Back

ⓘ Ստորոգութիւն:Բնակավայրեր այբբենական կարգով




                                               

Ագարակաձոր

Ագարակաձոր, գիւղ՝ Հայաստանի Վայոց Ձորի մարզի մէջ, մարզի կեդրոնէն 3 քմ հարաւ-արեւելք, Արփա գետի ձախ ափին, Ագարակաձոր վտակի գետաբերանի շրջանին մէջ։ Եղեգնաձոր քաղաքէն մօտ 3 քմ հարաւ կը գտնուի եւ Երեւան քաղաքէն իր հեռաւորութիւնը 119 քմ է։ Գիւղը կը գտնուի Արփա գետի ձախ ափին, անոր վտակ Ագարակաձորի գետաբերանի շրջանին մէջ։ Ծովու մակարդակէն բարձրութիւնը 1120 մ. է։

                                               

Ագարակաւան

Ագարակաւան, Հայաստանի տարածաշրջանին մէջ գիւղ Արագածոտի մարզի Թալինի տարածաշրջանին մէջ, մարզի կեդրոնէն 32 քմ հիւսիս-արեւմուտք, բարձրութիւնը ծովու մակերեւոյթէն՝ 1450 մ։ Բնակչութիւնը՝ 1036 մարդ ։ Ագարակաւանը վերանուանուած է 4 Յուլիս 2006-ին։ Գիւղին մէջ կը գործէ միջնակարգ 12 ամեայ դպրոց: Դպրոցը ունի 124 աշակերտ 2017-ի դրութեամբ:

                                               

Ալժէ

Ալժէ, Ալ-Ճազայէր, Ալճերիոյ մայրաքաղաքն է, եւ նաւահանգիստ՝ Միջերկրական ծովու ափին։ Ալժէ ունի նաեւ միջազգային օդակայան։ Ան կը գտնուի Հիւսիսային Ափրիկէի մէջ, Միջերկրական ծովու աւազանի արեւմտեան բաժինին մէջ։ Բնակչութիւնը՝ 3 415 811 մարդ ։

                                               

Ախալցխա

Ախալցխա, քաղաք Վրաստանի հարաւին, Ախալցխայի շրջանի շրջկեդրոն, Սամցխէ-Ջավախք նահանգի վարչական կեդրոն։ Բնակչութիւնը՝ 14 000 մարդ 2016, 17 903 մարդ 2014 ։ 1993 թուականի դրութեամբ, Ախալցխայի հայերը կը կազմէին բնակչութեան 62.8%-ը, 2005 թ. ին՝ 45%-ը։ 62.8%-ը, 2005 թ.՝ 45%-ը։ Ըստ 2002 թուականին պաշտօնական մարդահամարի տուեալներուն, Ախալցխայի շրջանին մէջ կը բնակէին 46.134 մարդ, որոնցմէ 16.879-ը 36.6%՝ հայեր էին։ Ախալցխան հիմնադրուած է ԺԲ դարի առաջին կէսին, Փոցխով գետի վրայ, որ Կուր գետի վտակներէն է։ Քաղաքով կանցնին Պաթում, Պորժոմ, Ախալքալաք գացող մայրուղիները։ ԺԴ դարէն մինչև ԺԶ դարի 80-ական թուականն ...

                                               

Ակնաբերդ

Ակնաբերդ, գիւղական համայնք Արցախի Հանրապետութեան Շահումեանի շրջանին մէջ: Կը գտնուի հանրապետութեան հիւսիս արեւելեան հատուածին մէջ։ Քարվաճառ կեդրոնէն 67 Քմ հեռաւորութեան վրայ, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտէն՝ 70 Քմ հեռաւորութեան վրայ։ Համայնքին մէջ կը գործեն գիւղապետարան, մշակոյթի տուն, բուժաշխատող մը, կը գործէ միջնակարգ դպրոց մը՝ 111 աշակերտներով, ունի 1 մանկապարտէզ՝ "Սօսէ" Հայ օգնութեան միութիւն, ուր կը յաճախեն 28 երեխաներ։ Համայնքը լեռնային է, ունի 668.0 հա տարածք։ Ակնաբերդ համայնքին սահմանային գօտիով կը հոսի Տրտու գետին վտակը դէպի Սարսանգի ջրամբար:

                                               

Ակրա

Ակրա, քաղաք Հնդկաստանի հիւսիսին, Ութար-Բրատէշ նահանգին, Ջամնա գետի ափին։ Այստեղ գտնուած է հռչակաւոր Թաճ Մահալ դամբարանը։ Բնակչութիւնը՝ 1 585 705 մարդ ։ Ակրան մայրաքաղաք Նոր Տելհիի հետ կապուած է արագընթաց երկաթագիծով։ Ակրան երկաթուղային հանգոյց է, տնայնագործական արտադրութեան կեդրոն։ Ակրայի Համալսարանը հիմնադրուած է 1927-ին։

Ա-Վեր-ու-Մար
                                               

Ա-Վեր-ու-Մար

Ա-Վեր-ու-Մարը, շրջան է Փորթուկալի մէջ, եւ կը մտնէ Պորտու շրջանի մէջ։ Շրջանը կը գտնուի Ատլանտյան օվկիանոսի ափին, իսկ տարածքը կը կազմէ 5.21 քմ²։ Շրջանի պահապան կոյսը Մարիամն է ։

Աբիջան
                                               

Աբիջան

Աբիջանը - Արևմտաաֆրիկեան Կոտ դԻվուար պետութեան ամենամեծ քաղաքն է։ Աբիջան նահանգի վարչական կեդրոնն է։ Քաղաքը կը գտնուի Գվինեական ծոցի ափին։ Քաղաքը հիմնադրուած է 1896 թ ին։ Մինչեւ 1934 թ-ը եղած է Փղոսկրի ափի մայրաքաղաքը։ Իսկ, երբ 1983 թ ին կառուցվեցաւ երկրի նորակառոյց մայրաքաղաք Յամուսուկրոն, քաղաքը տեղափոխուեցաւ Յամուսուկրո։

Աթբասար
                                               

Աթբասար

Աթբասար, քաղաք Ղազախստանի մէջ, Ժաբայ գետի ափին։ Հիմնադրուելէ 1846-ին որպես կազակական ստանիցա՝ նախրի ճանապարհի վրայ։ Անվանումը կազմուած է ղազախերեն՝ աթ "ձի" եւ բասար ածական դերբայ բասմակ "ոտնատակ տալ" բայի բառերի միացումէն:

Ալապաեւսկ
                                               

Ալապաեւսկ

Ալապաեւսկ, քաղաք Ռուսաստանի Սվերդլովսկի մարզին մէջ, Նեյվա գետի եւ նրա վտակ Ալապայիխաի ափին։ Հիմնադրուել է 1704 թ ին։ Անուանումը ստացել է Ալապայիխա գետից ։ Քաղաք է 1781 թ ից:

Ալատիր
                                               

Ալատիր

Ալատիր, քաղաք Չուվաշիայի մէջ, նավակաեան Սուրա գետի ափին՝ Ալատիր գետը նրան միախառնուելու տեղին։ Հիմնադրուած է 1552-ին որպես ռուսական ամրութիւն։ Քաղաք է 1780-են։ կը Ենթադրեն, որ անուանումը առացացած է թյուրքական լեզուների ալա "խայտաբղետ" և տուրա "կացարան, քաղաք" բառերեն։

Ալիակա (քաղաք)
                                               

Ալիակա (քաղաք)

Ալիակա, սպանական քաղաք եւ համայնք։ Կը մտնէ Թերուէլ նահանգին մէջ, որ իր հերթին մաս կը կազմէ Արակոն ինքնավար համայնքին։ Համայնքը իր կարգին մաս մըն է Քուէնքաս-Միներաս շրջանի կազմին մէջ։ Տարածքը՝ 194.2 ք.մ.2 է։ Բնակչութիւնը՝ 326 մարդ 2020 ։ Հեռաւորութիւնը՝ նահանգին վարչական կեդրոնէն, 66.30 ք.մ. է։

Ալմոնասթըր Լա Ռիալ
                                               

Ալմոնասթըր Լա Ռիալ

Ալմոնասթըր Լա Ռիալ, քաղաք եւ համայնք Սպանիոյ մէջ. կը մտնէ Ուելվա նահանգին կազմին մէջ, Անտալուսիա ինքնավար մարզ։ Համայնքը կը գտնուի Սերրա Տէ Ուելվա գաւառի կազմին մէջ։ Տարածքը՝ 322 ք․մ. է, իսկ բնակչութիւնը՝ 1788 մարդ ։ Կը գտնուի նահանգին կեդրոնէն 100 ք․մ. հեռաւորութեան վրայ։

Ալմոնթէ
                                               

Ալմոնթէ

Ալմոնթէ, քաղաք եւ համանյք Սպանիոյ մէջ, կը մտնէ Ուելվա նահանգի կազմին մէջ, Անտալուսիա ինքնավար մարզ։ Համայնքը կը գտնուի Էլ-Գոնտատօ գաւառի կազմին մէջ։ Տարածքը՝ 861 ք.մ.։ Բնակչութիւնը՝ 22204 մարդ ։ Կը գտնուի նահանգի վարչակազմէն 51 ք.մ. հեռաւորութեան վրայ։

Ալորա
                                               

Ալորա

Ալորա, քաղաք եւ համայնք Սպանիոյ մէջ, կը մտնէ Մալակա նահանգի կազմին մէջ, այս ալ իր կարգին կը մտնէ Անտալուսիա ինքնավար համայնքին մէջ։ Համայնքը կը մտնէ Վալտէ-տել-Կուատալորսէ շրջանի կազմին մԷջ։ Տարածքը՝ 169 ք․մ․2։ Բնակչութիւնը՝ 13 112 մարդ ։

Ալֆաքար
                                               

Ալֆաքար

Ալֆակար, քաղաք եւ համայնք Սպանիոյ մէջ, կը մտնէ Կրանատա նահանգի կազմէն ներս։ Համայնքը կը գտնուի Կուատիքս գաւառի կազմին մէջ։ Տարածքը 16.73 ք.մ.։ Բնակչութիւնը՝ 5488 մարդ ։ Կը գտնուի նահանգի վարչակազմէն 7 ք.մ. հեռաւորութեան վրայ։