Back

ⓘ Ֆլորիտա




Ֆլորիտա
                                     

ⓘ Ֆլորիտա

Ֆլորիտա, նահանգ ԱՄՆ-ի հարաւարեւելեան մասը։ Խոշոր քաղաքներն են՝ Մայամի, Թամբա, Օրլանտօ եւ Ճեքսոնվիլ։

  • քաղաքներ - Թալահասի մայրաքաղաք - 137 հազար, Ճեքսոնվիլ - 794 հազար, Մայամի - 365 հազար, Թամբա - 285 հազար
  • բնակչութիւն - 17.244 հազ.,
  • մակերես - 140 հազ.
  • քաղաքի բնակչութիւն - 84.3 %
                                     

1. Աշխարհագրական դիրք

Ֆլորիտան հիւսիսէն սահմանակից է Ալապամայի եւ Ճորճիայի հետ։ Թերակղզիի սահմանը կ՚անցնի ափային գիծով, հարաւը նաեւ կ՚ընդգրկէ Ֆլորիտա֊Քիսի կղզիները։ Թերակղզիի եւ Ֆլորիտա֊Քիս կղզեխումբի միջեւ ինկած է Ֆլորիտական ծովածոցը։ Հարաւը կ՚ողողուի Ֆլորիտական ծովածոցով, արեւմուտքը՝ Մեքսիկական, իսկ արեւելքը՝ Ատլանտեան ովկիանոսով։

Ֆլորիտա նահանգի մեծ մասը ինկած է նոյնանուն թերակղզիին մէջ, որ կը գտնուի Մեքսիկական ծովածոցի, Ատլանտեան ովկիանոսի եւ Ֆլորիտական նեղուցի միջեւ։ Ամրան այստեղ կը գործէ GMT-4 ժամային գօտին, ձմրան՝ GMT-5:

                                     

2. Բնակչութիւն

1920ս-ին Ֆլորիտան դարձաւ ԱՄՆ-ի ամենայաջող եւ ամեաարագ զարգացող նահանգներէն մէկը։ 1920-1990ս-ականներուն բնակչութիւնը աճե 13 անգամ։ 2013ս-ի մարդահամարի տուեալներով նահանգին մէջ կ՚ապրի 19 552 860 անձ։ Բնակչութեան խտութիւնը հաւասարաչափ բաշխուած չէ։ Բնակչութեան մօտ 85 %-ն կ՚ապրի խոշոր քաղաքներու կամ ծովափերու մէջ։ Թերակղզիի կեդրոնական եւ հիւսիսարեւմտեան շրջաններու մէջ նոյնպէս բնակչութիւնը շատ է. այդտեղ մարդիկ կը զբաղուին գիւղատնտեսութեամբ։ Իսկ Ֆլորիտայի հարաւային շրջաններու բնակավայրերը փաստացի գրեթէ անբնակ են։

                                     

3. Կլիմայ

Ֆլորիտան կը ներկայացնէ 2 կլիմայական գօտի։ Հիւսիսային Ֆլորիտայի մէջ կլիման խոնաւ է, հարաւային՝ ովկիանոսային։ Ձմրան հարաւային Ֆլորիտայի մէջ Մայամի զարգացած է զբօսաշրջիկութիւնը՝ տաք կլիմայի շնորհիւ։

Հիւսիսային եւ Կեդրոնական Ֆլորիտաները տարուան ընթացքին կը ստանան 2400-2800 ժամ արեւային լոյս, Հարաւայինը՝ 2800-3200:

Ամրան միջին ջերմաստիճանը կը կազմէ սկսած 26 °С՝ հիւսիսը մինչեւ 28 °С՝ հարաւը, ձմեռնայինը՝ սկսած 12 °С հիւսիսը մինչեւ 20 °С հարաւը։ Ամրան ջերմաստիճանը հազուադէպ կ՚անցնի 38 °С:

Ֆլորիտայի կլիման կ՚անուանեն ամենաթանկ եւ ամենակարեւոր "բնական աղբիւրը" ։ Կլիմայի շնորհիւ այդ տեղը տարուան ընթացքին կը հետաքրքրէ միլիոնէ աւել զբօսաշրջիկներու։ Ձմրան ի հարկէ օտարերկրացիները աւելի շատ են։

                                     

4. Ժողովրդագրութիւն

1990ս-ի մարդահամարի համաձայն, Ֆլորիտայի բնակչութեան ցեղերու տոկոսային թիւը հետեալն էր`

  • 70.2 ոչ սպանախօս սպիտակամորթեր
  • 1.2 ասիացիներ
  • 12.8 լատինոամերիկացիներ
  • 13.6 սեւամորթեր
  • 0.3 հնդիկներ

Համաձայն 2000-ի մարդահամարի՝ Ֆլորիտայի բնակչութեան ցեղերու տոկոսային թիւը հետեալն էր`

  • 0.3 հնդիկներ
  • 16.8 լատինոամերիկացիներ
  • 2.0 ասիացիներ
  • 14.5 սեւամորթեր
  • 66.4 ոչ սպանախօս- սպիտակամորթեր

2007-ի արդիւնքները.

  • 61.5 ոչ սպանախօս սպիտակամորթեր
  • 0.3 հնդիկներ
  • 15.2 սեւամորթեր
  • 2.5 ասիացիներ
  • 20.5 լատինոամերիկացիներ

2010-ի ցանկը.

  • 0.4 հնդիկներ
  • 2.4 ասիացիներ
  • 57.9 ոչ սպանախօս սպիտակամորթեր
  • 22.5 լատինոամերիկացիներ
  • 16.0 սեւամորթեր
                                     

5. Քոյր շրջաններ

  • Վակայամայի բրեֆեքդուրա, Ճափոն
  • Հարաւային Քորիա Կէոնկի կորէերէն՝ 경기도, 京畿道, Հարաւային Քորիա
  • Վենեզուելա Նուեւա-Էսպարտա Վենեզուելա սպ.՝ Nueva Esparta, Վենեզուելա
  • Ֆրանսա Լանկետոք - Ռուսսիլոն ֆր.՝ Languedoc-Roussillon, Ֆրանսա
  • Հարաւային Աֆրիկայ Արեւմտեան Քասպիական նահանգ անգլ.՝ Western Cape, աֆրիկաանս՝ West-Kaap, Հարաւային Ափրիկէ
  • Թայուան Չինաստանի Հանրապետութեան նահանգ չին.՝ 臺灣省, Չինական Հանրապետութիւն