Back

ⓘ Red (ալպոմ)




Red (ալպոմ)
                                     

ⓘ Red (ալպոմ)

Red, ամերիկացի երգչուհի Թեյլոր Սուիֆթի չորրորդ սդուտիական ալպոմը, թողարկուած է 22 Հոկտեմբեր 2012-ին, Big Machine լէյպլով: Առաջին շաբթուայ ընթացքին ԱՄՆ-ի մէջ ալպոմը վաճառուած է աւելի քան 1.2 միլիոն օրինակ, այս վերջին տասը տարիներու ընթացքին ամէնաբարձր ցուցանիշն էր։ Ալպոմը թողարկուելէ ետք յայտնուած է Billboard 200 շարքի առաջին հորիզոնականին մէջ եւ 16 շաբաթ շարունակ գլխաւորած է US Billboard Top Country Albums շարքը։ Ալպոմը առաջինն էր նաեւ Անգլիոյ մէջ, Աւստրալիոյ մէջ, Գանատայի մէջ, Իրլանտիոյ մէջ եւ Նոր Զելանտիոյ մէջ: Ալպոմին անուանումը եւ լուսանկարը պաշտոնապէս ներկայացուած է 13 Օգոստոս 2012 թուականին, սկաւառակի առաջին երգին թողարկման ժամանակ՝ "We Are Never Ever Getting Back Together": Յաջորդ չորս արժէքաւոր երգերը թողարկուած են ալպոմին թողարկումէն մէկ ամիս առաջ, որոնցմէ երեքը եղած են Billboard Hot 100 շարքին լաւագոյն տասնիակին մէջ։ Ալպոմը ստեղծուած է համագործակցութեան շնորհիւ՝ Կարի Լէյտբոտի եւ Էտ Շիրանի հետ։ Թեյլորի այս ալպոմը երաժշտական նոր ժանրէն է։ Ալպոմին մէջ ներառուած են 16 երգեր:

                                     

1. Ալպոմին Մասին

Թեյլորը կը բացատրէ, թէ ինչ կը նշանակէ ալպոմին անունը՝

Առաջին երգին նախացուցադրումը տեղի ունեցած է 13 Օգոստոս 2012 թուականին, երգը "We Are Never Ever Getting Back Together" -ն էր, որմէ ետք ալպոմը գրաւեց Billboard Hot 100 շարքի առաջին հորիզոնականը։ 623000 դիտող առաջին շաբթուայ ընթացքին, երգը գրաւած է երկրորդ դիրքը, ամէնավաճառւող թուային ալպոմներու մէջ 1991 թուականէն, զիջած է միային 2009 թուականին թողարկուած Flo Rida "Right Round" ալպոմին պատճառով: Այժմ միայն ԱՄՆ-ի մէջ ունի աւելի քան երեք միլիոն դիտող։

Երկրորդ երգը "Begin Again", որ թողարկուած է 25 Սեպտեմբեր 2012 թուականին։ Միայն "ITunes" թողարկումէն քանի մը ժամ ետք, այս երգը դարձաւ առաջինը։ Այս երգը առաջին շաբթուայ ընթացքին վաճառուած է աւելի քան 299000 թուային օրինակ եւ "Billboard Hot 100" շարքին մէջ եղած է իոթներորդ դիրքը։

"I Knew You Were Trouble" երգը թողարկուած է 27 Նոյեմբեր 2012 թուականին, դառնալով ալպոմին երրորդ երգը։ Թեյլոր Սուիֆթ դարձաւ պատմութեան առաջին թուային կատարողը, որ ալպոմին մէջ ունի երկու երգ, վաճառուած աւելի քան 400000 օրինակ։ Ալպոմը "Billboard Hot 100" շարքին մէջ երրորդն էր, վաճառուելով աւելի քան 416000 օրինակ։ "I Knew You Were Trouble" երգը դարձաւ ամէնայաջող երգը, ԱՄՆ-ի մէջ վաճառուելով 3 միլիոն օրինակ։

Ալբոմին չորրորդ երգը դարձաւ՝ "22" -ն: Հինգերորդ երգը "Red" -ն է։ Ալպոմին վեցերորդ երգը դարձաւ Էտ Շիրանի մասնակցութեամբ "Everything Has Changed" երգը։ Իոթներորդ երգը՝ "The Last Time", ուր Թեյլոր կերգէ Կեր Լէյտբոտի հետ, որ թողարկուած է 19 Հոկտեմբեր 2013 թուականին։