Back

ⓘ Adana Project




                                     

ⓘ Adana Project

Adana Project հայ սիմֆօնիք մէթալ խումբ մըն է։ Հիմնուած է Հայաստանի մէջ պարսկահայ Արիս եւ Արին Քարամեանի կողմէ։ Քարամեան եղբայրները ծնած են Թեհրանի մէջ եւ երաժշտութիւն սկսած հոն երգելով ազգային եւ ժողովրդային երգեր։ Ներգաղթած են Հայաստան 2005-ին։ Գեղամ Ղազարեան եւ Դերենիկ Ճաւատեան եւ երգչուհի Մանէ Տօնոյեան միանալով Քարամեաններուն հիմնած են Adana Project խումբը 2015-ին։ Ապագային Էտուին Մարգարեան միացած է ժամանակ մը ետք ձգելով խումբը։ Դերենիկ Ճաւատեան ձգելէն ետք Փաթրիք Աւետիսեան եւ Ռօման Մնացականեան միացած են խումբին։ Խումբին անուանումը կուգայ Թուրքիոյ Ատանա քաղաքէն ուր մեծ թիւով հայեր կ՜ապրէին Եղեռնէն առաջ։ Խումբը գործակցած է The Beautified Project խումբի հիմնադիր Անտրէ Սիմոնեանին հետ երկու երգերով՝ "Թարմ ծաղիկներ" եւ "Իմը չես գիտեմ"։

                                     

1. Անդամներ

  • Արին Քարամեան - Arin Karamian: Keyboards
  • Արիս Քարամեան - Aris Karamian: թմբուկ
  • Փաթրիք Աւետիսեան - Patrick Avetisian: կիթառ
  • Գեղամ Ղազարեան - Kegham Ghazarian: պաս կիթառ
  • Մանէ Տօնոյեան - Mane Tonoyan: վօքըլզ
  • Ռօման Մնացականեան - Roman Mnatsakanyan: կիթառ

Նախկին անդամներ

  • Էտուին Մարգարեան - Edwin Markarian: պաս կիթառ
  • Դերենիկ Ճաւատեան - Derenik Javadyan: կիթառ
                                     
  • արժանացած է Phoenix միջազգային երաժշտական մրցանակին: Գործակցած է Adana Project խումբին իրենց հետ արձանագրելով Թարմ ծաղիկներ երգը 2017 - ին եւ Իմը
  • Steud. Cucumis melo var. acidulus Naudin Cucumis melo var. adana Pangalo Cucumis melo subsp. adana Pangalo Cucumis melo var. adress Pangalo Cucumis melo var