Back

ⓘ Հալիձոր գիւղ




Հալիձոր գիւղ
                                     

ⓘ Հալիձոր գիւղ

Հալիձոր, գիւղ Հայաստանի Սիւնիքի մարզին մէջ, Տաթեւի համայնքին մէջ, կեդրոնէն՝ 69 Քմ հիւսիս-արեւմուտք, Որոտան գետին ձախ ափին։ Բարձրութիւնը ծովու մակերեսէն շուրջ 1300-1350 մ է, հեռաւորութիւնը Գորիս քաղաքէն՝ 23 Քմ։

Հալիձոր կառուցուած է 1966-ին եւ մինչեւ 1991 կը գտնուէր Հարժիսի խորհ-տնտեսութեան կազմին մէջ։

                                     

1. Անուան ստուգաբանութիւնը

Հալիձոր անունը ծագած է Հաբանդ գաւառի Հալէ, Հալիս կոչուող բնակավայրերու անուանումներէն։ Ժ. դարու սկիզբը իշխանուհի Համազասպուհին Հալիձորը նուիրաբերած է Տաթեւի վանքին, որու կալուածը եղած է մինչեւ ԺԹ. դար։

                                     

2. Պատմամշակութային կառոյցներ

Գիւղին մէջ կը գտնուի կանգուն մնացած Ս. Մինաս եկեղեցին՝ կառուցուած 1611-ին, ոչ հեռու՝ Հալիձորի Ս. Աստուածածին կամ "Կուսանաց անապատ" վանքէն։ Գիւղէն 2 Քմ հարաւ-արեւմուտք կը գտնուի նշանաւոր Հարանց Անապատը, շրջակայքը կը գտնուին "Խաչին խութ" կոչուող եկեղեցին, "Պօղոս-Պետրոս" մատուռը, շարք մը գիւղատեղիներ՝ "Հալիձոր", "Կարմիր", "Հայկաշէն", "Հայկատափ", Հալէ, Հին Շենատեղ, ինչպէս նաեւ բազմաթիւ խաչքարերով գերեզմանոցը։ Որոտանի ձախ ափին, այգիներու մէջ պահպանուած է ժայռաբեկորի վրայ կանգնած 1265 արձանագրութիւն մը։

                                     

3. Հասարակական կառոյցներ

Մշակութային հաստատութիւններէն են դրամատիկական թատրոնը, երկրագիտական թանգարանը, Ակսել Բակունցի տուն-թանգարանը, գրադարաններու կեդրոնացած համակարգը եւ ֆիլմադարանը։ Ունի 2 մարզադպրոց, մարզադաշտ եւ 2 շարժապատկերի սրահ։

                                     

4. Կրթութիւն

Գորիսը Սիւնիքի մարզին մեծ կրթական ու մշակութային կեդրոններէն է։ Գորիսի մէջ կը գործեն 7 հանրակրթական դպրոց, 4 բուհ, որմէ երկուքը պետական, 2 միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատութիւն, նախադպրոցական 7 հիմնարկ, 2 երաժշտական եւ մէկ արուեստի դպրոց։

                                     

5. Առողջապահութիւն

Գորիսի առողջապահական հաստատութիւններն են՝ "Գորիսի Ռ. Եոլեանի անուան հիւանդանոց", "Գորիսի ատամնաբուժական դարմանատուն", "Գորիսի Ս.Ամիրեանի անուան դարմանատուն" ՓԲԸ-ները, Սիւնիքի մարզային արեան փոխներարկման կայանը, "Ախտաճանաչման բժշկական միաւորում" ԲԲԸ-ի մասնաճիւղը։ Գորիս քաղաքին մէջ կը գործեն 30-է աւելի հասարակական-քաղաքական կազմակերպութիւններ։