Back

ⓘ Ալվարօ Արպելոա




Ալվարօ Արպելոա
                                     

ⓘ Ալվարօ Արպելոա

Ալվարօ Արպելոա Քոքա, Սալամանկա, Քասթիլիա եւ Լիոն, Սպանիա), սպանացի ֆութպոլիստ, պաշտպան։ Սպանիոյ ֆութպոլի ազգային հաւաքականի եւ Ռէալ Մատրիտի ֆութպոլիստ։

                                     

1. Ակումբային Ասպարէզ

Ալվարոն Ռէալի հետ ունի պայմանագիր դեռ վաղ տարիքէն եւ սկսաւ խաղալը Ռէալի երիտասարդական ակումբին մէջ, որ կը գլխաւորէր Ռաֆայէլ Պենիթեսը։ Ժամանակի ընթացքին Արպելոան իր տեղը չգտաւ հիմնական կազմին մէջ եւ չկարողանալով հաստատուիլ ակումբին մէջ տեղափոխուեցաւ "Տեփորթիվօ" ։

                                     

1.1. Ակումբային Ասպարէզ Լիվըրփուլ

Շուտով Լիվըրփուլ ցանկութիւն ունեցաւ ձեռք բերելու սպանացի ֆութպոլիստին։ 2007 թուականի Յունուար 31-ին տեղափոխուեցաւ Լիվըրփուլ։ Գործարքի արժէքը կազմեց 2.5 միլիոն փաունտ, որմէ 50%-ը ստացաւ Ռէալը։ Անոր առաջին խաղը տեղի ունեցաւ Փետրուար 10-ին Նիւքասըլի դէմ խաղին, ուր Լիվըրփուլը պարտուեցաւ։ Բայց անոր ամբողջական նորամուտը կը համարուէր Պարսելոնայի դէմ հանդիպումը Քամփ Նոուի մէջ Փետրուար 21-ին ախոյեաններու Լիկայի 1/8 եզրափակիչին։ Այդ խաղին Արպելոան հիմնական կազմին մէջ էր ձախ պաշտպանի դիրքին։ Անոր հիմնական պարտականութիւնը Լիոնէլ Մեսսիին փակելն էր։ Չնայած, որ Պարսելոնան աչքի ինկաւ առաջին կոլը տեղի ունեցաւ Արպելոայի սխալէն յետոյ, բայց արդիւնքին Լիւերբուլը կրցաւ յաղթել այդ խաղը։ Արպելոան իր առաջին կոլը Լիվըրփուլի կազմին մէջ հարուածեց 2007 թուականի Ապրիլ 7-ին Ռետինկի դեմ խաղին մէջ։

                                     

1.2. Ակումբային Ասպարէզ Ասպարէզը հաւաքականին մէջ

2008 թուականի Մարտ 27-ին առաջին անգամ խաղցաւ հաւաքականին մէջ։ Իտալիոյ դէմ ընկերական խաղին մէջ Արպելոան 73-րդ վայրկեանին փոխարինեց Սերճիօ Ռամոսին։ Հաւաքականի կազմին մէջ Արպելոան խաղցաւ 56 խաղ եւ յաղթեց Եւրոպայի 2008, Աշխարհի 2010 եւ Եւրոպայի 2012 թուականներուն ախոյեանութիւնը։

                                     

2. Նուաճումներ

  • ՈՒԵՖԱ "Սուփըր" բաժակի բաժակակիր։ ՈՒԵՖԱ "Սուփըր" բաժակ 2014
  • Սպանիոյ բաժակի բաժակակիր 2: Սպանիոյ բաժակի եզրափակիչ 2010/2011, Սպանիոյ բաժակի եզրափակիչ 2013/2014
  • 2012 թուականի Եւրոպայի ախոյեան
  • 2008 թուականի Եւրոպայի ախոյեան
  • Սպանիոյ "Սուփըր" բաժակի բաժակակիր։ Սպանիոյ "Սուփըր" բաժակի առաջնութիւն 2012
  • ՈՒԵՖԱ ախոյեաններու լիկայի յաղթող, ՈՒԵՖԱ ախոյեաններու լիկա 2013/2014
  • Սպանիոյ ախոյեան։ 2011/2012 Սպանիոյ ֆութպոլի առաջնութիւն
  • Աշխարհի ակումբային առաջնութեան յաղթող 1
                                     

3. Աղբիւրներ

  • ֆութպոլիստի անձնական էջը LiverpoolFC.ru կայքին մէջ ռուս.
  • ֆութպոլիստի անձնական էջը LFCHistory.net կայքին մէջ անգլերէն
  • Անյնական էջ LiverpoolFC.tv կայքին մէջ անգլերէն
  • Ալւարօ Արբելոա։ Բոլոր նորութիւնները եւ յոդուածները Real-Madrid.ru կայքին մէջ ռուս.
  • ֆութպոլիստի անձնական էջը Liverbird.ru կայքին մէջ ռուս.