Back

ⓘ Done For Me




Done For Me
                                     

ⓘ Done For Me

"Done for Me", ամերիկացի երգիչ Չարլի Փութի երգը ամերիկացի երգչուհի Քեհլանի մասնակցութեամբ։ Գրուած է Քեհլանի, Ջեքոբ Կաշերի, Ճոն Ռայանի կողմէ, իսկ որպէս արտադրիչ համարուած է Փութը։ Մեկնարկուած է 15 Մարտ 2018 թուականին Atlantic Records հեղինակի ընկերութեան կողմէ որպէս Փութի Voicenotes երկրորդ արհեստական ալպոմի երրորդ եղանակը։ Պաշտօնական երաժշտական տեսահոլովակը մեկնարկուած է 21 Ապրիլ 208 թուականին YouTube-ի ճամբով։

                                     

1. Նախապատմութիւն

Երգիչները զոյգ երգեցողութեան մասին առաջին անգամ յայտարարած են անոր մեկնարկումէն մէկ օր առաջ՝ հրապարակելով իրենց զոյգ սեւ-սպիտակ լուսանկարը եւ նշելով մեկնարկման ամսաթիւը: Երգը ներկայացուած է Beats 1-ի մէջ, ուր Փութը հաղորդավար Զէյն Լոուինը պատմած է Կեհլանիի հետ համագործակցութեան մասին. "Դուք գիտէ՞ք, երբ կը հանդիպէք անձի մը եւ պարզապէս գիտէք, որ դուք նախկին ընկերներ պիտի դառնաք իսկապէս շատ երկար ժամանակի մը ընթացքին: Այն երեւոյթը դառցաւ, երբ ես հանդիպեցայ անոր: Ան պարզապէս ջերմ ու ընկերակցող անձնաւորութիւն է եւ այնպիսի լաւ, հստակ ձայն ունի": Ան նաեւ աւելցուցած է, որ իրենք "կը սպասէին միասին ելոյթ կամ բան մը կատարելու" այն ժամանակվանէն, երբ 2015 թուականին ձայնագրեցին "Hotline Bling" երգին տարբերակները:

                                     

2. Կառուցուածք

"Done for Me" փոփ-լայնաձայն եղանակով երգ մըն է, որ ունի "հեղուկ", "հոսանգային" գիծ, "ինչպէս նաեւ "ձերմ երգահան, որ կը յիշեցնէ 80-ականներու դասական փոփ երաժշտութիւնը" ։ Ըստ Փութի՝ "երգին մէջ փոփ չափանիշ չի կայ, բայց դայդ փոփ երգ է", եւ այն ոգեշնչուած է 80-ականներու անգլիական Wham! երաժշտական զոյգ երգելով։

                                     

3. Քննադատութիւն

Forbes-էն Հիւ Մաքինթայրը երգին տուած է դրական գնահատական՝ գրելով, որ "այն կը համապատասխանէ այն ամէնուն, որոնք Փութը ըրած է այս դարաշրջանին": Ան նկատած է ֆանկի ազդեցութիւնը՝ գովաբանելով Փութին, որ ան մեծ մասամբ հիմնուած է իր սեփական տաղանդին վրայ եւ իսկական գործիքներով ստեղծել լաւագոյն փոփ երաժշտութիւններէն մէկը ի տարբերութիւն միայն համակարգիչներու եւ արհեստանոցի կախարդանքի օգտագործման, չնայած կրնար համագործակցիլ ցանկացած հեղինակաւոր արտադրիչներու հետ: Billboard-էն Մորգան Էնոսը եւ Idolator-էն Mokie Nied-ը նոյնպէս երգը դրական գնահատանք ստացած է ինցմէ:

                                     

4. Ձայնագրութեան Մասնակիցներ

Տուեալները վերցուած են Qobuz-էն

  • Կեհլանի – երգաշար, ձայնամարզ
  • Ryan Gladieux – լրացուցիչ ձայնագրութիւն
  • Ճոն Ռայան - երգաշար
  • Չարլի Փութ - երգաշար, արտադրիչ, ծրագրող, ձայնամարզ, գործիքներ
  • Ջեքոբ Կաշեր - երգաշար
                                     

5. Հիթ-շարքեր

Կաղապար:Single chartԿաղապար:Single chartԿաղապար:Single chartԿաղապար:Single chartԿաղապար:Single chartԿաղապար:Single chartԿաղապար:Single chartԿաղապար:Single chartԿաղապար:Single chartԿաղապար:Single chartԿաղապար:Single chartԿաղապար:Single chartԿաղապար:Single chartԿաղապար:Single chartԿաղապար:Single chartԿաղապար:Single chartԿաղապար:Single chart

Users also searched:

...
...
...