Back

ⓘ Passenger (երաժիշտ)




Passenger (երաժիշտ)
                                     

ⓘ Passenger (երաժիշտ)

Passenger, Պրայթոն, Բրայթոն և Հոուֆ, Արևելյան Սասիքս, Միացեալ Թագաւորութիւն), անգլիացի երգիչ, երաժիշտ եւ երգի խօսքերու հեղինակ։

                                     

1. Երաժշտական փորձառութիւն

Passenger խումբը

Մայք Ռոզենպերկը բեմին վրայ կը սկսի հանդէս գալ 16 տարեկանէն։ 2003 թուականին Անտրու Ֆիլիպսի հետ ան կը ստեղծէ Passenger խումբը, որ կազմուած է 5 անդամներէ։ Անոնք միասին ձայնագրեցին եւ 2007 թուականին հրատարակեցին իրենց առաջին երգատետրը՝ Wicked Man’s Rest։ Ռոզենպերկը երգատետրին բազմաթիւ երգերու հեղինակն է, բացառութեամբ "Four Horses" երգէն, որ գրած է Ֆիլիպսը։ Խումբը կը բաժանուի 2009 թուականին։

2009-2010 առանձին կարիերան եւ Wide Eyes Blind Love

Passenger խումբին վերջանալէն ետք, Ռոզենպերկը կը պահէ խումբին անունը Passenger եւ կը սկսի հանդէս գալ, որպէս մենակատար։ Անոր դեբիւտային առանձին երգուած երգատետրը՝ Wide Eyes Blind Love, կը հրատարակուի 2009 թուականին։