Back

ⓘ Վահրամ Ալազան




Վահրամ Ալազան
                                     

ⓘ Վահրամ Ալազան

Վահրամ Ալազան, Մայիս 1903, Վան, Վանի Նահանգ, Օսմանեան Կայսրութիւն - 17 Մայիս 1966, Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւններու Միութիւն), բանաստեղծ եւ արձակագիր։ Ծնած է Վան Մայիս 6, 1903-ին։ Տպարանի նախկին բանուոր։ Ունի բասանտեղծութիւններու քանի մը հատորներ, "Հիւսիսային աստղ" խորագիրով վէպ մը եւ յուշագրութիւններ՝ ժամանակակից գրական եւ հասարակական դէմքերու մասին։

Ալազան գրական հրապարակ իջաւ 1922-ին, երբ դեռ գրաշար էր։ Անոր առաջին բանաստեղծութիւնները աչքի կը զարնէին անկեղծութեամբ, թէեւ հրապարակախօսական, դատողական բրոյթն աւելի իշխող էր։ Լեզուն պարզ է, պատկերաւոր։ Գրած է եւ մանր, քնարական ու երկարաշունչ քերթուածներ, որոնցմէ արժէքաւորը "Պոէմ պոէտների մասին, գրուած պոէտների համար" գործն է, ուր կարծարծէ իրաւ բանաստեղծի գաղափարը։ Ուշագրաւ են եւ արժէքաւոր Ալազանի յուշագրութիւնները, որոնք Հայաստանի նորագոյն անցքերուն ու դէմքերուն կը վերաբերին։

                                     

1. Կենսագրութիւն

Նախակրթութիւնը ստացած է իր ծննդավայրի Արանքի ծխական դպրոցը յետոյ Կեդրոնականը: 1915-ի ընդհանուր պատերազմին երբ հայ-թրքական ընդհարումները սկսան յուլիսին Վանի ազգաբնակչութեան հետ Ալազան Կովկաս գաղթեց ու երեւանի մէջ հաստատուեցաւ ուր քանի մը տարի զանազան սեւ աշխատանքներով ծարայ գինեվաճառի մօտ, կօշկակարի աշակերտ գրաղուելէ ետք 1915-ին տպարան կը մտնէ որպէս գրաշար, ուր 6 տարիկե մտնայ: 1921-ին կե սկսի գրել. կաշխատակցի Մուրն եւ Խորհրդային Հայաստան եւ հայատառ բոլոր թերթերուն եւ հանդէսներուն: Ալազան մահացած է Մայիս 17, 1966-ին եւ ան թաղուած է քաղաքային պանդեոնին մէջ։

                                     

2. Գործոնեութիւններ

Ալազանի առաջին հրատարակած գիրքն է Տարիների Խաղը, տպուած 1922-ին: Հետզհետէ՜ Հրաբխապօէզիա, ԱշԽատանքային, Օրիորդ Օլգա, Գիւղի գիշերները, Երգեր Կառուցման եւ Յաղթանակի, Մաքառումներ, ճանապարհից վէպ, Վաթնուներորդ հորիզոնում վէպ, Դասալիքը վիպակ: Ալազանը խմբագիր եղած է Սպագրական Բանվոր երկշաբաթերթին 1925 եւ Գրական դիրքերումի 1927-1932: Ալազանր Ն. Նորենցի հետ միասին խմբագրած է Արեւմտահայ բանաստեղծներ անտոլոգիան, Պետրոս Դուերեանի Տաղերը եւ Միսաք Մեծարենցի երկերու լիակատար հրատարակուդիւնը: Ալազանի գրուաձները դարգմանուած են ռուսերէն, Թուրքերէն, վրացերէն եւ ուկրաիներէն լեզուներու։ Ալազանը կը գրէ թէ արձակ եւ թէ չափածոյ: Իր ուժերը փորձած է նաեւ երգիծաբանուդեան եւ հրապարակախօսուդեան մէջ։ Ալազանը մէկն է եղած Հայաստանի Պրոլետարական Գրողներու Ասոցիացիայ հիմնադիրնզերէն, 1923-ին անոր նախագահ ընտրուած է եւ մինչեւ 1929 անոր ղեկավարման աշխատանքներուն մէջ մնացած մինչեւ որ "Հայաստանի Խորհրդային Գրողներին Ֆէտէրացիա" ն կը կազմակերպուի, որուն առաջին քարտուղար կ՜ընտրուի:

                                     

3. Մրցանակներ

Անգրկովկասեան Պրոլետարական Գրողների Ասոցիացիայի կազմակերպման առաջին օրէն՜ 1972 մինչեւ անոր լուծուիլե 1932 Ալազան այդ Ասսոցիացիայի քարտուղարներէն մին կ՜ըլլայ: Ալազան ընտրուած է Համամիութենական Պրոլետ-Գ րորներու Ասսոցիացիայի եւ անոր նախագահութեան կազմին անդամ, ինչպէս նաեւ Յեղափոխական Գրողներու Միջազգային Բիւրոյի վարչուդեան անդամ: Հօղինակուդիւն ամսաքիր 1935 թ. 7-8, էջ 406: 1937-ին Ալազանն ալ Խ. Հայաստանի Գրորներէն կե շնորհազրկուի իբրեւ "Թրոցկիստ":