Back

ⓘ Հրանտ Մաթեւոսեան



Հրանտ Մաթեւոսեան
                                     

ⓘ Հրանտ Մաթեւոսեան

Հրանտ Մաթեւոսեան, Ահնիձոր, Թումանյանի շրջան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, ԱԽՖՍՀ, Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւններու Միութիւն - 19 Դեկտեմբեր 2002, Երեւան, Հայաստան), հայ արձակագիր եւ բեմագիր։

                                     

1. Կենսագրութիւն

Ծնած է 1935-ին, Ահնիձոր, Հայաստանի հիւսիսը։ Միջնակարգ կրթութիւնը գիւղի եւ գաւարի դպրոցներուն մէջ ստացած՝ ապա աւարտած է Երևանի մանկավարժական հիմնարկի պատմա-լեզուական բաժինը 1962։

Արդէն այդ տարիներէն՝ ուշադրութիւն գրաւած է իր "Ահնիձոր" գրական ակնարկը, որ ուժեղ գրիչով կը պատկերէ ժամանակի փաստօրէն՝ մասամբ նաեւ դեռ մինչեւ այսօրուան հայ գիւղաշխարհը՝ իր տիպարներով, տագնապներով ու հարցադրումներով։ 1967-ին աւարտած է Մոսկուայի շարժա-բեմագրային սենարիական բարձրագոյն դասընթացքները, նոյն տարին հրատարակելով առաջին գործը՝ պատմուծք-վիպակներու ժողովածու մը։

Հետեւող երկու տասնամեակներուն, արտադրած է այլ երկեր, որոնք առաջինին պէս վարպետ շարժանկարիչի ոսպնեակով կը պատկերեն հայ գիւղաշխարհը, լայն ընդհանրացումներով՝ դէպի յետ-60-անական Հայաստանի եւ նոյն ծիրի երկիրներու քաղաքակրթական հարցերը, տագնապները։ Արդէն իր իսկ, ապա նաեւ ուրիշ գրագէտներու երկրէն, Մաթեւոսեան պատրաստուած է շարժա-բեմագրութիւններ, նկարահանուած Հայֆիլմի աշխատանոցներուն մէջ։

Մահացած է Երևան, 2002-ին։

                                     

1.1. Կենսագրութիւն Մրցանակներ

  • 1984՝ Գրականութեան ՀԽՍՀ պետական մրցանակ
  • 1967՝ "Дружба народов" ամսագիրի մրցանակ
  • 1996՝ ՀՀ Մեսրոպ Մաշտոց շքանշանի ասպետ
                                     

2. Գործեր

Իր գործերը թարգմանուած են բազմաթիւ լեզուներու՝ ռուսերէնէ մինչեւ գերմաներէն, չեխերէն, անգլերէն եւն.։

Գործերէն

  • "Չէզոք Գօտի" թատերգութիւն, 1983։
  • "Ծառերը" վիպակներ, 1978
  • "Օգոստոս" 1963
  • "Մենք ենք, մեր սարերը" շարժա-բեմագրութիւն, 1969
  • "Մեր Վազքը" պատմուածքներ, 1978
  • "Տէրը" վիպակներ, 1983
Free and no ads
no need to download or install

Pino - logical board game which is based on tactics and strategy. In general this is a remix of chess, checkers and corners. The game develops imagination, concentration, teaches how to solve tasks, plan their own actions and of course to think logically. It does not matter how much pieces you have, the main thing is how they are placement!

online intellectual game →