Back

ⓘ Ամէր Շաֆի




                                     

ⓘ Ամէր Շաֆի

Ամէր Շաֆի Մուհամետ Սապպահ, Ամման, Յորդանան ‎‎), Ամման, Յորդանան, յորդանանցի ֆութպոլիստ, Յորդանանի ֆութպոլի ազգային հաւաքականի եւ "Ալ- Վիխդատ" ֆութպոլային ակումբի դարպասապահ։

                                     

1. Վաղ տարիներ

Ամէր Շաֆի մեծցած է Ճապալ ալ-Հաշմի Ալ-Շամալիի մէջ, ուր ան յաճախած է դպրոց, ապրած է իր երիտասարդութեան տարիները, եւ ֆութպոլ խաղացած ֆութպոլիստներու հետ, ինչպիսին էր Ռամի Էլ-Հինտին։

                                     

2. Ակումբային աշխատանք

Ամեր Շաֆին սկսած է իր ֆութպոլային աշխատանքը որպէս կիսապաշտպան, իսկ յետոյ դարձած է դարպասապահ: "Ալ-Եարմուք" ակումբին մէջ քանի մը տարի խաղալէ ետք ընտրուած է Յորդանանի ֆութպոլի ազգային հաւաքականի դարպասապահ: 2004, 2011 եւ 2015 թուականներուն Ասիոյ բաժակի մրցաշարքերուն իր յաջող խաղերէն ետք ան կը ցանկար երթալ Եւրոպա, սակայն ընտանեկան պայմանները թոյլ չեն տուած հեռանալ Յորդանանէն։

                                     

3. Միջազգային աշխատանք

Ամեր Շաֆին իր առաջին միջազգային խաղը խաղացած է Յորդանանի Ազգային Հաւաքականին հետ, 17 Օգոստոս 2002-ին՝ Քենիայի ֆութպոլի ազգային հաւաքականի հետ եղած ընկերական հանդիպումին ժամանակ, որ աւարտած է սպիտակ հաւասարութեամբ: Յորդանանի ֆութպոլի ազգային հաւաքականի կազմին մէջ իր անցուցած խաղերուն 136 խաղ քանակը կը համարուի մրցանիշ։

                                     

4. Նուաճումներ

"Ալ- Ֆայսալ"
  • Ասիոյ ֆութպոլի դաշնութեան բաժակակիր 1: 2005
  • Յորդանանի բաժակակիր 1: 2005

"Ալ- Վիխդատ"

  • Յորդանանի ախոյեան 6: 2007, 2009, 2011, 2014, 2015, 2016
  • Յորդանանի FA Shield յաղթող 2: 2008, 2010
  • Յորդանանի առաջնակարգ բաժակակիր 5: 2008, 2009, 2010, 2011, 2014
  • Յորդանանի բաժակակիր 4: 2009, 2010, 2011, 2014