Back

ⓘ Օմանի ծոց




Օմանի ծոց
                                     

ⓘ Օմանի ծոց

Օմանի ծոց, կը գտնուի Արաբական ծովու հիւսիս-արեւմուտքին: Հորմուզի նեղուցով կը միանայ Պարսից ծոցին։ Ծոցի երկարութիւնը կը կազմէ 450 քմ., իսկ լայնութիւնը մինչեւ 330 քմ.։ Առաւելագոյն խորութիւնը՝ 3694 մ.։ Նաւահանգիստը՝ Մասքաթ քաղաքը:

Ծոցի հիւսիսային ափը կը պատկանի Իրանին, հարաւայինը՝ Օմանին եւ արեւմուտքինը՝ Արաբական Միացեալ Էմիրութիւններուն։

  • "Ջապահար նաւահանգիստ" Persian: بندر چابهار‎ Port of Chabahar, Իրան
  • "Խոր-Ֆաքքան Բեռնարկղի Վերջածայր" Khor Fakkan Container Terminal, Արաբական Միացեալ Էմիրութիւններ
  • "Ֆուճէյրա" նաւահանգիստ Port of Fujairah, Արաբական Միացեալ Էմիրութիւններ
  • "Սուլթան Քապուս նաւահանգիստ" Port Sultan Qaboos, Muttrah, Մութրահ, Օման