Back

ⓘ Աթենա Մանուկեան




                                     

ⓘ Աթենա Մանուկեան

Աթինա Մանուկեան, Աթէնք, Յունաստան), հայկական արմատներով յոյն երգչուհի։ Կը Ներկայացնէ Հայաստանը Եւրատեսիլ 2020 երգի մրցոյթին։

                                     

1. Կենսագրական գիծեր

Հայկական արմատներով երգչուհին ծնած է Յունաստանի Աթէնք քաղաքը: Աթենան ընտանիքին միակը չէ եղած, որ կապ ունեցած է երաժշտութեան հետ: Հայրը երիտասարդ տարիքին նոյնպէս երգարուեստով զբաղած է: Երաժիշտներ են նաեւ Աթենայի եղբայրն ու տատիկը։

                                     

2. Ասպարէզ

Աթենա Մանուկեան առաջին քայլերը մեծ բեմի վրայ կատարած է երբ 12 տարեկան էր, յաղթելով "This Is What’s Missing" միջազգային երաժշտական մրցոյթին։ Մէկ տարի ետք 2008-ին, Աթենան կը մասնակցի Յունաստանի Մանկական Եւրատեսիլ երգի մրցոյթի նախընտրական փուլին, ուր կը գրաւէ 7-րդ հորիզոնականը։

2011 թուականին կը թողարկուի երգչուհիի առաջին գլխաւոր երգը՝ սինկլ՝ "Party Like A Freak":

2012 թուականին դուրս կու գայ երգչուհիի յաջորդ՝ "I Surrender" գլխաւոր երգը սինկլ, որը շատ արագ կը դառնայ տարուայ լաւագոյն հիթերէն մէկը։

2014 թուականին թողարկուած է Աթենայի ամենէն վերջին սինկլը՝ "XO", որուն երգի խօսքերը, ձգողական ռիթմը դարձած է իր յաջողութեան գրաւականը՝ յաջորդող հիթ թողարկումին ու գործին։

Առաջին անգամ Հայաստան այցելած է 2015-ին։