Back

ⓘ Ասի Ալ Հալլանի




                                     

ⓘ Ասի Ալ Հալլանի

Մուհամմատ Ալ Հալլանի, լիբանանցի երգիչ է, ճանչցուած է Ասի Ալ Հալլանի անունով։ Անոր ասպարէզը սկսած է "Ստուտիոյ ալ ֆան" երգի մրցումը յաղթելէն ետք 17 տարեկանին։

Ան հրապարակած է աւելի քան 12 ձայնասկաւառակ։ Անոր լաւագոյն երգերէն է. Wani Mareq Mareet, Amshi Lihali, Mali Saber, Ahebbak Gedan, Ahla Al Oyoun, Shoag El Sahara, Lubnani, Bel Arabi եւ Kayed Ozzalak։

                                     

1. Կենսագրութիւն

Նախնական շրջան

Ասին ծնած է ժտէյտէ շրջանը, բայց ան եղած է Հարպադա շրջանէն։ Ասին ունի 13 եղբայր եւ քոյր, ան երրորդ ամենափոքրն է։ Անոր մայրը եղած է Գիւրտ արմատներէ։ Հայրը եղած է Մալեքշահի ցեղախումբէն։ Անոր ընտանիքը եղած է աղքատ։ Ան ուսանեցաւ լիբանանեան երաժշտանոցի մը մէջ, կեդրոնանալով ուտի եւ արաբական վոքալին վրայ։

Ներկայ շրջան

Ասի Ալ Հալլանին մասնակցած է զանազան երգահանդեսներու, ինչպէս Պաալպաքի համաշխարհային փառատոնին, Ճերաշի փառատոնին, եւ Քարթաժի փառատոնին, ինչպէս նաեւ եւրոպայի, արաբական աշխարհի եւ ամերիկայի մէջ։

Ան իր մասնակցութիւնը բերած է մարկայինական գործերու մէջ։

Օգոստոս 2005-ին, Հալլանին իր մասնակցութիւնը բերաւ WFP-ին մէջ որպէս գործիչ ուշադրութիւն տարածելու անօթութեան համար աշխարհի վրայ, որ 25.000 մարդ կը մահանայ ամէն օր, որոնցմէ 18.000-ը փոքր տարիքովներն են։

                                     

2. Ձայնասկաւառակներ

  • 1998 ։ Ahla El Oyoun.
  • 2004 ։ Zghiri El Dinney.
  • 2000 ։ Kid Ozzalak.
  • 1999 ։ Shog El Sahara.
  • 2006 ։ Dagat Galbi.
  • 1992 ։ Ya Hala.
  • 2002 ։ E Qarar.
  • 1991 ։ Mahlana Sawa.
  • 2001 ։ Ater El Mahabah.
  • 1996 ։ Ya Maima.
  • 2007 ։ Ouwetna Bi Wehdetna.
  • 1993 ։ Mahr El Zina.
  • 2008 ։ Yemkin
  • 2011 ։ Rouhi Ana 12-07-2011
  • 2010 ։ 010
  • 1995 ։ Ahebek Jedan.
  • 1994 ։ Wani Mareg Mareit
  • 2003 ։ Forsat Omor.