Back

ⓘ Տիրամայր Լիթթա




Տիրամայր Լիթթա
                                     

ⓘ Տիրամայր Լիթթա

"Տիրամայր Լիթթա", վերածննդի ժամանակաշրջանի իտալացի նկարիչ Լէոնարտօ տա Վինչիի վրձինին պատկանող նկար, որը ան ստեղծեր է 1490 թուականին: Նկարը այսօր կը պահպանուի ու կը ցուցադրուի Սան Փեթրսպուրկ Էրմիթաժ թանգարանի մէջ:

                                     

1. Ստեղծման պատմութիւն

Լէոնարտօ տա Վինչիի այս աշխատանքը ստեղծուեր է Միլանի կառավարիչներու համար: Հետագային այն կանցնի միլանյան արիսթոկրատական տանիքներէն մէկուն՝ Լիթթտաներուն: Քանի մը հարիւրամեակ այս ստեղծագործութիւնը պահպանուեցաւ Լիթթաներու անհատական հավաքածոյի մէջ։

Նկարը սկիզբը կը կոչուէր ուղղակի "Տիրամայրը մանկան հետ": Ժամանակակից անուանումը ըստ Էրմիթաժի քարտագրացուցակի առաջացեր է նկարի վերջին տիրոջ՝ հերցոկ Անթոնիօ Լիթթայի 1819-1866 ազգանուն-մականունէն: Վերջինս Միլանի՝ իրենց ընտանեկան պատկերասրահի տէրը կը համարուէր:

1864 թուականին Անթոնիօ Լիթթան դիմեր է Էրմիթաժին, որպէսզի այս եւ քանի մը այլ նկարներ վաճառէ թանգարանին: 1865 թուականին երեք այլ նկարներու հետ միասին "Ափոլլոնի եւ Մարսի հակամատութիւնը" ՝ Պրոնզինօ, "Ամուրն կերակրող Վեներան" ՝ Լավինի Ֆոնթանա "Տիրամայր Լիթթան" Էրմիթաժը հերցոկ Լիթթայէն գնեց 100 հազար ֆրանքով:

                                     

2. Պատմութիւն

Նկարին մէջ պատկերուած է Մարիամ Աստուածածին՝ Աստուածամայրը, որը գրկեր է մանուկ Յիսուսին: Մարիամ Աստուածածինը աջ կրծքէն կը կերակրէ մանկանը: Նկարի ֆոնը ինքներեն կը ներկայացնէ պատ երկու կամարակապ պատուհաններով: Լոյսը կը ներթափանցէ նոյն այդ պատուհաններէն. ուստի առաւել մութ կերեւի դիտողի համար: Պատուհաններէն կը բացուի բնանկարային տեսարան, ուր պատկերուած են լեռներ ու ամպեր՝ գլխաւորապէս կապտաւուն երանգաւորմամբ: Տիրամօր կերպարը ողողուած է լոյսով, որը կու գայ դիմացի ինչ-որ տեղէ մը: Մարիամ Աստուածածին՝ Աստուածամայրը նրբօրէն ու մտազբաղօրէն կը նայի Յիսուս մանուկին: Տիրամօրը Լէոնարտօն վրձիներ է կիսադէմքով: Մարիամը չի ժպտար. միայն շրթունքներու անկիւններուն թեթեւակիօրէն ուրուածգուեր է ժպիտը: Մանուկը մտացիր կերպով կը նայի դիտողին՝ աջ ձեռքով բռնելով մօր կուրծքը: Իսկ ձախ ձեռքին թռչնակ է՝ փոքրիկ կարմրակատարիկ:

Վառ գեղարուեստական կերպարը փոքր մանրամասնութիւններու տեսքով պատկերած է Լէոնարտօ տա Վինչին: Նկարին մէջ կերեւի այն թատերական պահը, երբ մանուկը կը բաժնուի մօր կուրծքէն: Տիրամայրի զգեստը կարմիր շապիկ է՝ լայն բացուածքով պարանոցի շուրջը: Ատոր վրայ կատարուած են յատուկ կտրուածքներ, որպէսզի առանց զգեստը հանելու, մայրը կրծքով դիւրութեամբ կերակրէ մանկանը: Հագուստին մաս կը կազմեն նաեւ կապոյտ թիկնոցը՝ ոսկեգոյն երիզով եւ թափանցիկ ոսկեկար գլխաշորը:

Նկարի իսկութիւնը ապացուցող հիմքը կը գտնուի Փարիզի Լուվր թանգարանին մէջ։ Այստեղ կը պահպանուի Լէոնարտօ տա Վինչիի կողմէն ուրուագծած էսքիզը, ուր պատկերուած է նոյն Տիրամայր Լիթթան:

Շատ արուեստագէտներ կասկածի տակ կը դնեն այն փաստը, թէ Լէոնարտօ տա Վինչին չի նկատուիր նկարի հեղինակը: Այդ կը բացատրեն այն բանով, որ Լէոնարտօյին բնորոշ չէ մանուկներուն այդպիսի անբնական դիրքով նկարելը:

Կան ենթադրութիւններ, որ թէեւ նկարը վրձիներ է Լէոնարտօ տա Վինչիը, սակայն մանկան տեսարանը անոր ամենայայտնի աշակերտներէն՝ Ճովանի Պոլթրաֆիոյի վրձինին կը պատկանի:

                                     

3. Փաստագրական ֆիլմ

Ռուս խորհրդային տնօրէններ՝ Պավել Քոկանը եւ Սերկէյ Սոլովեովը 1966 թուականին համատեղ, թաքնուած տեսախցիկով, նկարահանեցին փաստավաւերագրական ֆիլմ մը, որու անունն էր "Նայեցէք դէմքին": Ֆիլմը կը պատմէ Էրմիտաժի այցելուներու մասին, ովքեր կը նային "Տիրամայր Լիթթային":

                                     

4. Արտաքին հղումներ

  • Картина "Мадонна Литта" на официальной странице Государственного Эрмитажа
  • Олег Германович Ульянов. Леонардо повторил чужое открытие Мнение эксперта в интервью Стране. Ru 15 декабря 2003 г.
  • Мадонна Литта
  • Документальный фильм "Взгляните на лицо"

Users also searched:

...
...
...