Back

ⓘ Արթուր Այվազեան




                                     

ⓘ Արթուր Այվազեան

Արթուր Այվազեան, Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւններու Միութիւն), Ուքրանիոյ մէջ բնակող հայ հրաձիգ, որ հանդէս կու գայ փոքր տրամաչափի եւ օդամղիչ հրացաններու հրաձգութեամբ։

Մարզանքի վաստակաւոր վարպետ։ Հասակը՝ 176 սմ., կշիռքը՝ 82 Քկ. է։ 2008-ին, Բեքինի ամառնային ողիմպիական խաղերու ախոյեան։

                                     

1. Կենսագրութիւն

Ծնած է 1973-ին, Երեւան։ 1985-էն, թեթեւ աթլեթէն ետք, Հայաստանի վաստակաւոր մարզիչ Ռոպերտ Յակոբեանի ղեկավարութեամբ, Երեւանի մարզահրաձգային ակումբին մէջ կը սկսի զբաղիլ հրաձգութեամբ։ Եղած է Հայաստանի ԽՍՀ հաւաքականի անդամ։

1990-ին, ընդունուած է Լվովի Մարմնամարզութեան մշակոյթի պետական հիմնարկ, շուտով դառնալով է Ուքրանական ԽՍՀ եւ ԽՍՀՄ հաւաքականներնու անդամ։ 1995-ին, դասընթացքը աւարտելէ ետք, զօրակոչուած է Ուքրանիոյ զինուած ուժեր ծառայութեան շրջանը անցուցած է մարզական գումարտակին մէջ, ուր կը շարունակէ ծառայել տակաւին 2008-ին, ստացած է Ուքրանիոյ սահմանային զօրքերու աւագ սպայակոյտի պետի կոչում։ 1997-ին տեղափոխուած է Սիմֆերեպոլ, ուր սկսած է մարզուիլ Վադիմ Քլիմենքոյի ղեկավարութեամբ, դարձած է Ղրիմի հանրապետական "Տինամօ" մարզական ընկերութեան անդամ։ Ներկայիս մարզիչն է Նինա Քլիմենքոն։

                                     

2. Մարզական նուաճումներ

  • 1999 - Եւրոպայի առաջնութիւն Պորտոյ" - 1-ին տեղ թիմային հաշուարկում, 3-րդ տեղ անհատական հաշուարկում
  • 1993 - Եւրոպայի առաջնութիւն Պռնոյ - 3-րդ տեղ
  • 1999 - Եւրոպայի առաջնութիւն Արնհեմ - 1-ին տեղ թիմային հաշուարկում
  • 1998 - աշխարհի գավաթի փուլ Պուենոս Այրես - 1-ին տեղ
  • 2007 - Եւրոպայի առաջնութիւն - 3-րդ տեղ անհատական հաշուարկում
  • 1994 - աշխարհի առաջնութիւն Միլան - 1-ին և 2-րդ տեղեր թիմային հաշուարկում
  • 1998 - աշխարհի առաջնութիւն Պարսելոն - 1-ին տեղ թիմային հաշուարկում
  • 2000 - աշխարհի ախոյեանութիւն Միլան - 1-ին տեղ անհատական հաշուարկում
  • 2000 - XXVII ամառնային ողիմպիական խաղեր Սիտնի - 5-րդ տեղ անհատական հաշուարկում
  • 2004 - XXVIII ամառնային ողիմպիական խաղեր Աթէնք - 7-րդ տեղ անհատական հաշուարկում
  • 2008 - XXIX ամառնային ողիմպիական խաղեր Պէյճին - 1-ին տեղ անհատական հաշուարկում 50 մ պառկած վարժութեան մէջ։ Արդէն որակաւորման փուլին մէջ Այվազեան իբրեւեւ առաջին արդիւնք ձեռք բերած է՝ 599 կէտ՝ 600- էն, իսկ եզրափակիչ կրակահերթին՝ 103.7 կէտ. ընդհանուր գումար՝ 702.7 կէտ։
  • 2000 - աշխարհի ախոյեանութիւն Մյունխեն - 2-րդ տեղ անհատական հաշուարկում
                                     

3. Արտաքին յղումներ

  • Արթուր Այվազեանի հարցազրոյցը
  • Արթուր Այվազեան. "Սպասուածին երեք տարի՞ կը սպասեն"
  • Արթուր Այվազեան
  • Ղրիմցի տինամոյական Արթուր Այվազեան դարձաւ ողիմպիական ախոյեան
  • Արթուր Այվազեան. "Չեմ կրնար ապրիլ առանց բորշչի"
  • Ղրիմի ականաւոր մարզիկները
  • Արթուր Այվազեան երկրորդ ոսկին կը պարգեւէ Ուքրանիոյ