Back

ⓘ Արմինէ Կալենց




                                     

ⓘ Արմինէ Կալենց

Արմինէ Կալենց, Դամասկոս, Սիրիայի և Լիբանանի ֆրանսիական մանդատ - 22 Նոյեմբեր 2007, Երեւան, Հայաստան), հայ նկարչուհի, ՀԽՍՀ վաստակաւոր նկարիչ, ԽՍՀՄ Ժողովուրդներու բարեկամութեան շքանշանի դափնեկիր ։

                                     

1. Կենսագրութիւն

Ծնած է Ատաբազարէն ուսուցիչներու՝ Սարգիս եւ Տիգրանուհի Պարոնեաններու ընտանիքին մէջ։

1926-1935-ականներուն ուսանած է Հալէպի Հայկազեան եւ Սէն-Ժոզէֆ վարժարաններուն մէջ եւ Երուսաղէմի Սբ. Թարգմանչաց վանքի վարժարանին մէջ։ 1938-1939-ականներուն Պէյրութի մէջ ուսում առած է Յարութիւն Կալենցի արուեստանոցին մէջ։

1939-ին Հալէպի "Պարոն" հիւրանոցին մէջ տեղի ունեցած է իր առաջին անհատական ցուցահանդէսը։ 1939-էն ի վեր մասնակցած է ցուցահանդէսներու Նիւ Եորքի, Հալէպի, Պէյրութի մէջ։ Այնուհետեւ 1946-ին ընտանիքին հետ հայրենադարձած է Հայաստան։ Յետագային դարձած է Նկարիչներու միութեան անդամ։ 1962-էն ի վեր կազմակերպուած են անոր անհատական ցուցահանդէսները Երեւանի, Հալէպի, Փարիզի, Մոնրէալի, Թիֆլիսի մէջ։ 1991-1992-ականներուն կատարած է ստեղծագործական այց ԱՄՆ։ 1993-ին Լոս Անճելըսի մէջ տեղի ունեցած է նկարչուհու անհատական ցուցահանդէսը։ 1994-1996-ականներուն կատարած է երկրորդ երկարաժամկէտ այցը ԱՄՆ։ 1996-էն ի վեր կրկին ստեղծագործած է Երեւանի մէջ, ուր 2000 եւ 2004-ականներուն ունեցած է անհատական ցուցահանդէսներ։

2000-ին հրապարակած է "ներուր ինձ, Յարութիւն" յուշագրութիւնը ամուսնի մասին, 2004-ին՝ "Մտորումներ" գիրքերը։

                                     

2. Նկարներ

Արմինէ Կալենցի ցուցահանդէսը Կալենց թանգարանին մէջ

  • Ե. Բեքարեանի դիմանկարը 1958
  • "Մեր երեխաները" 1952
  • "Արտացոլում" 1968
  • "Երազներ գտնող աղջիկը" 1975
  • "Բնանկար։ Բիւրական" 1956
  • "Լոռի" 1969
  • "Ապարանի բնանկար" 1963
  • "Ընկերուհիներ" 1960
                                     

3. Մեջբերումներ Արմինէ Կալենցէն

Դիմանկարներու մէջ ես կը փորձեմ պահպանել այն, ինչ տեսնում է իմ ներքին աչքը։ Յաճախ կարելի է մարդու մէջ տեսնել այն գոյներն ու գծերը, որոնք ոչ մի լուսանկարչական եղանակով չի արտայայտուում։ Միայն հոգին է հոգուն տեսնում, եւ հաւատով լուսաւորուած աչքն է, որ ճառագայթի նման թափանցում է սրտերից ներս.