Back

ⓘ Ֆրենք Փիրսըն




Ֆրենք Փիրսըն
                                     

ⓘ Ֆրենք Փիրսըն

Ֆրենք Փիրսըն Բ. համաշխարհային պատերազմի տարիներուն ծառայած է բանակին մէջ, այնուհետեւ աւարտած Հարվըրտի համալսարանը: Նախքան իր առաջին նախագիծը հեռուստատեսութեան վաճառելը աշխատած է Թայմ եւ Life ամսագիրերուն իբրեւ թղթակից: 1958-էն ան աշխատած է Հոլիուուտի մէջ. նախ` իբրեւ նախագիծերու խմբագիր, ապա սկսած է նախագիծեր գրել հեռուստաշարքերու համար Naked City, Route 66: Ան քանի մը յայտնի ֆիլմերու, այդ թիւին մէջ` "Քեթ Պալլու" եւ "Սառնարիւն Լիւքը" ֆիլմերու նախագիծերու համահեղինակ է. նշուած երկու ֆիլմերն ալ առաջադրուած են Օսքար մրցանակի: 1976 -ին "Շուներու կէսօր" ֆիլմը անոր Օսքար պարգեւած է:

Ֆրենք Փիրսըն քանի մը յայտնի ֆիլմեր նկարահանած է հեռուստատեսութեան համար, այդ թիւին մէջ` "Կեղտոտ պարգեւներ" եւ "Դաւադրութիւն" ֆիլմերը:

1981-1983 եւ 1993-1995 թուականներուն Փիրսըն եղած է Ամերիկայի նախագծողներու ընկերութեան Արեւմտեան մասնաճիւղի նախագահ, ինչպէս նաեւ` 2001-2005 թուականներուն եղած է Շարշապատկերամատոկրաֆիք արուեստի եւ գիտութեան ակադեմիայի նախագահ:

Ֆրենք Փիրսըն ամուսնացած է երեք անգամ, ունի երկու զաւակ: Մահացած է 22 Յուլիս 2012-ին, Լոս Անճելըսի, իր սեփական տան մէջ, կարճատեւ հիւանդութենէ ետք:

                                     

1. Մրցանակներ և առաջադրումներ

  • Առաջադրում Օսքար լաւագոյն յարմարեցուած նախագիծի համար անուանակարգին մէջ` "Քեթ Բալլու" ֆիլմի նախագիծին համար 1966
  • Առաջադրում Օսքար լաւագոյն յարմարեցուած նախագիծին համար անուանակարգին մէջ` "Սառնարիւն Լիւքը" 1968
  • Քանպարա մրցանակ` Սան Ֆրանսիսքոյի միջազգային Շարժապատկերի փառատօն 2011
  • Austin Շարժանկարի փառատօնի մրցանակ` նախագծողի յատուկ արժանիքներու համար 2003
  • "Ոսկեայ երկրագունդ" մրցանակին Շան կէսօր ֆիլմին լաւագոյն նախագիծին համար 1976
  • Օսքար լաւագոյն ինքնատիպ նախագիծի համար` Շուներու կէսօր 1976
                                     

2. Ընտրուած ֆիլմոկրաֆիա

Ղեկավար

  • Աստղ մը ծնած է1976
  • Գնչուներու թագաւորը 1978
  • Թրուման 1995
  • Կեղտոտ նկարներ 2000
  • Դաւադրութիւն 2001
  • Զինուորին աղջիկը 2003
  • Քաղաքացի Կոնը 1992
  • Հայելային պատերազմ 1969

Նախագիծի հեղինակ

  • Երկիր 1989
  • Անտերսըն մագնիսական ժապաւէնները 1972
  • Անմեղութեան կանխավարկած 1990
  • Գնչուներու թագաւորը 1978
  • Շուներու կէսօր 1975
  • Խելագարները 2012
  • Աստղ մը ծնած է 1976
  • Լաւ կինը 2010