Back

ⓘ Անթուան Ֆրանսուա Փրեւու Աբբա Փրեւու




Անթուան Ֆրանսուա Փրեւու Աբբա Փրեւու
                                     

ⓘ Անթուան Ֆրանսուա Փրեւու Աբբա Փրեւու

Անթուան Ֆրանսուա Փրեւու Աբբա Փրեւու, Chantilly), յայտնի է նաև որպէս Աբբա Փրեւու ։

Անթուան Ֆրանսուա Փրեւու Աբբա Փրեւու "Անիծեալն" վէպի հեղինակ: Հայերէնի թարգմանած է Մատթէոս Մամուրեան,Հրատարակութիւն՝ Տիգրան Յարութիւն Տէտէեան 1875, Զմիւռնիա)

                                     

1. Կենսագրութիւն

1713 թուականին աւարտեր է Ճիզուիթական քոլէճը, հետագային դարձեր է վանահայր։

"Աշխարհիկ կեանքէն հեռացած տոհմիկ մարդու յիշատակարանը" հատոր 1-7, 1728-1732, "Մեր օրերու հելլենուհու պատմութիւնը" 1740 վէպերուն մէջ հանդես եկեր է կրօնական խաւարամոլութեան ու կեղծ բարեպաշտութեան դէմ, փնտրեր է հասարակութեան "խելամիտ" կառուցման միջոց։ "Անգլիացի փիլիսոփան կամ Քրոմվելի ապօրինի զաւակ Քլիվլենտի պատմութիւնը" հատոր 1-8, 1731-1739 վէպին մէջ կը վճռեն "բնական մարդու" խնդիրները՝ քաղաքակրթութեան հետ ընդհարուելով, փառաբանելով բանականութիւնը։

                                     

2. "Մանոն Լեսքո Manon Lescaut 1926

Անթուան Ֆրանսուա Փրեւու Աբբա Փրեւուի գլուխգործոցը "Ասպետ տե Կրիոյի և Մանոն Լեսքոյի պատմութիւնը" վէպն է "Աշխարհիկ կեանքից հեռացած տոհմիկ մարդու յիշատակարանը" գիրքի 7-րդ հատորը, ուր նկարագրուած է սիրոյ ողբերգութիւնը ընկերային անհաւասարութեան վրայ հիմնուած հասարակարգին մէջ։ Այս գիրքը, որուն թեթևաբարոյ ոճը իշխանութիւններու կողմէն գնահատուեր է որպէս բարոյականութիւնը վիրաւորող, արգիլուեր է ու այրուեր։

Արգելքը վերացուեր է 20 տարի յետոյ՝ 1753 թուականին։ "Մանոն Լեսքոյի" նիւթով գրուած են օփերաներ, պալէթ, այն բազում անգամ նկարահանուեր է։ Հայերէն թարգմանուեր է 19-րդ դարուն թարգմանիչներ՝ Ստ․ Ոսկանեան, Գր․ Չիլինկիրեան։

                                     
  • 1872, Նիւթ հայկական նամականւոյն, Անգլիական Նամականի, 1881 Անթուան Ֆրանսուա Փրեւու Աբբա Փրեւու Անիծեալն վէպի հեղինակ: Հայերէնի թարգմանած է Մատթէոս Մամուրեան

Users also searched:

...
...
...