Back

ⓘ Reggaetón Lento (Bailemos)




                                     

ⓘ Reggaetón Lento (Bailemos)

Reggaetón Lento, լաթին ամերիկեան CNCO պոյ-պենտի երգը։ Թողարկուած է 7 Հոկտեմբեր 2016-ին, անոնց առաջին՝ Primera Cita ալպոմի երրորդ երգն է։ Երգը գրած են Էրիք Պերէզը, Ժատան Անտիոն, Ճորճ Կլասսը եւ Լուիզ Էնճլ ՕՆէիլլը ։ Սեպտեմբեր 2017-ին տեսահոլովակը YouTube-ի մէջ գրաւած է 1.1 պիլիոն դիտող։ 16 Օգոստոս 2017-ին յայտարարուած է, որ խումբը պիտի թողարկէ երգին վերամշակման տարբերակը անգլիական Little Mix երաժշտական խումբին հետ։

                                     

1. Վերամշակումը Little Mix-ի Հետ

Երգին երկրորդ վերամշակման տարբերակը թողարկուած է անգլիական Little Mix երաժշտական խումբին հետ։ Ան թողարկուած է 18 Օգոստոս 2017-ին։ Ամերիկեան երգերուն հաշուետախտակին երգը գրաւած է 5-րդ դիրգը եւ դարձած է CNCO-ի առաջին երգը թոփ-տասնիակին մէջ, իսկ Little Mix -ի համար՝ 12-րդը։ Երգը ընդգրկուած է Little Mix -ի չորրորդ՝ Glory Days: The Platinum Edition 2017 երաժշտանոցին մէջ պատրաստուած ալպոմին մէջ։

Երաժշտական Տեսահոլովակ

Երգին վերամշակման տարբերակին տեսահոլովակը թողարկուած է 18 Սեպտեմբեր 2017-ին, Little Mix-ի YouTube-եան Vevo էջին մէջ։