Back

ⓘ Ալասքա (նահանգ)




Ալասքա (նահանգ)
                                     

ⓘ Ալասքա (նահանգ)

Ալասքա Alaska), ԱՄՆ-ի՝ տարածքի ընդարձակութեամբ ամենամեծ նահանգն է եւ կը գտնուի Հիւսիսային Ամերիկայի հիւսիս-արեւմուտքը։ Տարածքի մակերեսը ՝ 1 717 854 քառակուսի քիլոմեթր։ Վարչական կեդրոնը՝ Ճունօ ։

                                     

1. Աշխարհագրութիւն

Նահանգը կը գտնուի պետութեան հիւսիս-արեւմուտքը: Անջատուած է Չուքոթքա թերակղզիէն Ռուսաստան Պերինկենեան նեղուցով, արեւելքէն սահմանակից է Գանատային, արեւմուտքէն Պերինկի նեղուցի միջոցով փոքր մասով մը սահմանակից է Ռուսաստանին: Այն կազմուած է ցամաքային մասէ եւ մեծ թիւով կղզիներէ, որոնցմէ են` Alexander Archipelago Ալեքսանտր Արքիփելակոն, Aleutian Islands /əˈluːʃən/ Ալիութեան կամ Ալիուշըն կղզիները, Pribilof Islands Փրիպիլոֆ կղզիները, Kodiak Island Քոտիաք կղզին եւ Սբ. Լորենս կղզին: Այն կողողուի arctic Սառուցայինի եւ Խաղաղ ովկիանոսի կողմէն: Տենալի լեռը 6194 մ, նախապէս `Մաք-Քինլի անգլ.՝ Mount McKinley, Denali ամենաբարձրն է Հիւսիսային Ամերիկայի մէջ: Որուն մերձակայ շրջանին մէջ կը գտնուի Տենալի ազգային հանրային պարտէզը: Կան աշխոյժ հրաբուխներ:

1912 թ. հրաբուխի ժայթքումի հետեւանքով յայտնուեցաւ տաս հազար աղի հովիտ եւ նոր հրաբուխային լեռ `Նովարուփթան: Նահանգի հիւսիսային մասը ծածկուած է բաց դաշտով: Հարաւային մասը կը գտնուի անտառներու հիմնական մասը: Նահանգը կընդգրկէ Քերքենշթայն կղզին Փոքր Տիոմետ, որը կը գտնուի Ռուսաստանի Ռաթմանով կղզիէն 4 քմ հեռաւորութեան վրայ:

Խաղաղ ովկիանոսի ափին կլիման չափաւոր ծովային է եւ համեմատաբար մեղմ, այլ վայրերուն `կլիման ցամաքային է եւ subarctic ենթասառուցային ցամաքային:

                                     

1.1. Աշխարհագրութիւն Խոշոր քաղաքներ

Քաղաքներ որոնց բնակչությունը 100.000-էն աւելի է

  • Անքորեճ

Քաղաքներ որոնց բնակչութիւնը 10.000-ից մինչեւ 100.000 է

  • Ֆերպանքս
  • Քոլէճ
  • Ճունօ նահանգի վարչական կեդրոնը

10.000-էն քիչ բնակչութիւն ունեցող քաղաքներ

  • Պրոու
  • Տելթա Ճանքշեն
  • Վասիլլա
  • Հիւսիսային Փոլ
  • Հեյնս
  • Սիթքա
  • Փալմերը
  • Փիթերպերկ
  • Սոլտոթնա
  • Ունալասքա Unalaska
  • Կլենալլեն
  • Քորտոպա
  • Տիլինկհեմ
  • Նոմ Nome
  • Քենայ
  • Քոթզեպու
  • Սեւարտ
  • Վալտեզ
  • Քոտիաք
  • Հոմեր
  • Պեթել
  • Էսթեր
  • Քեթչիքան Ketchikan
                                     

2. Բնակչութիւն

Թէեւ նահանգը ամենաքիչ բնակեցուածն է երկրին, 1970-ական թուականներուն շատ նոր բնակիչներ տեղափոխուեր են այստեղ, ներգրաւուելով նավթային արդիւնաբերութեան եւ փոխադրութեան թափուր աշխատատեղերու մէջ, իսկ 1980-ականներու ընթացքին բնակչութեան աճը կազմեր է աւելի քան 36 %:

Ալասքայի բնակչութիւնը վերջին տասնամեակին`

  • 1990 թիւ - 560 718 բնակիչ
  • 2007 թիւ - 690 955 բնակիչ
  • 2006 թիւ - 677 456 բնակիչ
  • 2005 թիւ - 663 661 բնակիչ
  • 2004 թիւ - 648 818 բնակիչ

2005 թուականին Ալյասկայի բնակչության թիվը աճել է 5906 մարդով կամ 0.9 %: 2000 թուականի համեմատ բնակչութիւնը աճել է 36 730 մարդով 5.9 %: Բնակչութեան շուրջ 75 տոկոսը սպիտակամորթ տեղաբնիկներ են: Նահանգն ունի մօտաւորապէս 88 հազար տեղաբնիկ` հնդկացիներ, էսքիմոսներ եւ ալլեսներ: Նահանգում կան նաև ռուսների մի քանի ժառանգորդներ: Հիմնական կրօնական խումբերու մէջ կը մտնեն` պափթիսթներ, կաթոլիկներ, ուղղափառներ, պրեսբիտերներ և մեթոտիսթներ: Ուղղափառ հաւատացեալներու քանակը, որը կը կազմէ 8-10%, ամենաբարձրն է երկրին մէջ:



                                     
  • հայերէն անուանում Բնօրինակ անուանում Նահանգ Բնակչութիւն 2013 Բնակչութիւն 2005 Ակլոմերացիա 1 Նիւ Յորք New York Նիւ Յորք 7006840583700000000 8 405 837

Users also searched:

...
...
...