Back

ⓘ LBCI




                                               

Պէյրութի Նաւահանգիստի Պայթումը (2020)

Պէյրութի նաւահանգիստի պայթումը, Լիբանանի մայրաքաղաք Պէյրութի մէջ, երեկոյեան ժամը 6:07-ին որոտացած մեծ պայթում։ Պէյրութի նաւահանգիստին մէջ պայթումը քիմիական նիւթերու պահեստանոցի մը մէջ պատահած է: Պայթումը պատահած է գրաւուած պայթուցիկ նիւթեր ամբարող թիւ 12 պահեստանոցին մէջ: Ըստ նախնական տուեալներու տեղի ունեցած պայթումին տարողութիւնը շատ մեծ է ու աննախադէպ։ Արձանագրուած է շուրջ 4000 վիրաւոր, 207-է աւելի զոհ, ինչպէս նաեւ՝ 9-է աւելի անյայտ կորսուած: Պայթումը պատճառ դարձած է նիւթական մեծ վնասներու։ Պայթումին ցնցումները զգացուած են մայրաքաղաքին շուրջ եղող տարբեր արուարձաններուն մէջ, իսկ պայթումի ...

LBCI
                                     

ⓘ LBCI

Լիբանանեան Հաղորդումներու Միջազգային Ընկերութիւն Լիբանանի առաջին անձնական պատկերասփիւռի կայանն է: Հիմնուած է 1992-ին՝ գնելով կալուածամասը, պատասխանատուութիւնը եւ LBC-ի լօկօն, որ ստեղծուած էր 1985-ին՝ Լիբանանի Քաղաքացիական Պատերազմի ժամանակ:

Այս պատկերասփիւռի կայանը համաշխարհային դարձաւ 1996-ին, երբ ստեղծեց "LBC Europe" -ը, որ կը սփռէր Եւրոպայի եւ Արաբական Աշխարհի առնչուած յայտագիրներ, "LBC America" ՝ ԱՄՆ-ի եւ "LBC Australia" ՝ Ասիոյ եւ Աւստրալիոյ մէջ։ Վերջերս, Լիբանանի մէջ հիմը դրաւ "LB2" ներկայացումներու կայանին:

                                     

1. Յետպատերազմեան Ժամանակաշրջան

Լիբանանեան Ուժեր միլիցեան, որ 1985-ին "LBC" հիմնած էր Լիբանանի քաղաքացիական պատերազմի պատճառով զինուորական եւ դրամական գետնի վրայ անկում արձանագրած էր եւ իր ղեկավարը՝ Սամիր Ժաաժաաը կը բանտարկուէր 1994-ին: 1992-ին, Փիէռ Տահեր այլ բաժնետէրերու հետ կը հիմնէ "LBCI" -ը եւ զայն կարձանագրէ Պաապտայի առեւտրական տոմարին մէջ։ Տահեր մեծ թափով աշխատանք տարաւ "LBC" -ն գնելու համար:

Ապրիլ 1996-ին, Տահեր եւ այլ բաժնետէրեր հիմը դրին "LBCsat" ձրի արբանեակի կայանին, որ շատ մեծ յաջողութիւն մըն էր, մանաւանդ սփիւռքի մէջ ապրող լիբանանցիներու համար:

2003-ին, "LMH" հաստատութեամ հիմնադիր Սալեհ Քամելի եւ Ալ Ուալիտ պըն Թալալի միջեւ համաձայնութեան մը պատճառով, Պըն Թալալ կը փոխարինէ Քամելը:

2008-ի վերջաւորութեան, որոշում կայացած է "LMH" -ի դրամագլուխը բարձրացնելու շուրջ: Ասոր համաձայն, Ալ Ուալիտ պըն Թալալ ամէնէն մեծ շահաբաժին ունեցողն է՝ "PAC" -ի "LBCI" -ի եւ "LBC SAT" -ի բովանդակութիւն տրամադրող մեծ մասը գնելէ ետք, եւ "LBC SAT" հիմնուած է այն հասկացողութեան վրայ, որ դրամագլուխի բարձրացումը պիտի օգտագործուի յայտագիրներու բարելաւման եւ նորութիւններու համար՝ շէյխ Փիէռ Տահերի հսկողութեան տակ:

2010-ին, Ռուփերթ Մըրտօք կը միանայ խումբին եւ "PAC" -ն ու "LBC SAT" -կը միանան Ռօթանայի: Կըսուէր, որ այս միացումը պիտի բարելաւէր եւ կազմէր խումբը, եւ այս մէկը յստակ արդիւնք մը կերեւէր սէուտցի իշխանին եւ աշխարհի ցանցերու մեծագոյն կայսրութեան տիրոջ՝ Ռուփերթ Մըրտօքի գործակցութեան: Այս ակնկալութիւնները չիրականացան:

                                     

2. Ալ Հայաթի եւ "LBC SAT" -ի Միացում

2002-ի վերջաւորութեան, "LBC SAT" -ը եւ Լոնտոնի մէջ տպուող սէուտական "Ալ Հայաթ" թերթը միացուցին իրենց լուրերը: "LBC SAT" -ի լուրերու յաղորդումները կը կոչուէին "Ալ Հայաթ-LBC SAT լուրերու յաղորդում": Այս համագործակցութիւնը վերջ գտաւ 2010-ին:

                                     

3. "LBCI" -ի Տեսակներ

  • LBCI

"LBCI" -ը լիբանանցի անկնդիրներու համար տեղական պատկերասփիւռի կայան մըն է, որմէ կը սփռուի զանազան ոճի յայտագիրներ:

  • LDC

Լիբանանի Սփիւռքի կայանը "LBCI" -ի համաշխարհային տարբերակն է եւ զայն կրնան դիտել լիբանանցիները թէ՛ Լիբանանի մէջ ապրող, թէ՛ անկէ դուրս:

  • LB2 նախապէս ծանօթ էր իբրեւ "LBCI Drama"

"LB2" -ն տեղական կայան մըն է, որմէ կը սփռուի արաբերէն լեզուով ներկայացումներ եւ սերիաներ:

  • LBCI NEWS

"LBCI News" -ը տեղական կայան մըն է, որ կը յաղորդէ շտապ լուրեր:

  • LBCI HD

"LBCI HD" -ն լիբանանեան առաջին HD կայանն է, որ "LBCI" -ի յայտագիրները կը սփռէ աւելի բարձր որակով: Սփռած է Սթար Աքատեմիի յայտագրի 10-րդ շրջանը 24 ժամ:

  • LBC EUROPE

"LBC Europe" -ը Եւրոպայի ակնդիրներու համար "LBCI" -ի տարբերակն է:

  • LBC AMERICA

"LBC America" -ն Ամերիկայի ակնդիրներու համար "LBCI" -ի տարբերակն է:

  • LBC AUSTRALIA

"LBC Australia" -ն Աւստրալիոյ ակնդիրներու համար "LBCI" -ի տարբերակն է: