Back

ⓘ Ուիլիըմ Փրեսքոթ




Ուիլիըմ Փրեսքոթ
                                     

ⓘ Ուիլիըմ Փրեսքոթ

1811 թուականի Օգոստոսին Ուիլիըմ Փրեսքոթը ընդունուեր է Հարվըրտի քոլէճի իրաւաբանական կաճառի երկրորդ դասընթացի շրջանը: Դժբախտ պատահարի հետեւանքով կորսնցուցած է մէկ աչքի տեսողութիւնը, ինչ որ ամբողջ կեանքին մէջ հետապնդեր է զինք: Ծանրաբեռնուած աշխատանքը յանգեցուցած է տեսողութեան ի սպառ կորստին։ Ուիլիըմ Փրեսքոթն ստիպուած եղեր է օգտուիլ ընթերցողներու ծառայութիւնէն, իսկ իր գիրքերը գրած է յատուկ շրջանակով տողացոյցի միջոցով. միաժամանակ ան զարգացուցած է գերմարդկային ընդունակութիւններ՝ կարողանալով բնագիրէն անգիր յիշել եւ վերարտադրել աւելի քան 60 էջ: 1814 թուականին աւարտեր է համալսարանը, որմէ յետոյ 1816-1817 թուականներուն ճամբորդեր է Եւրոպա, եղած է Անգլիա, Ֆրանսա, Իտալիա:

1820 թուականին Ուիլիըմ Փրեսքոթն ամուսնացեր է Սիւզըն Էյմորիի հետ, անոնք ունեցեր են չորս զաւակ: Ամուսնութիւնէն յետոյ որոշեր է նուիրուիլ գրականութեանը:

                                     

1.1. Ստեղծագործութիւն Առաջին յօդուածներ

1821 թուականին Ուիլիըմ Փրեսքոթը North American Review պարբերականին մէջ հրապարակեր է ի նամակներու համառօտ ակնարկը, որը հասցէագրուած էր Հռոմի պապին: Սկիզբը Ուիլիըմ Փրեսքոթը ցանկացեր է նուիրուիլ իտալական գրականութեանը, սակայն, Ճորճ Թիքնորի անգլերէն՝ George Ticknor հետ ընկերութեան շնորհիւ սկսեր է ուսումնասիրել Սպանիայի եւ Լատինական Ամերիկայի պատմութիւնը: Աւելի ուշ Թիքնորը դարձեր է Փրեսքոթի կենսագիրը եւ գրած է "Ուիլիըմ Հիքլինկ Փրեսքոթի կեանքը" անգլերէն՝ The life of William Hikcling Prescott գիրքը, որը հրատարակուեր է Պոսթընի մէջ, 1864 թուական եւ վերահրատարակուեր է 1875 թուականին:

                                     

1.2. Ստեղծագործութիւն Պատմական աշխատութիւններ: Վախճան

1837 թուականին լոյս տեսեր է "Ֆերտինանտի եւ Իզապէլլայի պատմութիւնը" անգլերէն՝ History of Ferdinand and Isabella՝ Ուիլիըմ Փրեսքոթի տասնամեայ աշխատանքի արդիւնքը։ Որմէ յեոյ ան յայտնի դարձեր է որպէս պատմաբան եւ ճանաչման արժանացեր է ընթերցողներու կողմէն: 1843 թոպականին լոյս տեսեր է "Մեքսիկայի նուաճման պատմութիւնը" գրուած է Սպանացի պատմաբան Փասքալ տե Կայանկոսա Արսէի աջակցութեամբ եւ 1847 թուականին՝ "Փերուի նուաճման պատմութիւնը": Անոր վերջին աշխատութիւնը՝ "Ֆիլիփ II-ի պատմութիւնը", մնացեր է անաւարտ հատոր I եւ II 1855 թուական, հատոր III 1858 թուական: 1858 թուականին Ուիլիըմ Փրեսքոթը կաթոպածահար եղեր է, իսկ մէկ տարի անց պատահած երկրորդ կաթուածը դարձեր է իր մահուան պատճառը:

1859 թուականին լոյս տեսեր են իր՝ տակաւին անտիպ կենսագրական նիւթերը եւ նամակագրութիւնը:

1870-1874 թուականներուն Ճ. Քիրքի J. F. Kirk խմբագրութեամբ 16 հատորով լոյս տեսեր է Ուիլիըմ Փրեսքոթի երկերու լիակատար ժողովածուն: Հետագային ժողովածուն վերամշակեր է Ու. Մունրոն W. H. Munro եւ 1904 թուականին լոյս տեսեր է 22 հատորով, վերահրատարակուեր՝ 1968 թուականին: Ուիլիըմ Փրեսքոթի Նամակաները ժողվեր է Ռոճըր Ուոլքոթը Roger Wolcott 1925 թվական, իսկ Գեղարուեստական գրառումները ՝ Հարվի Կարտիները C. Harvey Gardiner 1961 թուական:

Անոր գիրքերը թարգմանուեր են բազմաթիւ լեզուներով եւ 19-րդ դարուն մեծ ճանաչում վայելած են:

                                     

2. Գիտական ժառանգութիւն

Ուիլիըմ Փրեսքոթը XIX 19-րդ դարու դրապաշտ պատմագրութեան դասական ներկայացուցիչ է: Ան ձգտեր է ստեղծել պատմա-դիւցազներգական աշխատութիւններ: Ուիլիըմ Փրեսքոթը գիտական շրջանառութեան մեջ դրած է սպանական արխիւի մինչեւ այդ անյայտ փաստաթուղթեր: Անոր ճանաչման գործին մեծ դերակատարում ունեցեր է կուրութեան փաստը: Ուիլիըմ Փրեսքոթի աշխատութիւնները ոգեւորեր են ամերիկացի երկաթուղային մագնատ Էտուարտ Այերին 1841-1927: Ան սկսեր է հաւաքել հնդկական մշակոյթի եւ գրականութեան մեծ հաւաքածոյ, որոնց մէջ կային գաղութային շրջանին վերաբերող բացառիկ ձեռագրեր, որոնք համալրած են Շիքակոյի Նիւ Պերրիի գրադարանի եւ Շիքակոյի բնական պատմութեան թանգարանի հիմնական հաւաքածոները:

                                     

3. Յարգանքի տուրք

  • Արեքիփայի մէջ Փերու, ի պատիւ Ուիլիըմ Փրեսքոթի, անուանակոչուեր է անգլո-սպանական քոլէճ
  • Ի պատիւ պատմաբանի՝ Արիզոնա նահանգի մէջ Ուիլիըմ Փրեսքոթի անունով քաղաք է անուանակոչուեր է
  • Պոսթընի մէջ կը գտնուի Փրեսքոթի տուն-թանգարանը ան ապրեր է այդ տանը մէջ 1845-1859 թուականներուն, որն ընդգրկուեր է ԱՄՆ ազգային պատմական յուշարձաններու ցանկին մէջ
                                     

4. Ուշագրաւ փաստ

  • Հարվըրտի համալսարանի մէջ ուսանած տարիներուն Փրեսքոթը վարձած էր այն բնակարանը, որ ժամանակին վարձած էր աւագ Փրեսքոթը: Տարիներ անց Ուիլիըմ Փրեսքոթի որդին վարձած է նոյն սենեակը։
                                     

5. Աշխատություններ

  • The Correspondence of William Hickling Prescott 1833 - 1847. Ed. by Roger Wolcott. Massachusetts Historical Society, 1925.
  • Завоевание Мексики History of the Conquest of Mexico, 1843. // журнал "Отечественные Записки", № 1-9, 1848.
  • Biographical and Critical Miscellanies 1845.
  • The Literary Memoranda of William Hickling Prescott. 2 vols. Ed. by C. Harvey Gardiner. Oklahoma, 1961.
  • History of the Reign of Philip II 1855-58 - не завершен.
  • Prescott W. H. History of the reign of Ferdinand and Isabella the Catholic, of Spain. - 3rd ed. - London, 1841. - 580 p.
  • The Papers of William Hickling Prescott. Ed. by C. Harvey Gardiner. Illinois, 1964.
  • History of the Conquest of Peru 1847.
  • Spain’s Conquest of the Moors, 1840
                                     

6. Սկզբնաղբյուրներ

  • Gardiner, Clinton Harvey 1969, William Hickling Prescott, a Biography. Introd. por Allan Nevis, Austin:Texas University Press. ISBN 0-292-70005-9
  • Papers discussing the comparative merits of Prescott’s and Wilson’s histories, pro. and con.: As laid before the Massachusetts Historical Society. - Boston: s.n., 1861.
  • The life of Edward E. Ayer. - Chicago, IL, 1929.
  • Cortés and his Companions: Critical essay on the documentary sources of Mexican history // Narrative and Critical History of America, Vol. 2 / Justin Winsor, ed. - unabridged facsimile of edn. published 1866. - Boston, MA: Adamant Media Corporation, 2006. - С. 397 - 430. - Elibron Classics series. - ISBN 0-543-98914-3
  • Necrology of Alumni of Harvard College, 1851-52 to 1862-63. - Boston, MA: J. Wilson and Son, 1864.
  • A New History of the Conquest of Mexico: In which Las Casas denunciations of the popular historians of that war are fully vindicated. - Philadelphia, PA: James Challen & Son, 1859.


                                     

7. Արտաքին յղումներ

Կաղապար:Навигация

  • History of the Conquest of Mexico, with a Preliminary View of Ancient Mexican Civilization, and the Life of the Conqueror, Hernando Cortes, by William H. Prescott, full-text online reproduction by Electronic Text Center, University of Virginia Library
  • Johnson, Rossiter, and John Howard Brown. The Twentieth Century Biographical Dictionary of Notable Americans. Boston: Biographical Society, 1904. googlebooks Retrieved August 26, 2009
  • Ուիլիըմ Փրեսքոթ Դեկտեմբեր 20, 2008
  • Կաղապար:Gutenberg author
  • Կենսագրութիւն 1911 թուականի հանրագիտարանին մէջ
  • familysearch.org Դեկտեմբեր 20, 2008
  • Տէյվիտ Լեւին Ռոմանթիք արուեստի պատմութիւն: Պանքրոֆթ, Ուիլիըմ Փրեսքոթ, Մոթլի եւ Փարքմեն
  • Կենսագրութիւնը Անգլիական գրականութեան կենսագրական համառօտ հանրագիտարանին մէջ
  • Քոլումպիայի հանրագիտարանի յօդուած
  • Ուիլիըմ Փրեսքոթի տուն-թանգարան
  • 1844 թուականի գրախօսութիւն "Մեքսիքայի նուաճման պատմութեան" վերաբերեալ Վիքիդարանի մէջ