Back

ⓘ Արամ Mp3




Արամ Mp3
                                     

ⓘ Արամ Mp3

Արամ Սարգսեան, Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւններու Միութիւն): Ծանօթ է Արամ MP3 անունով, հայ երգիչ-երգահան, զուարթախոհ եւ դերասան: Մայիս 2014-ին Դանիոյ մայրաքաղաք Քոփընհակընի մէջ, կը ներկայացնէ Հայաստանը՝ Եւրոտեսիլ 2014 երգի մրցոյթին իր "Not Alone" երգով եւ կը գրաւէ 4-րդ հորիզոնականը:

                                     

1. Կեանքը

Արամ Աւետիք Սարգսեան ծնած է 5 Ապրիլ 1984-ին Երեւանի մէջ, Հայաստան: Փոքր տարիքէն մասնակցած է շարք մը երգչախումբերու եւ թատերական ներկայացումներու։ Թէեւ միշտ երազած է մեծ բեմի մասին, սակայն իբրեւ մասնագիտութիւն ընտրած է դեղագործութիւնը` աւարտելով Երեւանի պետական բժշկական համալսարանը:

                                     

2. Ասպարէզ

Ուսանողական տարիներուն Արամ կը մասնակցի "Քա Վէ Էն" զաւեշտային ծրագիրի ներկայացումներուն: 2006-ին կը դառնայ "32 ատամ" զաւեշտային ակումբին անդամը, ուր իր գործընկերներէն մէկը զինք կանուանէ MP3, իսկ ինք կորոշէ այդ ածականը դարձնել իր բեմական կեղծանունը: 2007-ին Արամ հանրային հեռուստաընկերութեան "2 աստղ" մրցոյթին ախոյեանը կը հանդիսանայ:

Համագործակցելով "Շանթ" հեռուստաընկերութեան հետ` կը վարէ այդ հեռուստաընկերութեան "Էքս-ֆեքթըր", "Հայ Սուփըրսթար", "Իմ անունն է", "10-ի ուժը" եւ այլ նախագիծեր: Ներկայիս ան կը հանդիսանայ "Վիթամին ակումբ" զաւեշտային նախագիծին անդամ, որ կը հեռարձակուի իւրաքանչիւր շաբաթ, Շանթ հեռուստաընկերութենէն:

                                     

2.1. Ասպարէզ Եւրոտեսիլ 2014 Երգի Մրցոյթ

31 Դեկտեմբեր 2013-ին Հանրային հեռուստաընկերութեան Ամանորի գլխաւոր ծրագիրին ընթացքին կը յայտարարուի, որ ներքին որոշումով Արամ ընտրուած է Եւրոտեսիլ 2014 երգի մրցոյթի Հայաստանի ներկայացուցիչ: 14 Մարտին կը յայտարարուի, թէ ան պիտի ներկայացնէ "Not Alone" երգը: 6 Մայիսին Քոփընհակընի "B&W Hallerne" արենային մէջ կայացած Եւրոտեսիլ 2014-ին առաջին կիսաեզրափակիչի քուէարկութենէն ետք, Արամ հեռուստադիտողի եւ դատակազմի քուէարկութեան արդիւնքով 4-րդ հորիզոնականով կանցնի եզրափակիչ հանգրուան: 10 Մայիսին մրցոյթին եզրափակիչ հանգրուանին քուէարկութեան արդիւնքով ան կը զբաղեցնէ 4-րդ հորիզոնականը՝ 174 միաւորով:

                                     
  • 1934 Սուրիա - 2009 Աթէնք հայազգի երաժիշտ Արամ MP3 Արամ Սարգսեան, ծն.1984, Երեւան երգիչ Մայքլ Արամ Վոլոհոջեան անգլերէն Michael Aram Wolohojian
  • կազմին, Vitamin Club - էն ներշնչուած: 2014 թուականին ան գրեց Not Alone երգը Արամ Mp3 - համար, ով ներկայացուց Հայաստանը 2014 թուականի Եւրատեսիլի Երգի Մրցոյթին
  • Ապրիլի ծնածներ 1840. Ղազարոս Աղայեան մ.1911 գրող, հեքիաթագիր 1984. Արամ MP3 Արամ Սարգսեան երգիչ Տես նաեւ 5 Ապրիլի մահացածներ 1976. Հաուըրտ Հիւզ անգլերէն
  • Միկել Անխել Մոյա Miguel Ángel Moyá Rumbo սպանացի ֆութպոլիստ 05 Ապրիլ Արամ MP3 Արամ Սարգսեան հայ երգիչ - երգահան, հիւմորիստ եւ դերասան 17 Մայիս Passenger
  • տարուան բացակայութենէն ետք երկիրը կրկին կը յայտնուի լաւագոյն 10 - եակին մէջ Արամ Mp3 - ի Not Alone երգով: Երգը կը գրաւէ 4 - րդ հորիզոնականը կրկնելով Հայաստանի
  • ընկերակցութեան հայկական համագործակցութեան խմբակը 2010 թուականին, Գարիկի եւ Արամ Mp3 - ի կողմէն, Պերլինի մէջ 32 հայերու հետ քոչարի պարած են archINFORM - 1994

Users also searched:

...
...
...