Back

ⓘ Նոնա Աղաջանովա




                                     

ⓘ Նոնա Աղաջանովա

Նոնա Աղաջանովան ծնած է 1960 թուականին Թբիլիսի քաղաքին մէջ։ Կինոյով կը սկսի հետաքրքրուիլ դեռ մանուկ հասակէն, որուն մեջ մեծ դեր կը խաղայ քեռին՝ Կառլեն Աղաջանովը, որ Մոսֆիլմին մէջ լեգենդար մարդ էր եւ կաշխատէր այնպիսի յայտնի մարդկանց հետ, որոնցմէ են Ակիրա Կուրասաւան, Միքայէլ Բոնդարչուկը, Էլդար Ռյազանովը, Գրիգորի Չուխրայը։ Կառլենը "Երգիծական եւ երաժշտական ֆիլմերու" միաւորման տնօրէնն էր, որուն գեղարուեստական ղեկավարը Գեորգ Դանելիան էր։

1981 թուականին կաւարտէ Մոսկուայի մշակոյթի պետական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետը՝ Գրիգորի Ռոշալի արուեստանոցը։ Աշխատանքային գործունէութիւնն կը սկսի "Մոսֆիլէն", որուն մէջ 1982-1999 թուականներուն կաշխատի որպէս բեմադրիչ։ Աղաջանովան կինոստուդիայի մէջ միակ բեմադրիչի օգնականն էր, որ բարձրագոյն կրթութիւն ունէր։

Շուտով կինեմատոգրաֆէն Նոնան տեղափոխեց հեռուստատեսութիւն։ НТВ, ТВ-6, ТВС հեռուստաալիքներուն պրոդոյսերուն տեղակալն էր, այնուհետեւ գլխաւոր պրոդոյսերը։

Թուիստ ստուդիայի "TVист" հիմնադիրն ու ղեկավարն է, որ տարեկան կը նկարահանէ 5 ֆիլմ։