Back

ⓘ Պարգեւ Թասլաքեան




                                     

ⓘ Պարգեւ Թասլաքեան

Խմբավար Պարգեւ Թասլաքեան ծնած է Այնճար 26 Յունիս 1964-ին: Արաբական աշխարհի մէջ հանրածանօթ մայեսթրո խմբավար: "Ֆայհա" երգչախումբի ղեկավար: Պարգեւ Թասլաքեան մաս կազմած է Լիբանանի Համազգայինի Շրջանային Վարչութեան նախաձեռնած ԵՐԳ ԵՐԳՈՑ յայտագրի դատական կազմին:

                                     

1. Կենսագրութիւն

Պարգեւ Թասլաքեան յաճախած է Ազգային "Յառաջ-Գ. Կիւլպէնկեան" Վարժարան:

Պարգեւ Թասլաքեան 1980-էն ի վեր ինքնաշխատութեամբ սորված է երաժշտական ձայնանիշները ու հմտացած է այս բնագաւառի բոլոր մարզերուն մէջ։

1986-ին "Արծիւեան" երգչախումբի խմբավար կը դառնայ եւ այսպիսով կը սկսի անոր առաքելութիւնը երաժշտական աշխարհէն ներս:

1992-1998 ան Բարսեղ Կանաչեան երաժշտանոցին մէջ Յարութիւն Թոփիկեանի եւ Երուանդ Երկանեանի օժանդակւոթեամբ կը հմտանայ խմբավարի յատկութիւններով:

1997-էն Երեւանի մէջ կը հետեւի զանազան դասընթացքներու:

Պարգեւ Թասլաքեան խմբավար էր բազմաթիւ երգչախումբերու. Արծիւեան Այնճար, Կոմիտաս Այնճար, Ս. Փրկիչ Երգչախումբ Պէյրութ, Գուսան Պէյրութ, Կոմիտաս երեւան, ՀՄԸՄ Փաղերախումբ Այնճար, Գանատական-Լիբանանեան Փողերախումբ Ռաշայա, Պալամանտ Համալսարանի երգչախումբ Պէյրութ.

Այժմ ան Խմբավարն է Թրիփոլիի Ֆայհա եւ UNESCO-Ի երգչախումբերուն:

                                     

2. "Ֆայհա" երգչախումբը

2003 թուականին սկիզբ առած է Թրիփոլի քաղաքին մէջ փոքրաթիւ խումբով մը, մայեսթրո Պարգեւ Թասլաքեանի խմբավարութեամբ: Իսկ 2007-ին Ռուլա Ապու Պաքրի տնօրէն կը նշանակուի "Ֆայհա" ի կազմակերպչական գործերուն համար: Այսօր "Ֆայհա" երգչախումբի անդամներուն թիւը կը հասնի հարիւրի, որոնք եկած են Թրիփոլիէն ու Լիբանանի զանազան շրջաններէն: Նոյն ատեն, "Ֆայհա" ի պատասխանատուները աշխատանք կը տանին Լիբանանի զանազան գաղթակայաններու մէջ մարդոց սիրցնելու երգը եւ ներշնչելու անով ապրելու հաճոյքը:

2007 թուականին Վարշաւիայի Լեհաստան մէջ տեղի ունեցող աքաբելլա երգի մրցումին, Լիբանանի "Ֆայհա" երգչախումբը կը շահի "Լաւագոյն Երգչախումբ" ի եւ "Լաւագոյն Խմբավար" ի մրցանակները: "Ֆայհա" ի պատասխանատուները նաեւ մեծ ճիգ կը թափեն խմբավարներ պատրաստելու:

Յունուար 2019-ին լոյս տեսաւ Մարսէլ Խալիֆէի երաժշտութեամբ եւ Էտի Թորիկեանի դաշնաւորումով ձայներիզ մը, տասնըմէկ երգերէ բաղկացած, "Ֆայհա" երգչախումբի եւ երգչուհի Ումէյմա էլ Խալիլի կողմէ երգուած, ղեկավարութեամբ Պարգեւ Թասլաքեանի:

Արձանագրութիւնը եղած է հանդիսութեան ժամանակ:Մայեսթրոյի խօսքին աւարտին, ձայներիզի վրայ ներկաները ունկնդրեցին քառաձայն երգեր, կատարողութեամբ "Ֆայհա" երգչախումբին: "Ֆայհա" ի անդամներէն Թարեք Ապտըլ Ֆաթ - թահ՝ արաբերէն երգով, եւ Ռուլա Ապու Պաքր՝ հայերէն երգով՝ "Սարերի Հովին Մեռնեմ", ճոխացուցին մշակութային երեկոն: Ներկաները "Հիւղը" բնակարանէն մեկնեցան այն յոյսով, որ "Ֆայհա" երգչախումբը, ղեկավարութեամբ Պարգեւ Թասլաք - եանի, օր մը ելոյթ կ՛ունենայ վերջինիս ծննդավայր Մուսա Լեռ Այնճարի մէջ:

                                     

3. Քառաձայն "Աքաբելլա" երգը արաբական երաժշտութեան մէջ

Վերջին 20 տարիներուն արաբական երաժշտութեան մէջ մուտք գործեց քառաձայն "Աքաբելլա" երգը ու այս նորարարութեան մէջ մեծ ներդրում ունեցան հայազգի երկու երաժշտագէտներ` Պարգեւ Թասլաքեան եւ Էտի Թորիկեան: Առաջինը` արաբական երգի տարածման, իսկ երկրորդը` անոր դաշնաւորումին:

Նորարարութեան կերտիչներէն՝ Թրիփոլիի "Ֆայհա" երգչախումբի ղեկավար Պարգեւ Թասլաքեան, իր օգնականուհին՝ Ռուլա Ապու Պաքրին, երգչախումբի անդամներէն երեք երիտասարդներ, ներկայացուցած են արաբական "Աքաբելլա" երգին հիմնադրութեան պատմութիւնն եւ անոր նուաճումները:

                                     

4. Մրցանակներ

Մայեսթրո Պարգեւ Թասլաքեան ստացած է նաեւ բազմաթիւ մրցանակներ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսէն, Լիբանանի Մշակոյթի Նախարարութենէն, Հայաստանի Մշակոյթի Նախարարութենէն, Թրիփոլիի Ֆայհա Քաղաքապետութենէն, UNESCO-էն.

                                     

5. Մրցոյթներ

Պարգեւ Թասլաքեան մասնակցած է նաեւ զանազան միջազգային մրցումներու Հայաստանի, Ղարաբաղի, Սուրիոյ, Յորդանանի, Եգիպտոսի, Գանատայի, Ֆրանսայի, Չինաստանի, Քուէյթի, Կիպրոսի. մէջ։

Երբ "Ֆայհա" երգչախումբը կը շրջի արաբական աշխարհ կամ Եւրոպա, անդամները հայրենասիրական հպարտութիւնը կ՛ունենան, որ փոքրիկ Լիբանանէն եկող երգչախումբ մը մրցանակներու կ՛արժանանայ աքաբելլա երգի մրցումներուն:

                                     

6. Աղբիւրներ

  • Անդրադարձ. Մեր Երգ Երգոցը
  • Պարգեւ Թասլաքեան. "Երգչախմբային արուեստը հայերը զարգացուցին արաբական աշխարհին մէջ"
  • Համազգայինի "Գուսան" երգչախումբի ելոյթը Լիբանան
  • Հարցազրոյց անգլերէնով h-pem առցանց հարդակին վրայ՝ "Reckoning quarter tones and beating the odds: Barkev Taslakian reaches polyphonic peaks"
  • "Ֆայհա" Երգչախումբի Յատկանշական Եւ Արժէքաւոր Ձայնասկաւառակի Շնորհահանդէս
  • Հայ Խմբավարը Աշակերտներուն եւ Սուրիացի Գաղթական Մանուկներուն Կը Սորվեցնէ Միութեան Ուժին Մասին
  • Երաժիշտներ
  • FAYHA CHOIR
  • ՄԵԾԱՐԵՆՑԵԱՆ ԵՐԵԿՈՆԵՐ -ԱՅՆՃԱՐ- ԱՐԱԲԱԿԱՆ ՔԱՌԱՁԱՅՆ ԵՐԳՉԱԽՈՒՄԲԻ ԾԱԳՈՒՄԸ
                                     
  • Մարալ Փանոսեան Ժիրայր Փանոսեան Շաւարշ Միսաքեան Գալուստ Կիւլպէնկեան Պարգեւ Թասլաքեան Զաքար Քէշիշեան ANJAR: Demographics Lendering Jona Bekaa Valley