Back

ⓘ Տօն Ասկարեան




                                     

ⓘ Տօն Ասկարեան

Տօն Ասկարեան, Ստեփանակերտ, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ, Ազրպէյճանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութիւն, Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւններու Միութիւն - 6 Հոկտեմբեր 2018, Պերլին, Գերմանիա), շարժապատկերի արցախցի բեմադրիչ եւ լուսանկարիչ։ Արցախցի քանդակագործ, գեղանկարիչ Ռոբերտ Ասկարեանին եղբայրը:

                                     

1. Կենսագրութիւն

Տօն ծնած է 1949-ին, Ստեփանակերտի մէջ: 1967-էն սկսեալ ան Մոսկուայի մէջ դասաւանդած է պատմութիւն եւ արուեստ, եղած է բեմադրիչի օգնական, շարժապատկերներու քննադատ։ Ան աշակերտը եղած է Անտրէ Թարքովսքիի: 1973-ին աւարտած է Մոսկուայի մանկավարժական համալսարանը:

1975-1977 աքսորուած է Սիպերիա՝ խորհրդային բանակին ծառայելէ հրաժարելուն համար, իսկ 1978-ին, ԽՍՀՄ-էն արտաքսուած է Արեւմտեան Գերմանիա, ուր կնոջ՝ Մարգարիտի հետ հիմնած է "Մարգարիտ Ոսկանեան" շարժապատկերի ընկերութիւնը:

Հայաստանի անկախացումէն ետք ան վերադարձած է հայրենիք եւ սկսած բեմադրելու շարժապատկերներ:

                                     

2. Գործունէութիւն

Ասկարեանի շարժապատկերները ցուցադրուած են աշխարհի զանազան երկիրներու հեղինակաւոր ընկերութիւններու կողմէ՝ ARD, WDR, ZDF, Channel 4, 3 sat, Arte եւ այլն:

Ան "Վտանգաւոր Լոյս" խորագիրով գիրքին հեղինակն է: Լուսանկարներու անհատական ցուցահանդէս ունեցած էր Երեւանի "Նարեկացի" արուեստի կեդրոնին մէջ, ուր ներկայացուած էին 1969-էն սկսեալ Հայաստանի, Պերլինի, Կիւլիստանի եւ շատ այլ վայրերու մէջ իր կատարած գործերը:

Անհատական ցուցահանդէսներ ունեցած է Թոքիոյի, Պերլինի, Փոթստամի եւ Երեւանի մէջ:

Ասկարեանի առաւել յայտնի գործերէն են․

  • "Հին Հռոմէական Ճանապարհին" 2001,
  • "Արարատ. 14 Տեսանկիւն" 2007 եւ "Հայրիկ" 2008 շարժապատկերները
  • "Լեռնային Ղարաբաղ" 1988, ցուցադրուած է գերմանական պատկերասփիւռէն,
  • "Արջը" 1984,
  • "Աւետիք" 1992,
  • "Կոմիտաս" 1988,
  • "Փարաջանով" 1998,
                                     

3. Մրցանակներ

Ասկարեան շարժապատկերի միջազգային բազմաթիւ մրցանակներու դափնեկիր է

  • Վենետիկի փառատօն՝ 6 մետալ "Կոմիտաս" շարժապատկերին համար,
  • "Ոսկէ Տեսախցիկ" ՝ "Միջազգային ԱՐՏ փառատօնի վաստակի համար" եւ այլ մրցանակներ