Back

ⓘ Պետրոս Գիրգորով




Պետրոս Գիրգորով
                                     

ⓘ Պետրոս Գիրգորով

Պետրոս Գիրգորով այսինքն՝ Պետրոս Գրիգորեան, պուլկարահայ երգիչ, Պուլկարիայի ժողովրդական արուեստագէտ, ՌԴ ժողովրդական արուեստագէտ, Ֆիլիփ Գիրգորովի հայրը։

                                     

1. Կրթութիւն

  • 1962 թուականին մեկներ է Մոսկուա եւ ընդունուեր Թատերային արուեստի ռուսական համալսարանի երկրորդ ուսումնական տարին՝ Պորիս Փոքրովսքու դասարան։
  • աւարտեր է երաժշտական ուսումնարանը։
  • 17 տարեկանին աւարտեր է մասնագիտական-արուեստագիտական ուսումնարանը կօշկակար-մոտելաւորող մասնագիտութեամբ։
                                     

2. Ընտանիք

  • Մայր՝ Սոֆիա Գիրգորովա
  • Հայր՝ Ֆիլիփ Գիրգորով
  • 1964 - 1994 - ամուսնացեր է Վիքթորիա Լիխաչիովայի հետ։ Ծանօթացեր են 1964 թուականի 19 Օգոստոս-ին Սոչիի մէջ՝ համերգի ժամանակ: Վիքթորիան մօր հետ նստած էր դահլիճի 8-րդ շարքը, ուր ալ երգիչը նկատեց անոր։ Աւելի ուշ պարզուեցաւ, որ անոնք նոյնպէս եւ կը գտնուին նոյն պանդոկին մէջ։ Վիքթորիան մօտեցաւ Պետրոսին՝ ինքնագիր խնդրելու, եւ նոյն օրը վերջինս աղջկան ամուսնութեան առաջարկութիւն կատարեց։ Նոյն տարին ամուսնացան։ 1994 թուականին Վիքթորիայի մահէն յետոյ Պետրոս Գիրգորովը երեք տարի վհատութիւն մէջ ինկաւ, դադրեցուց հիւրախաղային գործունէութիւնը։
  • Որդի՝ Ֆիլիփ Գիրգորով ծնած է 1967 թուականի Ապրիլ 30-ին, խորհրդային եւ ռուսական էսթրատային երգիչ է, դերասան, երաժշտահան, արտադրող։ Պետրոսն աւանդաբար որդիի ծննդեան տարեդարձներուն կը նուիրէ ձիեր։ Հարցազրոյցի մը ժամանակ ան մեկնաբաներ է իր նուէրներու նշանակութիւնը.
  • Եղբայր՝ Հարի Գիրգորով ծնած է 1937 թուականին, կը զբաղուի արեւտուրով, երեխաներ չունի։
  • Քոյր՝ Մարի Գիրգորովա ծնած է 1945 թուականին, օփերային երգչուհի է։ կԱշխատի ԱՄՆ-ի մէջ, երեխաներ չունի։
  • 1997 թուականէն ամուսնացած է համալսարանի դասախօս, տնտեսական գիտութիւններու դոկտոր Լիւտմիլա Սմիրնովայի հետ։ Ծանօթացեր են 1992 թուականին՝ Խոլմսքի շրջանի մէջ հիւրախաղերու ժամանակ։ Ներկայիս կապրին Մեծ Նովկորոտէն ոչ հեռու։
  • Թոռնուհի՝ Ալլա-Վիքթորիան Գիրգորովա ծնած է 2011 թուականի 26 նոյեմբեր-ին։
  • Դուստր՝ Քսենիա ծնած է 2002 թուականի 1 Սեպտեմբեր-ին, ապրեր է ընդամէնը երկու շաբաթ։ Ծնողներու կարծիքով փոքրիկը մահացեր է բժշկական սխալի հետեւանքով։
  • Թոռ՝ Մարտին Ֆիլիպովիչ Գիրգորով ծնած է 2012 թուականի 29 Յունիս-ին։
                                     

3. Ստեղծագործութիւն

Մանկութեան տարիներուն Պետրոս Գիրգորովը կերգէր քաղաքային երգչախումբի մէջ։ Ուսանող ժամանակ աշխուժօրէն ելոյթներ կունենար։ Մոսկուայի մէջ ուսանողականւ տարիներուն կերգէր տարբեր նուագախումբերու մէջ։ Երաժշտական ուսումնարանը աւարտելէն յետոյ արձանագրուեր է Վարնենեան օփերայի խումբին մէջ։

Լէոնիտ Ութիոսովն առաջինն է առաջարկեր Գիրգորովին երգել պուլկարախորհրդային ընկերութեան մասին երգերու շարքը եւ ինքն ալ գրեր է արուեստագէտի նոր ծրագրի մուտքի բնաբանը՝ նիւթը։ Ծանօթութիւնը Ութիոսովի հետ եւ անոր ղեկավարութեամբ աշխատիլը էականօրէն պայմանաւորուեցան երիտասարդ երգիչի ստեղծագործական ուղին։

40 բարեգործական հիւրախաղային համերգէն յետոյ հեռացուեր է մոսկովեան ֆիլհարմոնիայէն եւ աշխատանքի անցեր նովկորոտիայի մէջ։

Առաջին կնոջ մահէն յետոյ դադրեցուցեր է աշխոյժ գործունէութիւնը։

Կը կատարէ ազգային, հայրենասիրական երգեր։ Ելոյթներու ժամանակ յաճախ կը խօսի ընտանիքի դերի եւ հայրենիքի հանդէպ սիրոյ մասին։

                                     

3.1. Ստեղծագործութիւն Երգացանկ

Ձայնագրեր է շուրջ 50 երգ ձայնասփիւռի մէջ, "Մելոտիա" կրամոֆոնային ձայնագրութեան տաղաւարը թողարկեր է 12 երգէ բաղկացած սկաւառակ եւ 10 ձայնապնակ։

Զուգերգերով հանդէս եկեր է Ֆիլիփ Գիրգորովի, Մարի Գիրգորովի, Tamara Mikhailovna Gverdtsiteli Georgian: თამარ გვერდწითელი, Russian: Тамара Михайловна Гвердцители Թամար Կվերտծիթելիի, Iosif Joseph Davydovich Kobzon) Իոսիֆ Քոպզոնի, Լիլի Իվանովայի, Biser Hristov Kirov Պիսեր Քիրովի, Balagan Limited Russian: Балаган Лимитед) "Պալական Լիմիթըտ" խումբին հետ։

                                     

3.2. Ստեղծագործութիւն Պետրոս Գիրգորովի երգացանկէն ընտրեալ երգեր

  • Звезда
  • Мир без тебя
  • Guarda que luna! իտալերէն
  • Гренада
  • Травиатта Մարի Գիրգորովայի հետ, իտալերէն
  • Лёк-лёк Պալական Լիմիթըտ խումբին հետ
  • Хоро Պուլկարերէն
  • Моя Болгария Պուլկարերէն
  • Сулико Թամար Կվերտծիթելիի հետ
  • Помоги мне, соседкa
  • Сынок
  • Мечта
  • Цветы հայերէն
  • Торна իտալերեն
  • Судьба
  • Моя страна
  • Тайна
  • Mamma Ֆիլիփ Գիրգորովի հետ, իտալերէն
  • L’Immensita իտալերէն
  • Гордость
  • Судьбa морякa
  • Алёша Ֆիլիփ Գիրգորովի հետ
  • Русские глазa
  • Песня об отце
  • Я искал любимую
  • Мой сверстник
  • Влюбленные
  • Старое танго
  • Я люблю тебя, Россия!
  • Ирэна
  • Таинственный билет
  • Love song իտալերէն
  • Возвpaщение сверчков
  • Вернись
  • Одна жена
  • Ты моя песня
  • Моя любовь
  • Песня о любви
  • Не куст смородины мне символ Родины
  • Весенний снег Լիւտմիլա Պաքլանովայի հետ


                                     

4. Պարգեւներ

  • 1992 թուականին առաջին անգամ օտարերկրացի քաղաքացիին՝ Պետրոս Գիրգորովին, շնորհուեցաւ Ռուսաստանի Դաշնութեան վաստակաւոր արուեստագէտի կոչում։
  • 2012 թուականին արժանացեր է Ռուսաստանի Դաշնութեան ժողովրդական արուեստագէտի կոչմանը։
  • Փարիզի, Պուխարեսթի եւ Վարշավայի մէջ կայացած միջազգային մրցոյթներու դափնեկիր է։
  • 2008 թուականին պարգեւատրուեր է "Յանուն պատուի եւ արժանապատուութեան" շքանշանով։
                                     

5. Հասարակական գործունէութիւն

  • Հիւրախաղերու ժամանակ բոլոր քաղաքներուն մէջ կազմակերպեր է համերգներ Հայրենական մեծ պատերազմի վեթերաններու համար։
  • Մոսկովեան ֆիլհարմոնիայի աշխատանքի ժամանակ, կապուած Պուլկարիայի ազատագրման 40-ամեակի հետ, տուեր է բարեգործական 40 համերգ։
  • 2007 թուականի Օգոստոսի 4-ին Պետրոս Գիրգորովի նախաձեռնութեամբ եւ միջոցներով Խոլմ քաղաքին մէջ բացուեր է յուշարձան՝ նուիրուած պուլկարացի հերոս Պավել Քալիթինին։
  • Պետրոս Գիրգորովի մասնակցութեամբ Պուլկարիոյ մէջ կանգնեցուած է յուշարձան՝ նուիրված զօրավար Ուշաքովին
  • Պուլկարիայի Ընկերներու միութեան ղեկավարման անդամ է։
  • 2011 կազմակերպեր է բարեգործական մարաթոն իրականացուող "Սիրտէն դէպի սիրտ" համերգային ծրագիրը: կՕգնէ տարբեր քաղաքներուն մէջ բարեգործական մարաթոններու կազմակերպմանը
                                     

6. Աղբիւրներ

  • Ըսելով Պետրոս Գիրգորով՝ ենթադրում ենք Գրիգորեան: Հարցազրոյց ամսագրին
  • Պետրոս Գիրգորով "Ես հայ եմ և հպարտ եմ դրա համար"
  • Պետրոս Գիրգորովը մասնակցեր է նովկորոտեան բարեգործական մարաթոնին
  • Պետրոս Գիրգորով
  • Պետրոս Գիրգորովն կօգնէ ուքրանիացի վունտերքինտին բուժուիլ
  • Կենսագրութիւն

Կաղապար:Արտաքին հղումներ