Back

ⓘ Ակակիուս




                                     

ⓘ Ակակիուս

Ակակիուս, հայազգի հռոմէական փոխ հիւպատոսլ Առաջին Հայքի մէջ մօտ 536-539 թթ-ին Հուստինիանոս I կայսրին օրով։ Կենսագրութեան հիմնական աղբիւրը Պրոկոպիոս Կեսարացին է

                                     

1. Կենսագրութիւն

Վաղ շրջան

Պրոկոպիոս Կեսարացին Ակակիուսին եւ անոր տղուն Ադոլիուսին կը համարէ հայ

Ակակիուսը առաջին անգամ կը յիշուի, երբ դավաճանութեան մէջ մեղադրեց իր ընկեր Համազասպին։ Շուտով Հուստինիանոսի կարգադրանքով Ակակիուսը սպանեց վերջինիս։

Առաջին Հայքի ղեկավար

14 Մարտ 536-ին, Հուստինիանոսի նոր օրէնքներու համաձայն տեղի ունեցաւ Հռոմէական Հայաստանի վարչական բաժանման փոփոխութիւն։ Հաւանաբար Ակակիուսը արդէն Ներքին Հայքի կառավարիչն էր եւ կ՝ ենթադրուի, որ ան կրած է Արմենիա Մագնայի Ներքին Հայք կոնսուլարիս տիտղոսը։ Համաձայն նոր օրէնքներու Ակակիուսը դարձաւ Առաջին Հայքի ղեկավար եւ ստացաւ պրոկոնսուլի տիտղոս։ 536 թ-ին Ակակիուսը պաշտօնական փաստաթուղթի լատիներէն տարբերակին մէջ կը նշուի որպէս Առաջին Հայքի պրոկոնսուլ, իսկ յունական տարբերակին մէջ Հայաստանի անտիպաթոս յուն.՝ ἀνθύπατος ΄Αρμενίας։ Այս օրէնքները հիմանականին ուղղուած էին խարխլելու հայ ազնուականութեան դիրքերը Հռոմէական Հայաստանի մէջ եւ հայ ժողովուրդի մօտ մեծացրեցին հակակրանքը դէպի Արհեւելահռոմէական կայսրութիւնը։

                                     

2. Մահ

Իր դաժանութեան եւ ագահութեան համար Ակակիուսը սիրուած չէր նահանգի հայ բնակչութեան կողմէն։ Շուտով կայսրութեան հայաբնակ տարածքներուն մէջ սկսաւ հայկական ապստամբութիւն, որուն ընթացքին Ակակիուսը սպաննուեցաւ 538 կամ 539 թթ-ին։ Ըստ Պրոկոպիոսի, անոնց սպանեց հայ ազնուական Արտաուանը։

                                     

3. Աղբիւրներ

  • Պրոկոպիոս Կեսարացի; Դյուինգ, Հենրի Բրոնսոն 1914, Պատերազմներու պատմութիւն, հատոր 1, գիրքերր I-II, Cambridge University Press, ISBN 0-674-99054-4
  • Մարտինդալ, Ջոն Ռ.; Ջոնաս, Ա. Հ. Մ.; Մորիս, Ջոն 1992, Ուշ Հռոմեական կայսրության պրոսոպոգրաֆիան. հատոր 3 մ.թ. 527–641 թթ, Cambridge University Press, ISBN 0-521-20160-8,