Back

ⓘ Իտալիոյ Դրօշ




Իտալիոյ Դրօշ
                                     

ⓘ Իտալիոյ Դրօշ

Իտալիոյ դրօշը իրենից կը ներկայացնէ կանաչ, սպիտակ եւ կարմիր գոյներով, հաւասարաչափ ուղղահայաց շերտեր ունեցող ուղղանկիւն պաստառ։ Լայնքի եւ երկայնքի յարաբերութիւնը հաւասար է 2։3։ Որոշ աղբիւրներու համաձայն, դրօշի սպիտակն ու կանաչը Միլանի ոստիկանութեան համազգեստի գոյներն են, որմէ ետք աւելցուեցաւ կարմիր գոյնը։

                                     

1. Պատմութիւն

Իտալիոյ դրօշը նախագծել ած է Նափոլէոնը, որ նման էր Ֆրանսայի յեղափոխութեան դրօշին։ Հիմքը ինկած են Միլանի գերբի գոյները՝ սպիտակ եւ կարմիր, ինչպէս նաեւ կանաչ՝ տեղական ոստիկանութեան համազգեստի գոյնը։ Իբրեւ Ցիսպադանական հանրապետութեան դրօշ հաստատուած է 9 Դեկտեմբեր 1797-ին։ Յետագային նոյն գոյները օգտագործուած են նաեւ Իտալիոյ նափոլէոնեան թագաւորութեան դրօշումին մէջ։ Սակայն դրօշները երկու պարագային ալ կը տարբերուէին Ֆրանսայի դրօշէն։ Առաջին դէպքին անոնք հորիզոնական շերտեր էին, իսկ երկրորդը՝ կարմիր պաստառ էր սպիտակ շեղանկիւնով՝ վրան կանաչ ուղղանկիւն ուղղանկեան վրայ ոսկեգոյն նափոլէոնեան արծիւ։

1830-էն ետք դրօշը ֆրանսական "եռագոյնի" նման է, բայց կանաչ շերտը փոխարինուեցաւ յեղափոխական շարժման կապոյտով, որոնք կը պայքարէին յանուն միասնական Իտալիոյ ազատութեան։ Այս դրօշով ալ տեղի ունեցաւ Իտալիոյ միաւորումը Սարտինական թագաւորութեան միապետի գլխաւորութեամբ․ թագաւորը հաստատեց այն իբրեւ պետական դրօշ 1848-ին։ Սպիտակ շերտագիծի վրայ զետեղուեցաւ Սավոյական դինաստիայի գերբը։ Միաւորուած Իտալական թագաւորութեան մէջ 1861 - 1946 կ՚օգտագործուէր Սարդինեան թագաւորութեան 1848-ի նախկին դրօշը։ 1946-ին դրօշէն հեռացուեցաւՍավայական գերբը։

2 Յուլիս 2005-ին Իտալիոյ խորհրդարանը օրէնք ընդունեցաւ՝ համաձայն որու Իտալիոյ մէջ ազգային դրօշի անարգման համար կը տուգանուեէին 1000-էն մինչեւ 1500 եւրոյով։

                                     

2. Չափ եւ գոյներ

2003-ին կառավարութիւնը որոշեց իտալական դրօշի ճշգրիտ գոյները, սակայն ընտրուած երանգները բուռն քննարկումներ արժանացան եւ յետագային փոխուեցան։ Վերջնական տեսքը հաստատուեցաւ 2006-ին։

Դրօշի կողմերիու յհարաբերութիւնը 2։3 է, շերտերը հաւասար լայնութեան են։

                                     

3. Արտաքին յղումներ

  • "La Bandiera degli italiani dal sito del Quirinale" ։ արտագրուած է՝ 23 giugno 2010
  • "Lo stendardo presidenziale dal sito del Quirinale" ։ արտագրուած է՝ 23 giugno 2010
  • Italia dal sito Bandiere Passato e Presente di Roberto Breschi
  • "La Bandiera dal sito del Governo Italiano - Dipartimento per il Cerimoniale dello Stato" ։ արտագրուած է՝ 23 giugno 2010
  • Storia minima della bandiera italiana dal sito del C.I.S.V. - Centro italiano studi vessillologici
  • Bandiera di bompresso del Regno dItalia, 1879-1946 dal sito del C.I.S.V. - Centro italiano studi vessillologici
  • Trascrizione del verbale sulla nascita della bandiera italiana - settembre 1794
  • Cronologia degli avvenimenti che furono alle origini del tricolore della bandiera nazionale italiana
  • Il significato dei tre colori della nostra Bandiera Nazionale
  • Museo del Tricolore
  • Costituzione della Repubblica di Bologna Approvata il 4 dicembre 1796 + Lo stemma del Comune di Bologna