսկուայի Մաքսիմ Կորգու անուան գրականութեան հիմնարկի գրական բարձրագոյն դասընթացներուն 1967 թուականին։ Աշխատած է "Աւանգարդ" թերթին մէջ 1960-1965, "Գարուն" գրական ամսագիրին մէջ 1967-1970, ՀԼԿԵՄ Կեդրոնին մէջ 1970-1971, ՀԽՍՀ հեռուստատեսութեան եւ ռատիոհաղորդումներու պետական կոմիտէին մէջ 1971-1977։ 1982-2013 թուականներուն եղած է "Ոզնի" երգիծական հանդէսի գլխաւոր խմբագիրը։

Նրա գրքերն են "Աստղիկներ" 1958, "Սիրո հասակ" 1959, "Մենք միասին ենք" 1964, "Ապրել և սիրել" 1968; այս գրքի համար ստացել է ՀԼԿԵՄ մրցանակ 1970 թվականին, "Երջանիկ եղեք" 1972, "Ես սիրում եմ ձեզ" 1975, "Զվարճալի հարցազրույցներ" 1985, "Ես քո զավակն եմ, Հայաստան" 1986, "Խորհրդավոր խորհրդարան" 1992 և այլն։ Դարձել է համամիութենական երաժշտական մրցույթի դափնեկիր երգերի տեքստերի համար։ Նրա բանաստեղծությունները թարգմանվել են ՍՍՀՄ և արտասահմանյան բազմաթիվ լեզուներով։ ԽՍՀՄ փլուզումից հետո Սահակյանը շարունակել է հրատարակել իր "Ոզնի" հանդեսը, նաև աշխատել է Հանրային հեռուստաընկերությունում։ Ընտրվել է նաև ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։

                                     

1. Մատենագիտություն

Գրքեր

  • Զվարճալի հարցազրույցներ, Երևան, 1985, 168 էջ
  • Զվարճալի հարցազրույցներ, Երևան, 1984, 168 էջ
  • Մարդը մարդով է մարդ, Երևան, 1982, 200 էջ
  • Ես սիրում եմ ձեզ, Երևան, 1975, 236 էջ
  • Ապրել և սիրել, Երևան, 1968, 188 էջ
  • Ընտրանի, Երևան, 2004
  • Սիրո հասակ, Երևան, 1959, 155 էջ
  • Խորհրդավոր խորհրդարան, Երևան, 1992, 304 էջ
  • Խաչ և սուր, Երևան, 1995, 112 էջ
  • Հատընտիր, Երևան, 2016, 118 էջ
  • Ես քո զավակն եմ, Հայաստան, Երևան, 1986, 432 էջ
  • Բարի խոսք, Երևան, 1980, 284 էջ
  • Երջանիկ եղեք, Երևան, 1972, 164 էջ

Մամուլ

  • Աշնան անտառում; Նշանդրեք; "Հեքիաթ այգում չես, սիրելի՛ս, մնում." ; "Մենք բաժանված ենք." ; "Ինքնաթիռն հանկարծ չլռի՞ օդում." բանաստեղծություններ: "Գարուն", 1967, № 4, էջ 12-13։
                                     

2. Պարգևներ

  • ՀամԼԿԵՄ մրցանակի դափնեկիր
  • Պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով 2011։