Back

ⓘ Ասի Էլ Հելանի




Ասի Էլ Հելանի
                                     

ⓘ Ասի Էլ Հելանի

Մուհամատ Էլ Հելանի 28 Նոյեմբեր 1970 1970-11-28, Պաալպէք ‎), լիբանանցի երգիչ է:

Ասիին երաժշտութեան ընթացքը սկսաւ երբ 17 տարեկան էր եւ հեռատեսիլի պատանիներու երգի յայտագիրի: Շատ ալպոմներ արձակած է: Իր ամենանշանաւոր երգերէն է "Wani Mareq Mareet", "Amshi Lihali", "Mali Saber", "Ahebbak Gedan", "Ahla Al Oyoun", "Shoag El Sahara", "Lubnani", "Bel Arabi" եւ "Kayed Ozzalak":

                                     

1.1. Կենսագրութիւն Կանուխ Կեանքը

Ասի ծնած է Ճտեյտի բայց բունով ինք Հարպադա Պաալպաք շրջանէն է եւ ինք երրորդ պզտիկն է իր 13 եղբայրներուն եւ քոյրերուն միջեւ։ Իր ընտանիքը բունով Հիլլա էն են Իրաքի մէջ։ Ասի երգի տաղանդը մէջտեղ ելաւ կանուխ տարիքին, երբ պզտիկ էր ան Լիբանանեան երգեր կը կատարէր իր ընկերներուն եւ ընտանիքին հետ: Ասի մօտաւորապէս 5 տարի ուսանեցաւ 1985-1990 Երաժշտութեան Բարձրագոյն վարժարանին մէջ Լիբանանի մէջ:

                                     

1.2. Կենսագրութիւն Ներկայ Կեանքը

Ասի Էլ Հելանի մասնակցած է շատ կարեւոր երգի ելոյթներու, ինչպէս Պաալպաքի Միջազգային Փառատօնին, Ճերաշ Փառատօնին, Քարթաճ Փառատօնը, եւ քանի ելոյթներու Եւրոպայի, Ամերիկայի եւ Արաբական աշխարհի մէջ։ Ան ընդհանրապէս ելոյթներ կը կատարէ հիմնադրամ հաւաքելու համար Միջին Արեւելքի մէջ, ինչպէս Կիներու Աճման Միութիւնը Հայադի: Օգոստոս 2005-ին, Հելանի ձայն բարձրաձուձ որ ուշադրութեան դառնան աշխարհի անօթութիւնը եւ աղքատութիւնը, թէ ամէն օր 25000 անձ կը մահանայ անօթութենէն որոնցմէ 18000 պզտիկներ էն: Հելանիին երգի տեսարիզները շահեցուցած են իրեն թէ տաղանդաւոր դերասան է: Ան շատ կուզուի որ դերասանութիւն ընէ եւ ֆիլմերու մէջ ըլլայ: Հիմա ինքը ամուսնացած է եւ ունի 3 զաւակ, մէկ տղայ Ուալիտ եւ 2 աղջիկ Տանա եւ Մարիթա: Իր տիկինը Գոլէթ Պուլոս, մէկ անգամ Լիբանանի գեղեցկուհին ուզած է երգի գործի մէջ լուծուի, բայց Ասի շատ ուրախ չէր թէ իր տիկինը գործի լծուի, եւ երկուքը համաձայներցան որ գործի չի լծուի: Ասիին խումբը Ամենագեղեցիկ Ձայն ունեցող յայտագիրի մէջ յաղթեց 2012-ին: Գաղտնի Հարսանիքի ատեին Պէյրութի մէջ 15 Յունիս 2013-ին Ասի իր ելոյթը կէս ձգեց որովհետեւ ժողովուրդը շատ մօտեցան իրեն եւ հանգիստ չի ձգեցին, Ասիի թիկնապահերը ստիպուեցան մի քանի անձերու վրայ յարձակին: Մօտաւորապէս 1200 հոգի տեսան պատահածը հարսնիքի ատեն: Ետքը Ասի ներողութիւն յայտնեց թէ ինչ պատահեցաւ եւ խօստացաւ թէ իր տնօրէնին հետ պիտի համաձայնի որ այսպիտի բան մը չի պատահի եւ իր տնօրէնը իր եղբայրն է:

                                     

2. Ալպոմներ

  • 2001: "Ater El Mahabah".
  • 2011: "Rouhi" Ana 12-07-2011 Իմ Հոգին
  • 2004: "Zghiri El Dinney". Աշխարհը Պզտիկ է
  • 2003: "Forsat Omor". Կեանքի Առիթ
  • 1991: "Mahlana Sawa". Ինչ Աղւորենք Միասին
  • 2010: "010"
  • 1996: "Ya Maima".
  • 1998: "Ahla El Oyoun". Ամենագեղեցիկ Աչքերը
  • 1994: "Wani Mareg Mareit"
  • 2007: "Ouwetna Bi Wehdetna".
  • 2008: "Yemkin" Թերեւս
  • 1999: "Shog El Sahara".
  • 2000: "Kid Ozzalak".
  • 2006: "Dagat Galbi". Սրտիս Զարկը
  • 1993: "Mahr El Zina".
  • 1992: "Ya Hala". Բարի եկար
  • 2013: "Assi" 2013 Ասի
  • 2002: "E Qarar". Որոշում
  • 1995: "Ahebek Jedan". Շատ կը Սիրեմ Քեզի