Back

ⓘ Պաքթրիա




                                               

Մետաքսի Ճանապարհ

"Մետաքսի ճանապարհ", կարաւանային ճանապարհ, որ Միջնադարուն կապած է Արեւելեան Ասիան Միջերկրական ծովուն։ Առաջին հերթին այն օգտագործուած է Չինաստանէն մետաքս արտահանելու նպատակով, որմէ ալ առաջացած է "Մետաքսէ Մեծ Ճանապարհ" անուանումը։ Ճանապարհը հարթուած է Ն.Ք. 2–րդ դարուն, անցած է Սիանէն մինչեւ Դունխուան։ Այնտեղ այն կը ճիւղաւորուէր. հիւսիսային ճանապարհը կ՛անցնէր Տուրֆանի մէջով, այնուհետեւ կ՛անցնէր Պամիրը եւ կը հասնէր Ֆերկանա եւ Ղազախստան: Հարաւայինը՝ Լոպնոր լիճի կողքով Տակլա Մական անապատի հարաւային եզրով, Եարկենդի եւ Պամիրի մէջով կը հասնի Պաքթրիա, իսկ այդեղէն՝ Պարֆիա, Հնդկաստան եւ Մերձաւոր Արեւել ...

Պաքթրիա
                                     

ⓘ Պաքթրիա

Պաքթրիա, պատմական երկիր Ամուդարյա գետի միջին և վերին հոսանքներուն։ Ընդգրկուեր է ներկայիս Ուզբեկստանի և Տաջիկստանի հարաւային, Աֆղանստանի հիւսիսային շրջանները։ Ք.Ա. 1-ին հազարամեակի 1-ին կէսին եղեր է զարգացած երկրագործական մշակոյթ ունեցող վաղ ստրկատիրական պետութիւն՝ Պաքթրիա կեդրոնով։ Մ.թ.ա. VI-IV դդ. իբրև առանձին կուսակալութիւն մտեր է Աքեմենեան պետութեան մէջ։

Մինչև Ք.Ա. III դ. կէսը ենթարկուեր է յունա-մակեդոնական տիրապետութեանը։ Ք.Ա. մօտ 250 թուականին Եփարքոս Տիոտոթոս I-ը, օգտուելով Սելևկեան պետութեան թուլացումէն, Պաքթրիան հռչակեր է անկախ թագավորութիւն, ուր իշխեր են հելլենները և տեղացի հելլենացած վերնախաւերը։

Տիոտոթոս թագաւորը և յաջորդները նուաճել են Սողդը, Մարզիանան։ Ք.Ա. մօտ 175 թուականին Յունա-Պաքթրիական այդ թագավորութեան զգալի մասը առանձնացեր է՝ կազմելով Յունա-Հնդկական թագավորութիւն։ Ք.Ա. 140-130 թուականներուն միջինասիական ժողովուրդներու հակայունական շարժումներու, ինչպէս նաև թոխարներու և վաչկատուն այլ ցեղերու ներխուժումներուի պատճառով Պաքթրիայի թագաւորութիւնը վերացեր է, և ատոր տարածքին առաջացեր է Քուշանական թագաւորութիւնը։

Յունա-Պաքթրիական թագաւորութեան ժամանակ աւելի խորացեր են ստրկատիրական յարաբերութիւնները, զարգացեր քաղաքներն ու արհեստները։ Միջազգային առևտրական ճանապարհներով սերտ կապեր ունեցեր են Հնդկաստանի, Չինաստանի, Իրանի, Հայաստանի հետ։ Պաքթրիայէն պեղուած նիւթերը կը կրեն յունական մշակոյթի ազդեցութիւն։

                                     
  • Տակլա Մական անապատի հարաւային եզրով, Եարկենդի եւ Պամիրի մէջով կը հասնի Պաքթրիա իսկ այդեղէն Պարֆիա, Հնդկաստան եւ Մերձաւոր Արեւելքով դէպի Միջերկրական
  • ուսումնասիրութիւններու, կարճ կոթով ուտը նախ տարածուածեր է Միջագետքի արևելքը, ապա Պաքթրիա և Հնդկաստանի հիւսիս - արևմուտքը գտնուած Գանտահար երկրի մէջ Այն ունի նշաձև

Users also searched:

...
...
...