Back

ⓘ Մոսկուայի Սուրբ Եկատերինայի Շքանշանակիր ՈՒսումնարան




Մոսկուայի Սուրբ Եկատերինայի Շքանշանակիր ՈՒսումնարան
                                     

ⓘ Մոսկուայի Սուրբ Եկատերինայի Շքանշանակիր ՈՒսումնարան

Մոսկուայի սուրբ Եկատերինայի շքանշանակիր ուսումնարան, Ռուսաստանի կանանց առաջին ուսումնական հաստատութիւններէն մէկը։

                                     

1. Պատմական տեղեկութիւններ

Մոսկուայի ազնուազարմ օրիորդներու Եկատերինեան ինստիտուտը հիմնադրուած է 1802-ին, կայսր Ալեքսանդր Ա ի մօր` կայսրուհի Մարիա Ֆէոտորովնայի նախաձեռնութեամբ, որ 1796-էն կը ղեկավարէր ազնուազարմ օրիորդներու կրթական ընկերութիւնը։ Կազմակերպուած է մայրաքաղաքին մէջ նախկին ստեղծուած Եկատերինեան ինստիտուտի նմանութեամբ։

Ուսումնական ծրագրին մէջ ներառուած էին՝ ռուս գրականութիւն, աստուածաբանութիւն, ֆրանսերէն եւ գերմաներէն, թուաբանութիւն, աշխարհագրութիւն, ընդհանուր պատմութիւն, բնագիտութիւն եւ ֆիզիկա։ Բացի այդ, կը դասաւանդէին երաժշտութիւն, նկարչութիւն, ասեղնագործութիւն։ Լուրջ ուշադրութիւն դարձուած է ուսանողներու ինքնուրոյն ստեղծագործականութեան։ Առօրեան խիստ յագեցած էր, աշակերտուհիները կ՚արթնային առաւօտեան 6-ին եւ ընդմիջումներով, կը պարապէին մինչեւ երեկոյեան 8-ը։

Նախնական կանոնադրութեան համաձայն Եկատերինեան ուսումնարան կ՚ընդունէին անապահով ազնուական ընտանիքներու երիտասարդ տիկնանց, բայց արդէն 1804-ին ստեղծուեցաւ քաղքենիական բաժինը այլ դասի աղջիկներու համար։ Ինստիտուտի դասընթացը բաժանուած էր երկու դասարաններու՝ կրտսեր եւ աւագ, իւրաքանչիւր դասարանի մէջ աշակերտուհիները պէտք է սուրվէին երեք տարի, դասարաններուն մէջ կը գործէր երեք բաժիններ՝ 1-ին, 2-րդ եւ 3-րդ՝ աւագ դասարանին մէջ, 4-րդ, 5-րդ եւ 6-րդ՝ կրտսերին։ Քաղքենիական բաժանմունքը գոյութիւն ունեցաւ մինչեւ 1842-ը, երբ այն յատկացուեցաւ Քաղքենիական անկախ ուսումնարանին, որու հիման վրայ ալ 1891-ին բացուեցաւ Ալեքսանդրովսկիի կանանց ինստիտուտը, որ կը գտնուէր Նոր Բոժեդոմկայի մէջ։

Կանանց մոսկովեան երկու ինստիտուտները՝ Եկատերինեանը եւ Ալեքսանդրովեանը, մինչեւ 1917 կը պատկանէին կայսրուհի Մարիայի գերատեսչական հաստատութեան։ 14 Մարտ 1917-ին գերատեսչութիւնը լուծարուեցաւ, անոր հաստատութիւնները ենթարկուեցան Ժողովրդական Կրթութեան նախարարութեան, իսկ գերատեսչութեան գրասենեակը վերանուանուեցաւ Մարիինսկիի բարեգործական եւ կրթական հաստատութիւններու վարչութիւն։

12 Մայիս 1917-ին գրասենեակը ընդգրկուեցաւ Պետական խնամակալութեան նախարարութեան կազմի մէջ։ 12 Դեկտեմբեր 1917-ին վերացուեցան նախկին գերատեսչութեան մանկատուներու կառավարման բոլոր հաստատութիւնները, իսկ 23 Փետրուար 1918-ին դրանք տեղափոխուեցան Ժողովրդական կրթութեան կոմիսարիատ։

                                     

2. Շէնքի պատմութիւն

Շէնքը, ուր տեղակայուած էր Եկատերինեան ինստիտուտը, ի սկզբանէ պատկանած էր կոմս Սալտիկովին, որ այն կառուցած էր իբրեւ "քաղաքամերձ ամառանոց" իր պալատներով եւ այգով։ 1777-ին այդ ունեցուածքը յանձնուեցաւ պետութեան եւ այստեղ սպաներու ու զինուորներու համար բացուեցաւ Հաշմանդամներու տուն իր մատուռով։ Ուսումնարանի բացման նպատակով ամառանոցը վերակառուցուեցաւ ճարտարապետ Իվան Ժիլէարտիի կողմէ 1802-ին։ 1812-ին հրդեհի հետեւանքով շէնքը վնասուած էր, յետագային 1826-1827-ականներուն Տոմէնիքօ Ժիլէարտիի ու Աֆանասի Գրիգորիեվի կողմէ այն վերակառուցուեցաւ ուշ դասականութեան ոճով։

1818-ին շէնքի դիմաց կառուցուեցաւ հրապարակ, որ կոչուեց Եկատերինեան այժմ՝ Սուվորովեան, այնուհետեւ կառուցուեցաւ Եկատերինեան զբօսայգին իր լճակով։

14 Սեպտեմբեր 1830-ին, միտրոպոլիտ Ֆիլարետը օծեց Եկատերինեան եկեղեցին, որ կը գտնուէր շէնքի արեւմտեան ձախ թեւին վրայ։

1928-էն շէնքին մէջ տեղակայուած էր Կարմիր բանակի Կեդրոնական տունը այժմ՝ Ռուսաստանի բանակի կեդրոնական տուն։

                                     

3. Ուսումնարանի ղեկավարներ

  • 1802 – 1807 - Աննա Իւանովնա Պրեյկկոբֆ
  • 1852 – 1867 - Անաստասիա Ալեքսանդրովնայ Տեյէր Տեէր ծննդեամբ` Գոլենիշչեւա-Քուտուզովա
  • 1867 – 1883 - Լիւպով Սերգեեւնա Մինկալյովա
  • 1892 – 1907 թուականէն ետք` Օլկա Ստեպանովնա Կրաեւսկայա
  • 1883 – 1892 - Վարովառա Ալեքսանդրովնա Նեյտկրատդ
  • 1826 – 1852 - Սոֆիա Քարլովնայ Պեւցովա
                                     

4. Գրականութիւն

  • Половцова Е. А. Екатерининский институт полвека назад. Из воспоминаний бабушки. М.։ Унив. тип., 1900. 50 с.
  • Энгельгардт А. Н. Очерки институтской жизни былого времени. Из воспоминаний институтки "Заря", 1870, № 8, С. 107 - 149; № 9. С 3 - 65. Под псевдонимом - Вельская А. см. список и цитаты
  • Ведомство учреждений императрицы Марии։ Краткий исторический очерк… СПб.։ 1912.
  • Московское училище ордена Св. Екатерины 1803 - 1903 гг.: Исторический очерк. Составлен по поручению Совета Училища Комиссией преподавателей под общей редакцией инспектора классов В. А. Вагнера. М., 560 с.; 3 л. портретов.
                                     

5. Արտաքին յղումներ

  • Хвощинская-Зайончковская С. Д. 2011։ "Воспоминания институтской жизни" ։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2012-05-01-ին ։ արտագրուած է՝ 2012-01-05
  • Ведомство учреждений императрицы Марии//Энциклопедия благотворительности. Санкт-Петербург
  • Завадовский П., Каменева, Рогова Л., Стихи институток и отзыв гр. Завадовского. 1807 г. На кончину кн. Александра Михайловича Голицына / Сообщ. П.И. Саваитов // Русская старина, 1875. – Т. 14. - № 12. – С. 748-749.
  • Видео сюжет о московском Институте благородном девиц на канале ТВЦ