Back

ⓘ Արշակ Աթայեան




                                     

ⓘ Արշակ Աթայեան

Արշակ Աթայեան, Մեծ Թաղեր, Շուշիի գաւառ, Ելիզավետպոլ Նահանգ, Ռուսական Կայսրութիւն - 19 Օգոստոս 1938), հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, հասարակական գործիչ։ 1935 թուականէն սկսեալ եղած է ԽՍՀՄ գրողներու միութեան անդամ։

                                     

1. Կենսագրութիւն

Սորված է Վաղարշապատի Գեւորգեան Ճեմարանին, Թիֆլիսի Ներսիսեան դպրոցին եւ Շուշիի թեմական դպրոցին մէջ։ 1898-1902 թուականներուն ծառայած է ցարական բանակին մէջ։ 1903-1904 թուականներուն որպէս սրբագրիչ աշխատած է "Մուրճ" ամսագրի Թիֆլիս խմբագրութեան մէջ։ 1904-1907 թուականներուն ուսուցչութիւն ուսանած է Իրանի Սաւրա գիւղի դպրոցին մէջ։ Այստեղ գրի առած է Սալմաստի բոլոր 23 հայկական գիւղերու վիճակագրութիւնը, հաւաքած ու գրի առած է նաեւ ժողովրդական երգերը ու բանահիւսութիւնները։ 1907-1911 թուականներուն ուսուցիչ եղած է Նոր Ճուղայի դպրոցներուն մէջ, ապա պաշտօնաւարաղ է Ռուս-պարսկական բանակի Սպահանի բաժանմունքը։ Այդ տարիներուն եղած է նաեւ քառաձայն երգչախումբի ղեկավար, մէներգիչ եւ դերասան։ Գրած է դրամատիկական երկեր, որոնցմէ մէկն է "Սասունցի Դաւիթ" -ը, եւ Արմէն Արմէնեանը բեմադրած է այն նախ Թեհրանի մէջ 1922, ապա Ալեքսանտրապոլի մէջ այժմ՝ Կիւմրի։ 1923 թուականին ընտանիքով վերադարձած է Հայաստան։ Ուսուցչութիւն կատարած է Երեւանի, Լենինականի եւ Ստեփանակերտի մէջ։ Եղած է "Խորհրդային Հայաստան" թերթի պատասխանատու քարտուղար եւ բաժնի վարիչ ինչպէս նաեւ գիւղատնտեսական բանկի գլխաւոր հաշուապահ։ Մահացած է 1938, օգոստոսին երբ ձերբակալեցաւ:

                                     

2. Ստեղծագործութիւններ

  • Յառաջաբան, Թեհրան, 1905, 39 էջ
  • Սալմաստ տեղագրութիւն, Նոր Ճուղա, տպարան ս. Ամենափրկչեան վանք, 1906, 232 էջ
  • Բանահիւսութեան տեսութիւնէն, Նոր Ճուղա, 1907, տպարան ս. Ամենափրկչեան վանք, 34 էջ
  • Սիրոյ հովիտը, Թիֆլիս, տպարան Մ.Վարդանեան, 1904, 16 էջ
  • Զգացմունք երգիծական վիպակ, Պաքու, տպարան Ա.Մ.Ղազարեան, 1898, 232 էջ
  • Իրանա, Պաքու, 1898
  • Թիւն վէպ, Պաքու, տպարան Հ.Գ.Գիւլբասարեան, 1897, 148 էջ
  • Սասունցի Դաւիթ, Նոր Ճուղա, տպարան ս. Ամենափրկչեան վանք, 1925, 165 էջ
  • Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութիւնը եւ անոր կառավարութիւնը, Նոր Ճուղա, տպարան ս. Ամենափրկչեան վանք, 1922, 24 էջ
                                     

3. Թարգմանութիւններ Ռուսերէնէն եւ Պարսկերէնէն

  • Մաքսիմ Գորկի, Կլիմ Սամգինի կեանքը քառասուն տարի, վէպ, մաս 1, Երեւան Մոսկուա, Պետհրատ, 1935, 576 էջ։
  • Մաքսիմ Գորկի, Պատմուածքներ, 2 հատորով, հ. 1 գիրքին մէջ տեղ կը գտնէ "Իմ ուղեկիցը" գործը թարգմանած է Ա.Աթաեանը, Երեւան, Պետհրատ, 1928, 130 էջ
  • Լեւ Տոլստօ, Երեք մահ պատմուածք, Ալեքսանդրապոլ, տպարան Ստեփանեան, 1903, 28 էջ
  • Մաքսիմ Գորկի, Մայրը վէպ, Երեւան, Պետհրատ, 1938, 380 էջ
  • Լեոնիդ Անդրեւ, Պատը, Թիֆլիս, 1904
  • Լեւ Ռուփինշտէյն, Սամուրայներու շավիղը վիպակ, Երեւան-Մոսկուա, Պետհրատ, 1935, 170 էջ
  • Մաքսիմ Գորկի, Մայրը, Երեւան, Հայպետհրատ, 1956, 420 էջ
  • Օմար Խայեամ, Քառեակներ, Երեւան, Պետհրատ, 1936, 143 էջ
  • Մաքսիմ Գորկի, Չարաճճի, Ս.Պետերբուրգ, Պուշկինեան տպարան, 1904, 45 էջ
  • Մաքսիմ Գորկի, Իմ ուղեկիցը, 1904, Թիֆլիս, արտատպուած "Մուրճէն", տպարան Ա.Քութաթելաձէ, 63 էջ
  • Վլատիմիր Կորոլենկօ, Մակարի երազը, Թիֆլիս, 1904
  • Մաքսիմ Քորկի, Դանկոյի սիրտը, Թիֆլիս, տպարան Մովսես Վարդանեան, 1904, 16 էջ
  • Նիքոլայ Գոգոլ, Քիթը, Երեւան, Պետհրատ, 1934, 50 էջ
  • Օմար Խայեամ, Քառեակներ, Երեւան, Հայպետհրատ, 1959, 242 էջ
  • Մաքսիմ Գորկի, Կլիմ Սամգինի կեանքը քառասուն տարի, մասն 2, Երեւան, Հայպետհրատ, 1945, 747 էջ
  • Ռուս դասականներու գրադարան։ Մաքսիմ Գորկի, Ընտիր երկեր գիրքի մեջ մտնող "Մայրը" վէպը թարգմանած է Ա.Աթայեանը, Երեւան, "Սովետական գրող", 1983, 624 էջ
  • Ֆուկիգաուա, Ճափոն-ամերիկեան ապագայ պատերազմը, Երեւան, 1934
  • Միխայիլ Լերմոնտով, Պելա, Պաքու, տպարան "Արոր", 1898, 103 էջ
  • Միխայել Լերմոնտով, Մաքսիմ Մաքսիմիչ, Պաքու, տպարան, ա. մ. Ղազարեան, 1898, 30 էջ
  • Մաքսիմ Գորկի, Պատմուածքներ, 2 հատորով, հ. 2 գիրքին մէջ տեղ կը գտնէ "Չարաճճի" գործը թարգմանած է Ա.Աթայեանը, Երեւան, Պետհրատ, 1928, 109 էջ
  • Արկ-Ան., Բանւորական շարժման պատմութիւնը Անգլիոյ, Ֆրանսայի, և Գերմանիոյ եւ Երեւանի մէջ, 1924
  • Ե. Յարոսլավսկի, Աստուածաշունչը հաւատացեալներու եւ ոչ հաւատացեալներու համար, Երեւան, 1923
  • Եվգենի Խազին, Հեղափոխութեան թմբկահարը վիպակ, Երեւան, Պետհրատ, 1934, 191 էջ