Back

ⓘ Rolling in the Deep




                                     

ⓘ Rolling in the Deep

"Rolling in the Deep", անգլիացի երգչուհի Ատելի երգը իր երկրորդ արհեստանոցին ալպոմէն։ Ստեղծագործութիւնը գրուած է Ատելի եւ Փոլ Էպուորտի կողմէ։ Ըստ երգչուհիին՝ անիկա Պլիւզի, կոսբելի եւ պարի խառնուրդ է։ Երգը հրապարակուած է 29 Նոյեմբեր 2010-ին Նիտըրլենտի մէջ։

Երգը դրական գնահատական ստացած է շարք մը երաժշտական քննադատներու կողմէ։ Ան ղեկավարած է հիթ–շարքերը Պելճիքայի, Գերմանիոյ, Իտալիոյ, Նիտըրլենտի եւ Զիւիցերիոյ մէջ։ Անգլիոյ մէջ եղանակը Ատելի երկրորդ լաւագոյնը դարձած է, արժանանալով բարձր գնահատականի։ Անկէ ետք "Rolling in the Deep" գլխաւոր դիրք կը գրաւէ ԱՄՆ-ի Hot 100 աղիւսակին մէջ։ 2011-ին ԱՄՆ-ի մէջ վաճառուած է այս երգէն աւելի քան 1.220.000 եղանակներ, իսկ Նոյեմբերին 5.6 միլիոն։

2010-ի լաւագոյն երգերու ցանկին մէջ "Rolling in the Deep" 50-րդ տեղը կը գրաւէ։ "Rolling in the Deep" դարձած է 2011-ին լաւագոյն երգը ըստ երկու ամսագիրներու՝ Billboard եւ Rolling Stone։

Եղանակը դարձած է Billboard-ի լայնօրէն հնչած երգը վերջին 25 տարիներուն։ 12 Փետրուար 2012-ին Լոս Անճելըսի մէջ 54-րդ Կրեմմի երաժշտական մրցանակաբաշխութեան ատեն պարգեւատրուած է Տարուան լաւագոյն երգ մրցանակը։

                                     

1. Տեսահոլովակը

Տեսահոլովակին առաջին ցուցադրութիւնը եղած է 3 Դեկտեմբեր 2010-ին, երգահանը եղած է Սէմ Պրաունը։ Տեսահոլովակին մէջ Ատելը նստած է լքուած սենեակի մը մէջ բազկաթոռի մը վրայ եւ կանցնին բազմաթիւ տեսարաններ այն ատեն՝ ջուրով լեցուած շարք մը բաժակներ, թմբուկի զարկերուն հետ հաւասար կը պարեն սեւ հագած սուրով աղջիկներ՝ Ճենիֆեր Վայթի գլխաւորութեամբ, սենեակին յատակը ծածկուած է սպիտակ փոշիի հաստ շերտով մը, երաժիշտը կը նուագէ՝ հարուածային գործիքներ աստիճաններուն վրայ եւ վերջին մասը քաղաքին սպիտակ թուղթէ պատրաստուած մանրակերտը կերեւի եւ երգը կեզրափակուի։

                                     

2. Տարբեր Տարբերակներ

"Rolling in the Deep" –ի տարբեր տարբերակները ձայնագրած է Մայք Պոզները եւ Ճոն Լեճենտը։ 4 Յուլիս 2011-ին այս երգին տարբերակները ներկայացուցած է Linkin Park խումբին ձայնամարզ Ճեսթեր Պենիկտոնը։ Պատի Սմիթը երգը անուանած է "այս տարուան երգը" եւ կատարած է 15 Յունիս 2011-ին Նիւ Եորքի մէջ։ Իրլանտական "Wonderland" խումբը լայնատարած տարբերակներ կազմած է "Rolling in the Deep" երգին նկատմամբ, իր առաջին ալպոմին մէջ։

Յայտնի 11-ամեայ երգչուհի եւ անգլիական Britain’s Got Talent 200 մրցոյթին աւարտական Կոնի Տալբոտը ձայնագրած է երգին իր տարբերակը, որուն տեսահոլովակը աւելի քան 20 միլիոն անձ դիտած է You tube-ի վրայ, իսկ Vazquez Sounds-ին եռեակին կողմէ կատարումը աւելի քան 130 միլիոն անձ դիտած է։

                                     

3. Երգերու Ցանկ

  • Digital download
  • "Rolling in the Deep" - 3։48
  • Digital EP
  • "Rolling in the Deep Jamie xx Shuffle" - 4։17
  • "Rolling in the Deep Acapella" - 3։56
  • "Rolling in the Deep" - 3։48
  • CD single
  • "Rolling in the Deep"
  • "If It Hadn’t Been for Love"
                                     

4. Մասնակիցներ

  • Հովանաւորութիւն – Թոմ Քոյն
  • Բառերը եւ երաժշտութիւնը – Ատել, Փոլ Էպուորտ
  • Ձայնագրութիւն – Մարք Ռանկին
  • Արտադրիչ, Պաս կիթառ, Լայնատարած կիթառ եւ Հոսանգային կիթառ – Փոլ Էպուորտ
  • Դաշնամուր – Նիլ Քոուլի
  • Հարուածային գործիքներ – Լիօ Թեյլոր
                                     
  • Live from the BRITs - 5: 10 Someone like You Performed Live in Her Home - 5: 22 Someone like You - 4: 47 Someone like You: Live from the BRITs