Back

ⓘ Աբովեան (քաղաք)




Աբովեան (քաղաք)
                                     

ⓘ Աբովեան (քաղաք)

Քաղաքը կը գտնուի ծովի մակերեւոյթէն 1360 մ բարձրութեան վրայ։ Հեռաւորութիւնը Երևանէն՝ 10 քմ է դէպի հիւսիս-արեւելք եւ մարզի կեդրոն Հրազդանէն՝ 36 քմ դէպի Հարաւ-արեւելք։

Կը համարուի Երևան քաղաքի արբանեակը։ Աբովեան քաղաքով կանցնի Երեւանը հանրապետութեան Հիւսիս-արեւելեան մասին կապող ճանապարհը, իրար կապելով Երևան, Աշտարակ, Հրագդան քաղաքները եւ շրջանի գիւղերը տանող խճուղիները։ Աբովեան քաղաքը կը գտնուի Երևան–Սեւան երկաթուղիի յատման վայրին վրայ։ Այս պատճառով ալ Աբովեանը երբեմն կանուանուի Երեւանի "հիւսիսային դուռը" ։

                                     

1. Պատմութիւնը

Աբովեան քաղաքին գտնուած վայրը բնակավայր է եղած հնագույն ժամանակներեն։ Այստեղ հայտնաբերուած են Արգիշտի Ա մ.թ.ա. VIII դ. սեպագիր արձանագրութիւն, քաղաքի հարավային մասում կա մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակի կիկլոպեան ամրոց, բնակատեղի և դամբարաններ։ Քաղաքի եզրին են կը գտնուին "Էլառ-Դարանի" ամրոցը մ.թ.ա. 3-րդ-1-ին հզմ. և Սուրբ Ստեփանոս եկեղեցին ։

Մինչեւ 1961 թ.կը կոչվէ Էլար. վերանուանուած են ի պատիւ Խաչատուր Աբովեանի։ Քաղաք է 1963 թ էն։ Նախաուրարտական ժամանակաշրջանին կոչուած է Դարանի ։

                                     

2. Բնակչութիւն

Բնակչութեան մի մասը եկած է Իրանից 1960-70-ական թթ։ 1973 թ ի դրութեամբ ունէր 28 500 բնակիչ՝ հայեր, նաեւ ռուսեր, ուկրանացիներ։ Բնակչութեան մօտ մէկ երրորդը հայրենադարձներ են, գլխաւորապէս՝ Իրանէն եւ Սուրիայէն։

Ըստ 2009 թ. մարդահամարի տուեալներուն, քաղաքին բնակչութիւնը կը կազմէ 46000՝ նուազելով 44800-ից 2004 թ. մարդահամար։

                                     

3. Տնտեսութիւն

Խորհրդային տարիներուն Աբովեան քաղաքը Հայաստանի ամենաարագ աճող քաղաքն էր 1963–1973 թթ ին բնակչութիւնն աւելցած է 15 անգամ, արդիւնաբերական կարեւոր կետրոն։ Արդիւնաբերական արտադրանքի կեսից ավելին տալիս է ոչ մետաղատար ճշգրիտ մեքենաշինութիււնը, մօտ մէկ քառորդը՝ շինանիւթերի, 10% սննդի արդյունաբերութիււնը։ Կը զարգանար էլեկտրոնաին սարքաշինութեունը։ Կարեւոր ձեռնարկութիււննէր էին նաեւ ppերկաթբետոն կառուցվածքների գործարանը, շինարարական իրերի կոմբինատը, կահույքի ֆաբրիկան։ Կը գործէր նաեւ միութենական նշանակութեան արդյունաբերական ձեռնարկութեուննէր, ադոնց մէջ գային նաեւ կենսաքիմիական պատրաստուկնէրի գործարանը։

Աբովեան քաղաքը սերտօրէն կապուած է Երեւանի հետ, կը կատարէ քաղաք-արբանեակի դեր, միաժամանակ Երեւանի հյիւսիս-արեւելեան մերձքաղաքաին գիւղատնտեսական գօտիին կենտրոնն է մսա-կաթնաին և բանջարաբուծական խորհրդային տնտեսութիւնը։ Արագ թափով կը զարգանայ բնակարանային շինարարութիւնը։ Բնակելի տարածութիւնը 1973-ի սկզբին շուրջ 264 հզ. մ 2 էր։

1986 թ ի դրութեամբ քաղաքի հիւսիս-արեւմտեան հարթ մասում արդիւնաբերական շրջանն է գտնվում, որը խճուղով կը բաժանե դեպի արեւելք ընկած կենտրոնից։ Հարավում բնակէլի շրջանը կը կազմվէ է երկու, Արեւելքում՝ երեք, Հիւսիսում՝ մեկ միկրոշրջանից։ Կը կառուցուին են 14 - 18 հարկանի շենքեր, որոնք հնարավորութիւն կու տան կրճատել կառուցապատման մակերեսը՝ կը տրամադրէ այն կանաչապատմանը և ջրավազաններին։ Բնակելի տարածքին շուրջը ստեղծուած են հանգիստի,իսկ որոշ մասերուն՝ անտառապատ գօտիներ։ Աբովեան քաղաքը կը կառուցապատվի ժամանակակից քաղաքաշինութեան կանոններով, ունի մեծ փողոցներ, ջրմուղ-կոյուղի, գազամուղ, հեռախօսաին ցանց։ Քաղաքին գլխաւոր հատակագծով 1963 նախատեսոււած է բնակչության ավելացում մինչեւ 60 000 1980։ Աբովեանում հայտնաբերւած են մ.թ.ա. III - II հազարամեակներու բնակատեղինքր և դամբարաններ։