Back

ⓘ Շաուքի Ապի Շաքրա




                                     

ⓘ Շաուքի Ապի Շաքրա

Շաքրա ծնած է 1935-ին: Պէյրութ: Նախնական կրթութիւնը ստանած է Ռաշմայայի Մար Եուհաննա նախակրթարանին, իսկ երկրորդական ուսումը` Պէյրութի Հիքմէ վարժարանին մէջ: Սկսած է գրել երիտասարդ տարիքին: Մաս կազմած է "Սուրայեայ" "Լուսաջահը" գրական խումբին եւ Եուսեֆ Խալի "Շը՛ըր" բանաստեղծական հանդէսի խմբագրական կազմին: Խմբագրած է "Նահար" օրաթերթի մշակութային էջը: Ներկայիս կ՛ապրի Պէյրութ:

                                     

1. Երկեր

Շաուքի Ապի Շաքրայի գլխաւոր քերթողական հատորները.

  • "Մի՛ առներ մեհեանի տղուն թագը" 1992,
  • "Շուարումս խնձոր նստած է սեղանին վրայ" 1983,
  • "Ովասիսին եւ խոտին գիշերային հագուստը" արձակ բանաստեղծութիւններու ժողովածուները 1998 եւ "Երէկին վարորդը կ՛իջնէ կառքէն" խորագրեալ արձակ հատորը
  • "Աղքատներուն տոպրակները" 1959,
  • "Սկիւռը կ՛իյնայ աշտարակէն" 1971,
  • "Կը հետեւի կախարդին եւ հասկերը կը կոտրտէ վազելով" 1979,
  • "Կարօտի աղօթք` մենութեան մահճակալին վրայ" 1995,
  • "Զարգացած սրունքներով նաւաստին" 2003,
  • "Ջուր` ընտանիքին ձիուն" 1962,
  • "Թագաւորին քայլերը" 1960,
                                     

2. Մրցանակներ

1962-ին, Շաուքի Ապա Շաքրա կը հրատարակէ "Ջուր` ընտանիքին ձիուն" խորագրեալ քերթողագիրքը, որ կ՛արժանանայ "Շը՛ըր" հանդէսի տարեկան մրցանակին: Սոյն գործը ջերմօրէն կը գնահատուի նորարարութեան կողմնակից քննադատներու կողմէմ, որոնք Շաուքի Ապի Շաքրայի անձին մէջ կը տեսնեն իւրայատուկ հոգեբանութեամբ եւ աշխարհահայեացքով օժտուած բանաստեղծ մը:

                                     
  • Դեկտեմբեր 31 Սալման Պըն Ապտել Ազիզ Ալ Սէուտ Սէուտական Արաբիոյ թագաւոր Շաուքի Ապի Շաքրա արաբ բանաստեղծ Սարգիս Սերոբեան մ.2015 յօդուածագիր, ժողովրդական