Back

ⓘ Գրիգոր Անանեան




                                     

ⓘ Գրիգոր Անանեան

Գրիգոր Անանեան ծնած է 1770 թուականին Կոստանդուպոլսոյ մէջ։ Նախնական կրթութիւնն ստացած է ծննդավայրին մէջ, երկրորդական ուսումը՝ Վենետիկի Մխիթարեան միաբանութեան վանքի վարժարանին մէջ։ 1783 - 1793/1794 թուականներուն ուսանած է Իտալիոյ Պատովա քաղաքի համալսարանի բժշկական ֆակուլտետի մէջ ու ստացած՝ բժշկութեան դոկտորի տիտղոս։ 1793 ֊1994 թուականին վերադարձած է Կոստանդնուպոլիս եւ զբաղուելով բժշկութեամբ, կարճ ժամանակ անց ձեռք բերել հմուտ բժշկի համբաւ։ Այդ ժամանակ Կոստանդուպոլսոյ մէջ կար ընդամէնը 2 համալսարանական հայ բժիշկ՝ Պօղոս Անտոնեան-Շաշեանն ու Յովակիմ Օղուլուխեանը։

Շուտով, Օսմանեան կայսրութեան փատիշահի միապետ հրովարտակով, նշանակուած է արքունի բժշկի պաշտօնին եւ զբաղուած է կայսերական գերդաստանի առողջապահութեան եւ բուժման հարցերով։

1814-1815 թուականներուն, սուլթանի հարեմի՝ սիրած տիկիններէն մէկուն բուժելու, սակայն կեանքը փրկել չկարողանալու պատճառով, ենթարկուած է հետապնդումներու, ուստի մահապատիժէն խուսափելու պատճառով ըստ Մեզպուրեանի՝ սեփական խղճահարութենէն հալածուած փախած է Իտալիա։ Հաստատուելով Իտալիոյ Թրիեսթէ քաղաքին մէջ՝ շարունակած է զբաղիլ բժշկութեամբ։

Մահացած է 1865 թուականի Օգոստոսի 3-ին, Թրիեսթէ քաղաքին մէջ՝ 95 տարեկան հասակին։ Թաղքոուած է Թրիեսթէի գերեզմանոցէն ներս։ Խոշոր գումար կտակած է ազգային, բարեգործական ու որբախնամ նպատակներու յատկացնելու համար։

                                     

1. Աղբիւրներ

  • Յարութիւն Մինասեան, Օսմանեան կայսրութիւնում Թուրքիայի Հանրապետութիւնում բռնաճնշումների եւ ցեղասպանութեան ենթարկուած հայ բժիշկներ, Երեւան, "Լուսաբաց", 2014 - 520 էջ։
                                     

2. Գրականութիւն

  • Թորգոմեան Վահրամ "Հայաստանի կոչնակ", Նիւ Եորք, թ. 28։
  • Թորգոմեան Վահրամ "Հանդէս ամսօրեայ", Վիեննա, 1897, թ. 2։
  • Պոտուրեան Մկրտիչ "Հայ հանրագիտակ", Պուքրէշ, 1938։
  • Մեզպուրեան Արթօ "Հայ եւ ծագումով հայ բժիշկներ", Սթանպուլ, 1950։
                                     
  • Յունուար Գրիգոր Քէշիշեան ծն.1921 հայ խորհրդային արձակագիր, թարգմանիչ 23 Յունուար Զատիկ Խանզատեան ծն.1886 ֆրանսահայ քարտէսագէտ 04 Մարտ Վախթանգ Անանեան ծն
  • մահացածներ 1980. Վախթանգ Անանեան ծն 1905, Դիլիջան հայ գրող 1901. Ռաֆայէլ Էրիսթավի რაფიელ ერისთავი, ծն.1935 վրացի բանաստեղծ 1983. Գրիգոր Աստարճեան ծն 1885
  • 1956 Ազգային Մատենադարան ՃՀԹ Գրիգոր Յակոբեան, Ներսես Լամբրոնացի, Երեւան, ՀՍՍՀ ԳԱ, 1971, 375 էջ Գառնիկ Անանեան Ներսես Լամբրոնացին հրապարակախօս
  • Պատմութիւն - 7 Վ.Ղանդիլեան, Պ.Յովհաննիսեան, Վ. վարդ. Նաւասարդեան, Շ. վարդ. Անանեան Տիգրան Մեծ, 2013, Երեւան Ռոնալդ Ռոբերտսոն. Արեւելեալ քրիստոնէական եկեղեցիներ
  • յուշարձան Տիգրան Պետրոսեանի - 1.6 151.1 Տ քանդար Ա. Շիրազ, ճարտ. Կ. Անանեան շախմատիստի տան մոտ բեռնել պատկեր Շուկայի շէնք. Կենտրոնական ծածկած շուկան

Users also searched:

normed gyumri, normed medical center, sirmed գնացուցակ, ապավեն գյումրի գնացուցակ, նորմեդ սփյուռ,

...
...
...