Back

ⓘ La mamma




                                     

ⓘ La mamma

"La Mamma", ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչ Շարլ Ազնաւուրի՝ 1962-ին ֆրանսացի բանաստեղծ Ռոպեր Կալլի բանաստեղծութեան խօսքերով յօրինած եւ կատարած հիթային երգ:

                                     

1. Թեման

"La Mamma" երգը սիրուած մօր մասին է, որուն կեանքին վերջին ժամերուն սատարելու կու գան հարազատներն ու մտերիմները։

Ֆրանս Կալլ՝ երգի բնագիրին հեղինակ Ռոպեր Կալլի դուստրը, կը պատմէ. "Կը յիշեմ՝ փոքրիկ աղջիկ էի, երբ համերգի ժամանակ Շարլ Ազնաւուրի հետ կատարեցի "La Mamma" այնչափ յուզիչ երգը: Ինծի այնպէս մը կը թուէր, թէ այդ պահուն քովս էին երգի բանաստեղծական բնագիրին հեղինակ հայրս եւ անոր մայրիկը՝ իմ սիրելի տատիկս, որ իր ապրած կեանքով, իր հոգիին ջերմութեամբ եւ իր մահով ներշնչած էր հօրս՝ գրելու այդ բանաստեղծութիւնը":

                                     

2. Պատմութիւն

Շարլ Ազնաւուր "La mamma"-ն առաջին անգամ կատարած եւ ձայնագրած է 1962-ին՝ իր երգերու 1963-ին հրապարակուելիք ալպոմին համար: Երգը առանձինը առաջին անգամ հրապարակուած է 1963-ի սկիզբը, Les Compagnons de la chanson երաժշտախումբի կատարմամբ, որ ֆրանսական հիթ-շքերթին մէջ զբաղեցուցած է 80-րդ տեղը: Բայց շուտով Փետրուար 1964-ին հրապարակուած է Ազնաւուրի կատարման տարբերակը, որ շատ կարճ ժամանակամիջոցի մէջ զբաղեցուցած է առաջին տեղը եւ երկար ժամանակ պահպանած այդ բարձր տեղը հիթ-շքերթին մէջ: "La mamma"-ի ազնաւուրեան կատարումը 1964-ին առաջնակարգ տեղեր գրաւած է նաեւ Պելճիքայի, Իտալիոյ եւ այլ երկիրներու մէջ: Անիկա դարձած է Շարլ Ազնաւուրի առաջին երգը, որուն վաճառքի ցուցանիշը հատած է մէկ միլիոն օրինակի սահմանագիծը:

                                     

3. Տարբերակներ, երգիչներ

  • Jean Vallée
  • Sandro La mamma clip
  • De Strangers Den bompa
  • Corry Brokken
  • Elvina Makaryan
  • Domenico Modugno
  • Lisa del Bo
  • Ray Charles For Mama "La Mamma"
  • Yoyoy Villame parody in Cebuano titled "Mamay Maliya"
  • Will Tura
  • Isabelle Boulay 2002
  • Matt Monro For Mama
  • Agnaldo Timóteo
  • Dalida
  • Anna German
  • Heino La mamma clip
  • Chico & The Gypsies La mama
                                     
  • suffisait que je t aime Pour faire une jam 1989 version Les Comédiens La Mamma Emmenez - moi Trousse - Chemise Donne tes seize ans Tu t laisses aller CD 2
  • Désormais Ben l Oncle Soul 4: 02 8. She The Shady Brothers 2: 14 9. La Mamma Yseult 4: 03 10. Les deux pigeons Amel Bent 2: 51 11. Ay Mourir pour

Users also searched:

...
...
...