Back

ⓘ Քիմ Քաշքաշեան




Քիմ Քաշքաշեան
                                     

ⓘ Քիմ Քաշքաշեան

Ծնած է Տիթրոյիթ, ալթ սորված է Քարեն Թաթլի և աշխարհահռչակ ալթահար Ուոլթեր Թրամփլերի մօտ՝ Պալթիմօրի Փիպոտի երաժշտանոցը։ Քաշքաշեանը իր գործիքի համար նոր երկերու ստեղծման երդուեալ կողմնակիցն է։ Քիմ Քաշքաշեանե յաճախակի կը մասնակցի ԱՄՆ-ի եւ Եւրոպայի խոշոր փառատօներուն, ինչպէս՝ Մարլպօրոյի, Զալցպուրկի, Լոքենհաուսի և Սթաւանկերի փառատօներուն։ Ան համագործակցեր է Ֆելիքս Կալիմիրի, Ռոպերթ Լևինալի, Քիթ Ճարեթի, Կիտոն Քրեմերի, Տանիէլ Ֆիլիփսի, Յո-Յո Մայի հետ։ Քաշքաշեանը ձայնագրուեր է ՙՍոնիի՚ համար և երեք տասնամեակ տեւող համագործակցութիւն ունի Գերմանիայի ECM ապրանքանիշ հաստատութեան հետ։ Պրամսի սոնաթներու անոր ձայնագրութիւնը Ռոպերթ Լեւինի հետ 1999-ին արժանացեր է Էտիսոն մրցանակին։

2000-ի Յունիսին թողարկուեր են Պարթոքի, Էութվեոշի և Քուրթակի անոր վարժական աշխատանքները կընդգրկեն դասաւանդումը Պլումինկթոնի Ինտիանա համալսարանը և Ֆրայպուրկի ու Պեռլինի երաժշտանոցներուն մէջ Գերմանիա։ 2000-ի Սեպտեմբերին ան սկսեր է ալթ և Սենեկային երաժշտութիւն ուսուցանել Նոր Անգլիայի երաժշտանոցին մէջ Պոսթըն։

Որպէս մենակատար հանդէս է կու գայ Նիւ Եորքի, Պեռլինի, Վիեննայի, Լոնտոնի, Միլանի Միւնեխի եւ Թոքիիոյի ճանաչուած նուագախումբերու հետ՝ Ռիքարտո Շայիի, Քրիսթոֆ Էշենպախի, Ռիքարտո Մութիի եւ այլ յայտնի խմբավարներու ղեկավարութեամբ։ Մենահամերգներ ունեցեր է Նիւ ԵորքիMetropolitan Museum եւ 92nd Street "Y" մէջ, Պոսթըն, Վաշինկթոն, Ֆիլատելֆիա, Փիթսպուրկ, Սան Ֆրանցիսքո, Քլիվլենտ եւ Լոս Անճելըս:

Համագործակցեր է երգահաններ Կուպայտուլինայի, Բենտերեցկու, Կիա Կանչելիի, Քուրտակի, Տիգրան Մանսուրեանի, Փիարտի, Պերիոյի և Էթվոշի հետ։

Անոր սենեկային համերգներու գործընկերներն են դաշնակահար Ռոպերթ Լեւինը եւ հարուածային գործիքներու յայտնի կատարող Ռոպին Շուլքովսկին։ Հանդէս եկեր է the Tokyo, Guarneri և Galimir Quartet-ներու հետ, ինչպէս նաեւ եզակի կազմ ունեցող՝ Կիտոն Քրեմեր, Տանիէլ Փիլիբս, Քիմ Քաշքաշեան եւ Եօ-Եօ Մա քառեակով։

2013 թուականին արժանացեր է Կրեմմի մրցանակի՝ "Լաւագոյն դասական գործիքային Solo մենակատարութեան" դասակարգին մէջ։

                                     

1. Ընտրեալ ձայնասկաւառակներ

  • 1995 Ulysses Gaze Soundtrack
  • 2000 Hommage à Robert Schumann
  • 1975 Asturiana
  • 2001 Mozart - Kremer / Kashkashian / Yo-Yo Ma
  • 2009 Neharot
  • 2000 Bartok / Eötvös / Kurtág
  • 1986 Elegies
  • 2002 Voci, Naturale
  • 2004 Monodia
  • 2000 Lachrymae
  • 2003 Hayren
                                     

2. Քաշքաշեանը շարժապատկերի մէջ

  • Քաշքաշեանը նկարահանուեր է Ժան Լիուք Կոթարի "Գերմանիա: 9 - 0" Շարժապատկերի մէջ 1991։
  • Քիմ Քաշքաշեանը Թեոտորոս Անկելոփուլոսի "Ուլիսի հայեացքը" Շարժապատկերի 1995 երաժշտութեան կատարողներէն մէկն է։
                                     
  • աստղագէտ Մեքսիքօ Ալեն Փրոսթ ֆրանսերէն Alain Prost Ֆորմուլ - 1 - ի արշաւորդ Քիմ Քաշքաշեան անգլերէն Kim Kashkashian ամերիկացի երաժիշտ Կարրի Քասփարով ռուս