Back

ⓘ Համլեթ Գէորգեան (պատմաբան)



Համլեթ Գէորգեան (պատմաբան)
                                     

ⓘ Համլեթ Գէորգեան (պատմաբան)

Համլեթ Գէորգեան, Մելիք Գիւղ, Հայաստան - 24 Յունիս 2020, Երեւան, Հայաստան), հայ պատմաբան։ Արցախեան ազատամարտի մասնակից, պատմական գիտութիւններու դոկտոր, Հայաստանի ազգային բազմարուեստից համալսարանի հասարակական գիտութիւններու ամպիոնի փրոֆեսէօր։

                                     

1. Կեանք եւ գործունէութիւն

Համլեթ Գէորգեան ծնած է Ապարանի շրջանի Մելիք գիւղին մէջ:

1974-1979-ին ուսանած է Երեւանի պետական համալսարանի պատմութեան բաժանմունքի փիլիսոփայութեան բաժինին մէջ:

1979-1982-ին եղած է ուսուցիչ: Միաժամանակ փիլիսոփայութիւն դասաւանդած է Երեւանի բազմարուեստից հիմնարկին մէջ:

1982-1991-ին եղած է ուսուցիչներու կատարելագործման հանրապետական հիմնարկի հասարակագիտութեան ամպիոնի աւագ դասախօս:

Անդամակցած է Հայ յեղափոխական դաշնակցութեան: Մասնակցած է արցախեան պատերազմին: Պաշտպանած է թեկնածուական ատենախօսութիւն:

1999-էն աշխատած է Հայաստանի Գիտութիւններու ազգային ակադեմիայի փիլիսոփայութեան եւ իրաւունքի հիմնարկին մէջ` իբրեւ աւագ գիտաշխատող:

Գէորգեան հեղինակ է հայոց ազգային-ազատագրական պայքարի էջերը լուսաբանող բազմաթիւ գիրքերու:

Ազատագրական պայքարի մասին յօդուածաշարք հրապարակած է Հայաստանի պաշտպանութեան նախարարութեան "Զինուոր" թերթին մէջ: Հանդիսացած է նաեւ պաշտպանութեան նախարարութեան "Մայր Հայաստան" ռազմական պատմութեան թանգարանի գիտական գծով փոխտնօրէն:

Պասակաձեւ ժահրի պատճառով մահացած է 24 Յունիս 2020-ին։

Free and no ads
no need to download or install

Pino - logical board game which is based on tactics and strategy. In general this is a remix of chess, checkers and corners. The game develops imagination, concentration, teaches how to solve tasks, plan their own actions and of course to think logically. It does not matter how much pieces you have, the main thing is how they are placement!

online intellectual game →