Back

ⓘ Տօմինօ




                                     

ⓘ Տօմինօ

Տօմինօ, "Domino", անգլիացի երգչուհի Ճեսսի Ճէյի երգը մուտք գործած Who You Are ալպոմէն։ Երգը թողարկուած է որպէս ալպոմի հինգերորդ երգ։ Երգին հեղինակները եղած են Jessie J-ը, Dr. Luke-ը, Քլոտ Քելլին, Մաքս Մարթինը եւ Հենրի Վալտերմը: Արտադրիչները եղած են Dr. Luke-ը եւ Cirkut-ը։ Երգը հասած է առաջին հորիզոնականին անգլիական հիթ-շարքերէն ներս՝ դառնալով Անգլիոյ համար երկրորդ երգը, որ գլխաւորած է հիթ-շարքը, եւ ալպոմին վեցերորդ երգը, որ ընդգրկուած է անգլիական հիթ-շարքի առաջին տասնեակին մէջ։ Billboard Hot 100 հիթ-շարքին մէջ երգը հասած է վեցերորդ հորիզոնականին՝ դառնալով Ճեսսիի ամէնահանրայայտ երգը Ամերիկայի մէջ։

                                     

1. Երգին Մասին

"Domino" -ն պարային ստեղծագործութիւն է Տիսգո եւ R&B ժանրերու տարրերով: 2011 թուականի Յուլիսին Ճեսսին թուիթերի ցանցին վրայ իր կայքէջին մէջ հրապարակած է երգէն 21 վայրկեան տեւողութեամբ հատուած մը։ Երգին նախացուցադրումը կայացած է 11 Օգոստոս 2011 թուականին Jessie J-ի YouTube-ի կայքէջով: MTV Buzzworthy-ին տուած հարցազրոյցին ժամանակ երգչուհին խոստովանած է, որ շատերը չի հաւատացին այս երգի յաջողութեան, որովհետեւ ան կը տարբերէր իր նախորդ աշխատանքներէն։ Նաեւ Ճեսսին աւելցուցած է, որ գրելէ առաջ լսած է այնպիսի երգիչներու, որոնցմէ են Ուիթնի Հիւսթոնը եւ Prince-ը: Երգը գրուած է "Soul Major" ձայնագրութեամբ, վարկեանը 127 հարուած "Temp" -ով։

                                     

2. Քննարկում

Երգը հիմնականին ստացած է դրական արձագանքներ քննադատներու կողմէ։ Անոնցմէ ոմանք գոված են Ճեսսիի ուժեղ ձայնալարը, իսկ միւսները վատաբանած են երգը՝ երգին ոճը նմանցնելով ամերիկացի երգչուհի Քեթի Փերրիի ոճին Ճէյմս Մասթերսոնը About.com-էն անուանած է "Domino" երգը "զարմանալի փոփ-երաժշտութիւն":

                                     

3. Երաժշտական Տեսահոլովակ

Տեսահոլովակին նախացուցադրումը կայացած է 26 Դեկտեմբեր 2011 թուականին: Տեսահոլովակին բեմադրիչը եղած է Ռէյ Կէյը։ Միակ անձը տեսահոլովակին մէջ Jessie J-ն է:

                                     

4. Երգացանկ

  • Digital download
  • "Domino" - 3:51
  • German CD single
  • "Nobody’s Perfect" Netsky Full Vocal Remix - 4:55
  • "Domino" - 3:51
  • Digital download - remix
  • "Domino" Rick & K-Night vs. Stefano Prada Remix - 5:36
  • US Remix EP
  • "Price Tag" Shux Remix featuring Devlin - 3:27
  • "My Shadow" - 3:29
  • "Domino" - 3:51
  • "LaserLight" featuring David Guetta - 3:31
  • "Who You Are" Seamus Haji Remix Radio Edit - 3:46
  • "Domino" Myon And Shane Remix Extended Mix - 5:18
  • US promotional EP
  • "Domino" Myon And Shane Remix Extended Mix - 7:04
  • "Price Tag" feat. B.o.B - 3:42
  • "Who You Are" - 3:50
  • "My Shadow" - 3:29
  • "Domino" - 3:51
  • "LaserLight" featuring David Guetta - 3:31