Back

ⓘ Տիթրոյթ




Տիթրոյթ
                                     

ⓘ Տիթրոյթ

Տիթրոյիթ, քաղաք ԱՄՆ-ի հիւսիս-արեւելեան մասի մէջ, Միշիկըն նահանգի մէջ։ Քաղաքը կը գտնուի նահանգի հարաւ-արեւելեան անկիւնը եւ տեղակայուած է Տիթրոյիթ գետ-ի ափին։ Քաղաքի հարեւանութեամբ կը գտնուի Քանատայի հետ ԱՄՆ-ի միջպետական սահմանը։ Բնակչութիւնը կը կազմէ 713 777 մարդ, արուարձաններու հետ՝ 4.4 միլիոն մարդ։

                                     

1. Անուանում

Ֆրանսերէն տեթրուա անուանման անգլերէն արտասանութիւնն է։ Անուանումը սկզբնապէս վերաբերած է Սենթ Քլեր եւ Էրի լիճերու միջեւ եղած նեղուցին, ուր կը գտնուի Տիթրոյիթը։ Հիմնադրած են ֆրանսացիները 1701 թուականին՝ Քանատայի հետ սահմանային Տիթրոյիթ գետ-ի ափին։

1760 թուականին բռնագրաւած են անգլիացիները։ 18-րդ դարու վերջը մտած է ԱՄՆ֊ի կազմին մէջ։

                                     

2. Տիթրոյիթի քոյր քաղաքները

  • Կաղապար:Դրոշավորում/Պելառուս Մինսք պելառուս․՝ Мінск, Պելառուս
  • Կաղապար:Դրոշավորում/Իտալիա Թորինօ իտալ.՝ Torino, Իտալիա
  • Կաղապար:Դրոշավորում/Ճափոն Թոյոթա ճափ.՝ 豊田市, Ճափոն
  • Կաղապար:Դրոշավորում/Զամպիա Քիթուէ անգլերէն՝ Kitwe, Զամպիա
  • Կաղապար:Դրոշավորում/Չինաստան Չունցին, Չինաստան
  • Կաղապար:Դրոշավորում/ԱՄԷ Տուպայ արաբերէն՝ دبيّ ‎, ԱՄԷ
  • Կաղապար:Դրոշավորում/Ուքրանիա Չերնիքով Կաղապար:Lang-ua, Ուքրանիա
                                     

3. Հայերը Տիթրոյիթի մէջ

ՏԻԹՐՈՅԻԹ "Մանուկեան" Մասնաշէնք Արուեստի Դպրոցին Մէջ

11 Դեկտեմբեր 2008-ին Տիթրոյիթի Արուեստի դպրոցը պատուեց իր երկարամեայ գործընկերներէն՝ 1920ական թուականներուն Միացեալ Նահանգներ գաղթած յայտնի բարերար Ալեք Մանուկեանի որդին՝ Ռիչըրտ Մանուկեանը, թանգարանի ամերիկեան արուեստի նոր մասնաշէնքը կոչելով անոր անունով։

ՏԻԹՐՈՅԻԹ ՀՕՄի Տիթրոյիթի մասնաճիւղը

2009-ին, ՀՕՄի Տիթրոյիթի մասնաճիւղը իր հինգ ենթամասնաճիւղերով՝ "Սիպիլ", "Շաքէ", "Ցոլիկ", "Մարօ" եւ "Զապէլ", տօնախմբեց Հայ օգնութեան միութեան հիմնադրութեան հարիւրամեակը՝ աւելի քան 150 հայորդիներու մասնակցութեամբ:

Ձեռնարկը տեղի ունեցաւ Հարիւրամեակի յանձնախումբի անդամներուն կողմէ յղացուած նոր գաղափարով մը: Մասնակիցներուն ժամադրավայրն էր St. Clear Shore-ը, Կիրակի, Յունիս 7ի յետմիջօրէին, իսկ տօնակատարութիւնը տեղի ունեցաւ "Ovation" եռայարկ շքեղ զբօսանաւուն վրայ:

                                     

4. Արտաքին յղումներ

  • Տիթրոյիթ՝ դատապարտուածներու քաղաք/ Detroit - The Doomed city
  • Քաղաքի պաշտօնական տեսանիւթ
  • ԱՄՆ ամենաանբարենպաստ քաղաքը
  • Տիթրոյիթ՝ ուրուական-քաղաք
  • Մարդասիրական աղէտ՝ Տիթրոյիթի հազարաւոր բնակիչներ մնացեր են առանց ջուրի
  • Ինչպէս մեռնում են մեծ քաղաքները
  • "Մոռացուած Տիթրոյիթ"
  • "Ինչպէս մեռնում են մեծ քաղաքները: Տիթրոյիթը ոչնչացման եզրին է" ։ Lenta.ru։ 2012-12-04 ։ արտագրուած է՝ 2015-02-11
  • Տիթրոյիթ. աւերուած քաղաք