Back

ⓘ Գերմանիայի ազգային գրադարան




                                     

ⓘ Գերմանիայի ազգային գրադարան

Գերմանիայի ազգային գրադարան, կեդրոնական արխիւային գրադարան և ազգային մատենագիտական կեդրոն Գերմանիայի Դաշնային Հանրապետութիւն, որու խնդիրն է հաւաքագրել, մշտապէս արխիւացնել, վաւերագրել և արձանագրել 1913 թուականէն ի վեր գերմանական, գերմանալեզու, ինչպէս նաև Գերմանիայի մասին օտարալեզու հրապարակումները, գերմանական ստեղծագործութիւններու թարգմանութիւնները, 1933-1945 թուականների ընթացքին արտերկիրի մէջ գերմանախօս գաղթականներու հրատարակումները և ապահովել հանրութեան համար ատոնց հասանելիութիւնը:

Գերմանիայի ազգային գրադարանը կապահովէ համատեղ արտաքին յարաբերութիուններ ազգային և միջազգային մակարդակով։ Այն Գերմանիայի մէջ կը հանդիսանայ մատենագիտական կանոններու և չափանիշերու ստեղծման և պահպանման առաջատար գործընկեր և զգալի դեր ունի միջազգային գրադարանային չափանիշերու մշակման գործին մէջ։ Հրատարակիչներու հետ համագործակցութիւնը կը կարգաւորէ օրէնքով, "Գերմանական լայփցիկեան գրադարանի մասին օրէնքով" ՝ 1935 թուականէն (գերմաներէն՝ Deutsche Bücherei Leipzig, 1969 թուականէն՝ "Գերմանական ֆրանքֆուրթեան գրադարանային օրէնքով" (գերմաներէն՝ Deutsche Bibliothek Frankfurt:

                                     

1. Պատմութիւն

Գերմանական բուրժուադեմոկրատական յեղափոխութեան ժամանակ գրավաճառներն ու հրատարակիչներն իրենց աշխատանքները առաջարկեցին Ֆրանքֆուրթի խորհրդարանին՝ խորհրդարանական գրադարան ունենալու համար։ Եոհան Հենրիխ Փլաֆի կողմէն ղեկավարւող գրադարանը անուանեցին Reichsbibliothek "ռեյխ գրադարան"։ Յեղափոխութեան տապալումէն յետոյ գրադարանը լքուեց և արդէն գոյութիւն ունեցող գիրքերը պահուեցան Նիւրնպերկի գերմանական ազգային թանգարանին մէջ: 1912 թուականին Լայփցիկ քաղաքը, որը կը համարուի ամենամեայ գիրքի տօնավաճառի և Börsenverein der Deutschen Buchhändler Գերմանացի գրավաճառներու ընկերակցութիւն կեդրոն, համաձայնեցաւ հիմնելու գերմանական ազգային թանգարան Լայփցիկի մէջ։ 1913 թուականի Յունուարի 1-էն սկսած բոլոր գերմանական հրատարակումները համակարգուած կերպով հաւաքուեցան այստեղ ներառեալ գիրքեր Աւստրիայէն և Զուիցերիայէն։ Նոյն տարին Կուստաւ Ուալը դարձաւ գրադարանի առաջին տնօրէնը։

                                     

1.1. Պատմութիւն Երկրորդ գրադարանի ստեղծումԸ

1946 թուականին Գէորգ Քուրթ Շաուերը, Հենրիխ Քոպերթը, Վիթորիո Քլոսթերմանը և Փրոֆեսոր Հանս Վիլհելմ Էփելշեյմերը՝ Ֆրանքֆուրթի համալսարանական գրադարանի տնօրէնը, նախաձեռնեցին Ֆրանքֆուրթի մէջ վերստեղծել Գերմանիայի արխիւային գրադարանը։ Ամերիկեան գօտիի գիրքի առեւտուրի ներկայացուցիչները համաձայնեցան առաջարկին, իր համաձայնութիւնը տուին նաև ԱՄՆ ռազմական իշխանութիւնը։ Գրադարանը իր գործունէութիւնը սկսաւ Ռոթշիլտ գրադարանի ծխասենեակէն, որը ռմբակոծուած համալսարանի համար կը ծառայէր որպէս յարմարաւէտ սենեակ։

Գերմանիայի մէջ ստեղծուեցան երկու գրադարաններ, որոնք կիրականացնէին ազգային գրադարանի գործառոյթները։ Իւրաքանչիւր տարի կը հրատարակուէր գրեթէ նոյն բովանդակութեամբ երկու մատենագիտական գրացուցակ։

                                     

1.2. Պատմութիւն Ժամանակակից շրջան, միաւորում

Գերմանիայի վերամիաւորմամբ 1990 թվականի հոկտեմբերի 3-ին Deutsche Bücherei Leipzig և Deutsche Bibliothek Frankfurt am Main միաւորվեցան և ստեղծուեցաւ նոր կառոյց՝ Գերմանական գրադարան Die Deutsche Bibliothek։ 2006 թուականի Յունիսի 29-ին ուժի մէջ մտաւ "Գերմանիայի ազգային գրադարանի մասին օրէնքը": Հաւաքածուի ընդլայնումը՝ ներառեալ առցանց հրատարակումները, գրացուցակները և ատոնց պահպանումը կը համարուի Գերմանիայի մշակութային ժառանգութեան մաս։ Գրադարանի կառավարման բարձրագոյն մարմինը կառավարման խորհուրդն է, որու կազմին մէջ ընդգրկուած են երկու ներկայացուցիչ Պունտեսթակէն։ Օրէնքի համաձայն փոխուեր է նաև գրադարանի անուանումը՝ "Deutsche Nationalbibliothek".

                                     

2. Արտաքին յղումներ

  • Libraries-Link.net – German Internet portal for libraries
  • LibWeb Germany – List of Library Servers in Germany
  • Deutsches Musikarchiv Berlin
  • dnb.de - German National Library
  • AG Sammlung Deutscher Drucke
                                     
  • առաջարկեցհամընդհանուր հաշտութեան պայմանագիր կնքել, դուրս եկաւ Անտանտէն եւ Գերմանիայի ու անոր դաշնակիցներուն հետ 1918 Մարտի 3 - ին Պրեսթ - Լիթովսկի մէջ կնքեց հաշտութեան
  • org wiki Track: Q15706812 a Գերմանիոյ Ազգային Գրադարան Պերլինի Պետական Գրադարան Պաւարիոյ Պետական Գրադարան եւ ուրիշներ Record 11880975X Gemeinsame
  • org wiki Track: Q237227 a Գերմանիոյ Ազգային Գրադարան Պերլինի Պետական Գրադարան Պաւարիոյ Պետական Գրադարան եւ ուրիշներ Record 12296201X Gemeinsame
  • org wiki Track: Q504063 a Գերմանիոյ Ազգային Գրադարան Պերլինի Պետական Գրադարան Պաւարիոյ Պետական Գրադարան եւ ուրիշներ Record 119323710 Gemeinsame
  • ցեղասպանութիւնը 1915 - 1916 : Աշխարհի հնագույն քրիստոնյա ժողովուրդի ողբերգութիւնը Գերմանիայի արտաքին գործերի նախարա - րութեան քաղաքական արխիվի փաստաթուղթերուց 2002
  • Փեթերսպուրկի պետական մեծ կրկէսը եւ շատ ուրիշներ 1100 գրադարան - որոնցմէ խոշորերն են Ռուսաստանի ազգային գրադարանը հանրային Ռուսաստանի Գիտութիւններու ակադեմիայի

Users also searched:

gradaran, աշխատանք գրադարանում, թափուր աշխատատեղ ազգային գրադարանում, հայկական օնլայն գրադարան,

...
...
...