Back

ⓘ Ուքրանիոյ պատմութեան ազգային թանգարան




Ուքրանիոյ պատմութեան ազգային թանգարան
                                     

ⓘ Ուքրանիոյ պատմութեան ազգային թանգարան

Ուքրանիոյ պատմութեան ազգային թանգարան, Ուքրանիոյ առաջատար պատմական թանգարան: 1944-էն կը գտնուի Քիեւ` Սթարոքիեւսքայա լերան վրայ:

Ուքրանիոյ պատմութեան թանգարանին մէջ կը պահուին ազգագրական, հնագիտական, գեղանկարչութեան եւ քանդակի ստեղծագործութիւններ, դրամագիտական հաւաքածոներ, հին տպագրութեան գիրքեր եւ այլ պատմական ցուցանմոյշներ: Ճարտարապետական յուշարձանի կարգավիճակ ստացած շէնքը կառուցուած է 1937-1939-ականներուն ճարտարապետ Իոսիւ Քարաքիսի նախագիծով եւ ի սկզբանէ նախատեսուած էր Ուքրանիոյ Հանրապետութեան Գեղարուեստի առաջին դպրոցին համար: Շէնքի առջեւի մասը ճարտարապետը նախագծած է լապտերասիւներով ձեւաւորուած հետաքրքիր սանդուխներ: Շէնքի հարեւանութեամբ` դիտահրապարակին մէջ, հետագային տեղադրուեցաւ յուշաքար, որուն վրայ Տարեգիր Նեսթորի բառերով հին սլաւոներէնով փորագրուած էր` "այստեղէն կը սկսի ռուսական հողը":

                                     

1. Սկզբնական տեղադիրք

Ի սկզբանէ շէնքը նախատեսուած էր կառուցել Լենինի փողոցին վրայ այժմ` Բ. Խմելնիցկի, որու մասին կը վկայէ հեղինակի կողմէ 1980-ին կատարուած գրառումները, "Երեսնականներու սկիզբը Քիեւի քաղգործկոմը ինձ որպէս քաղխորհուրդի արհեստանոցի ճարտարապետ յանձնարարեց նախագծել գեղարուեստի դպրոցական տեղամասը, ուր այժմ կը կառուցուի "Քիեւնախագիծի" շէնքը` Լենինի փողոցի ձախ մասը: Նախագիծը մշակուած եւ հաստատուած է բոլոր իրաւասու կառոյցներու կողմէ":

Լենինի փողոցը նախատեսուող շինարարութեան ծրագրաւորման մասին գրուած է նաեւ "Պոլշեւիկ" թերթին մէջ Փետրուար1936-ին` "В центрі м. Києва на вул. Леніна обрано місце для будівництва школи, що виховуватиме художньо обдарованих дітей" որ թարգմանաբար կը նշանակէ "Քիեւի կեդրոնը Լենինի փողոցի վրայ դպրոցի շինարարութեան համար ընտրուած է տեղ, ուր պէտք է սորվին շնորհալի երեխաները":

                                     

2. Շէնքի գտնուելու վայրի փոփոխութիւն

Շինարարութիւնը սկսելէ առաջ առանց Քիեւի ճարտարապետա-նախագծային գլխաւոր վարչութեան եւ հեղինակին հետ համաձայնեցնելու, որոշուեցաւ շէնքի շինարարութեան տեղը փոխել: Որոշումը կայացուած էր ՈՒԿԿ Կենտկոմի քարտուղար Սթանիսլաւ Քոսիորի կողմից, ըստ որուն որոշուած էր պահպանելով նախագիծի նախնական ձեւը, ապագայ դպրոցի շէնքը կառուցել Տեսիաթիննի եկեղեցւոյ տեղը, որ 1937-ին շուրջ տասը տարի արդէն չկար այն, ինչպէս նաեւ բազմաթիւ մշակութային եւ արուեստի յուշարձաններ քանդուած էին խորհրդային իշխանութիւններու կողմէ 1928-ին: Տեղի փոփոխման պատճառը չէր նշուեր: Հաւանաբար այդ պատահականօրէն կը համընկնի, բայց Լենինի փողոցի վրայ գտնուող շէնքերէն մէկը, որ դպրոցի շինարարութեան հետ կապուած կը նախատեսուէր քանդել, կը բնակուէր, այդ ժամանակուան Ուքրանիոյ ժողովրդական կոմիսարներու խորուհրդի նախագահ Վսեւոլոտ Բալիցկիի հարազատ եղբայրը եւ տեղի փոփոխման հետ կապուած այդ շէնքը չքանդուեցաւ:

Երբ Ի. Քարաքիսը իմացաւ դպրոցի շինարարութեան նոր տեղի մասի, "ան սկսաւ կտրականապէս առարկել, հիմնուելով այն փաստի վրայ, որ այդ վայրը արգելոցային տարածք է" Շինարարութեան հարցի քննարկման նպատակով հրաւիրուեցաւ բարձրաստիճան յանձնաժողով եւ հեղինակի այդ վայրին մէջ շինարարութիւն կատարելէն հրաժարելէն ետք Ուքրանիոյ Կենտկոմի քարտուղար Պ. Պ. Պոստիշեւը Քարաքիսին ըսաւ. "եթէ դուք չկառուցէք, այս վայրին մէջ ուրիշ մէկը պիտի կառուցէ այդ դպրոցը":

Հասկնալով, որ Սթարոքիեւեան լերան վրայ շինարարութիւնը սկսիլը անխուսափելի է, հեղինակը խորհրդակցեցաւ պատմաբաններու հետ, առաջարկեց շէնքը կառուցել Տեսեաթիննի նրբանցքի վերջնամասը: Այս վայրին մէջ` լերան թեք լանջին, շինարարութիւնը բաւականին ծախսատար էր, բայց այնուամենայնիւ այն սկսաւ եւ դպրոցը կառուցուեցաւ հին հիմքերը շրջանցելով:

                                     

3. Նախագիծի հարկադիր պարզեցում

Բացի շինարարութեան տեղի փոփոխութենէն, նախագիծը ենթարկուեցաւ նաեւ այլ փոփոխութիւններու: Մասնաւորապէս, դպրոցի շէնքի նախնական նախագիծին մէջ շէնքի վերնամասը նախատեսուած էին 14 քանդակներ: Առջեւի մուտքին վրայ նախատեսուած էին հնադարեան պակերներով հետաքրքիր հարթաքանդակներ: Հետագային սիւները չկառուցուեցան, իսկ հնադարեան պատկերներով հարթաքանդակները փոխարինուեցան Խորհրդային Միութեան զինանշանով որոնք Հետագային անգործածելի դարձան:

                                     

4. Պատմական թանգարան

1944-ին գեղարուեստի դպրոցի փոխարէն շէնքին մէջ հիմնադրուեցաւ "Հանրապետութեան պատմութեան պետական թանգարանը": 1950-էն թանգարանը վերանուանուեցաւ "Քիեւի պատմութեան պետական թանգարան": Այդ ժամանակ թանգարանի շէնքին մէջ կ՛ընդունուէին զինուորական շարքերը, ինչպէս նաեւ կը կազմակերպուէին զբօսապտոյտներ աշխարհի տարբեր երկիրներէ: 1952-1953-ականներուն իրականացուեցաւ շէնքի վերակառուցումը, փոխուեցաւ տանիքը եւ սենեակներու պատուհանները: 1965-ին թանգարանը վերանուանեցին "Ուքրանական ԽՍՀ պատմութեան պետական թանգարան": Հոկտեմբեր 1991-ին թանգարանը ստացաւ ազգայինի կարգավիճակ եւ այդ ժամանակէն կը կոչուի "Ուքրանիոյ պատմութեան ազգային թանգարան", իսկ ժողովուրդը շէնքը պարզապէս կը կոչէր "Պատմութեան թանգարան":

                                     

5. Թանգարանի պատմութիւն

Թանգարանը բացուեցաւ Օգոստոս 1899-ին հնագիտական ցուցահանդէսով, սակայն պաշտօնական բացումը եւ օծումը տեղի ունեցաւ 1904-ին: Թանգարանի հիմնադիրները եղած են յայտնի գիտնականներ Վիքենթի Խովոյքան, Տանիլօ Շչերպաքիւսքին, Նիկոլա Պիլեաշեւսքին 1902-էն` առաջին տնօրէն: Խորհրդային ժամանակաշրջանում թանգարանը մի քանի անգամ փոխեց անուանումը եւ շէնքը:

  • 1935-1943-ականներուն` Պետական հանրապետական պատմութեան թանգարան Քիեւը գերմանական գրաւողներէն ազատագրելէն ետք
  • 1950-1965-ականներուն` Ուքրանական ԽՍՀ պետական պատմութեան թանգարան
  • 1919-1924-ականներուն` Առաջին պետական թանգարան
  • 1924-1934-ականներուն` Տարաս Շեւչենքոյի անուան Համաուքրանական պատմութեան թանգարան
  • 1944-1950-ականներուն` Քիեւի պետական պատմութեան թանգարան
  • 1943-1944-ին` Թանգարանը կը տեղափոխուի Վլատիմիրեան փողոցի վրայի ներկայիս շէնքը, ուր նախապէս կը գտնուէր Տարաս Շեւչենկոյի անուան Պետական գեղարուեստական միջնակարգ դպրոցը
  • 1934-1935-ականներուն` Տարաս Շեւչենկոյի անուան Կեդրոնական պատմութեան թանգարան, թանգարանը կը տեղափոխուի Քիեւ-Պեչորեան մայրավանքի տարածքի թանգարանային քաղաք

Թանգարանը մշակութային հաստատութիւններէն առաջինն էր, որ Հոկտեմբեր 1991ին ստացաւ Ազգայինի կարգավիճակ եւ այդ ժամանակէն ի վեր ունի ներկայիս նշանակութիւնը:



                                     

6. Այժմէականութիւն

Հաւաքածոներու քանակով եւ նշանակութեամբ թանգարանը կը համարուի Ուքրանիոյ առաջատար թանգարաններէն մէկը: Թանգարանի հիմնադրամին հաշուառուած են 800 հազարէն աւելի պատմութեան եւ մշակոյթի իւրայատուկ յուշարձաններ: Թանգարանին մէջ կը ցուցադրուին հնագիտական, դրամագիտական, հրազէնի եւ սառը զէնքերու, ազգագրութեան, ապակեայ եւ ճենապակիի արտադրանքներու թանկարժէք հաւաքածոներ: Գեղանկարներու, գծանկարներու եւ քանդակներու հաւաքածոյին մէջ ներառուած են շուրջ 10 հազար ցուցանմոյշներ: Թանգարանին մէջ կայ նաեւ 15-21-րդ դարերու փաստաթուղթերու հաւաքածոյ, կազակական պիտոյքներ, պատուոգրեր, հետմաններու եւ կոզակական աւագներու նամակներ:

Հաստատութեան մասնաճիւղը կը համարուի Ուքրանիոյ պատմական թանկարժէք իրերու թանգարանը, ուր կը ցուցադրեն թանկարժէք մետաղներու եւ քարերու եզակի հաւաքածոներ:

                                     

7. Արտաքին յղումներ

  • Киев: Фотоальбом / Авт. Г. Г. Мезенцева, И. В. Мезенцев. - К.: Будівельник, 1977. - 131 с.: ил. На странице 58 - о проекте здания художественной школы ныне Национального музея в историю Украины, автор - И. Ю. Каракис.
  • Художественная школа в Киеве. Новые дома, школы, ясли, клубы, больницы: К двадцатилетию Великой социалистической Октябрьской революции // Архит. газета. - 1937. - № 70. - стр. 3.
  • Художня школа для дітей // Більшовик. - 1936. - 3 лют. № 27 845. - С. 4.
  • Нова художня школа // Пролетарська правда. - 1937. - 12 лют. № 35. - С. 4.
  • Школа майбутніх художників // Більшовик. - 1936. - 2 квіт. № 76. - С. 2. Эскизный проект домa художественной школы составил архитектор первой архитектурной мастерской Й. Ю. Каракис.
  • Нова художня школа // Більшовик. - 1935. - 27 груд. № 298. - С. 3. О проекте художественной школы, которую будет строить первая архитектурная мастерская Горсовету архитектор И. Каракис.
  • "Национальный музей истории Украины" ։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2012-05-07-ին ։ արտագրուած է՝ 2010-11-21
  • Ковтанюк Н., Шовкопляс Г. Скарбниця історичної пам’яті України: Національному музею історії України - 100 років // Київ. старовина. - 1999. - № 4. - стр. 63-80.
  • Й. Ю. Каракіс: до 90-річчя з дня народження // Арх-ра України. - 1993. - № 1. - С. 15-16: ил.
  • Государственный исторический музей УССР: Фотопутеводитель. - К.: Мистецтво, 1988. - 223 с.: ил. На стр. 4 - фото, стр. 5 - описание.
  • Київ: Енциклопедичний довідник / За ред. А. В. Кудрицького. - К.: Голов. ред. УРЕ, 1981. - 736 с.: іл. О И. Ю. Каракисе упоминаеться на с. 233 в связи со стройкой в 1937 г. здания на ул. Владимирской, 2 теперь - Национального музея в историю Украины.
  • Фото музея с площадкой перед ним и лестницей с фонарями


                                     
  • մետալակիր ՌԴ ճարտարապետութեան եւ շինարարութեան ԳԱ պատուաւոր 1994 Ուքրանիոյ ճարտարապետութեան ակադեմիոյ արտասահմանեան 2002 անդամ Վրաստանի ճարտարապետութեան
  • հիւպատոսութեան պաշտօնական կայք Չինաստանի հիւպատոսութեան պաշտօնական կայք Ուքրանիոյ հիւպատոսութեան պաշտօնական կայք Ֆիլիփիններու հիւպատոսութեան պաշտօնական

Users also searched:

...
...
...